Jump to content

Փոլ Ջամատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ջամատի
անգլ.՝ Paul Giamatti
Ծնվել էհունիսի 6, 1967(1967-06-06)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Չոութ Ռոզմարի Հոլ, Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա և Pierson College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
Ծնողներհայր՝ A. Bartlett Giamatti?
Ամուսին(ներ)Elizabeth Giamatti?
Երեխա(ներ)Sam Giamatti?
Պարգևներ և մրցանակներ

Փոլ Էդուարդ Վալենտայն Ջամատի (անգլ.՝ Paul Edward Valentine Giamatti, հունիսի 6, 1967(1967-06-06)[1][2][3], Նյու Հեյվեն), ամերիկացի դերասան, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մեծ մայրիկի տունը», «Իլյուզիանիստը» և «Ֆրեդ Կլաուս՝ Սանտայի եղբայրը» ֆիլմերից։

Ջամատին ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Նյու-Հեյվեն քաղաքում։ Նրա հայրը՝ Անժելո Բարտլեթ Ջամատին, Յեյլի համալսարանի պրոֆեսոր էր, այնուհետև դարձել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի նախագահ և անդամ։ Մայրը` Թոնի Մերիլին (ծնվել է Սմիթում), եղել է տնային տնտեսուհի և անգլերենի ուսուցիչ Հոպկինսի համալսարանում[5]։ Ջամատտիի մայրը Իռլանդիայի ներգաղթյալների ընտանիքից է, նրա հորական պապն ունի իտալական արմատներ, իսկ հորական տատի` Մարիա Քլեյբո Ուոլտոնի ընտանիքը եղել է Նոր Անգլիայից[6]։

Ջամատին իր ընտանիքի երեք երեխաներից ամենակրտսերն է։ Նրա եղբայրը` Մարկուսը, նույնպես դերասան է, իսկ քույրը Ելենան՝ դիզայներ։ Նա սովորել է «Ֆութ» դպրոցում և 1985 թվականին ավարտել է Շոեք Ռոզմարերի դպրոցը։ Նա սովորել է Եյլի համալսարանում, որտեղ ընտրվել է «Գանգ և ոսկորներ» գաղտնի հասարակական կազմակերպության անդամ, բացի այդ՝ ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի թատրոնում՝ խաղալով Եյլի այլ ուսանողների՝ այժմ հայտնի դերասաններ Ռոն Լիվինգթոնի և Էդվարդ Նորտոնի հետ։ Ավարտել է Եյլի համալսարանը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան 1989 թվականին։ Դրանից հետո Ջամատին ընդունվել է Եյլի թատերական դպրոց, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան։ Խաղացել է տարբեր թատերական ներկայացումներում (այդ թվում նաև Բրոդվեյում) նախքան սկսելը կատարել փոքր դերեր ֆիլմերում և թատրերական ներկայացումներում 1990-ական թվականներին։

Առաջին իսկապես մեծ դերը Ջամատին ստացել է Հովարդ Սթերնի գրքի հիման վրա նկարահանված «Մարմնի մասերը» ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել Սթրենի գլխավոր հակառակորդ և WNBC-ի ծրագրերի ղեկավար Քեննի Ռաշտոնի դերում։ Սթերնը բարձր է գնահատել իր խաղը՝ կոչ անելով Ջամատիին առաջադրել Օսկարի Լավագույն դերասան անվանակարգում։ Նա հանդես է եկել երկրորդական դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Թրումանի շոուն», «Փրկել շարքային Ռայանին» և «Բանակցողը» (բոլորը՝ 1998): 1999 թվականին նա մարմնավորել է Բոբ Զմուդին և Թոնի Քլիթթոնին Անդե Կաուֆմանի մասին պատմող «Լուսնի մարդը» ֆիլմում։ Ջամատին շարունակում է մասնակցել կինոստուդիայի հիմնական թողարկումներին, այդ թվում` «Մեծ մայրիկի տունը» (2000), «Կապիկների մոլորակը» (2001) և «Մեծ ճարպոտ ստախոսը» ֆիլմերը։

Առաջին անգամ կինոքննադատները նկատել են Ջամատին 2003 թվականի «Ամերիկյան շքեղություն» ֆիլմում գլխավոր դերը կատարելուց հետո, սակայն 2004 թվականին համընդհանուր ճանաչում է ստացել քննադատների, հանդիսատեսի և դերասանների շրջանում «Ճամփեզրին» ողբերգական ֆիլմից հետո։ Կալիֆոռնիայի գինեգործական շրջաններով ճանապարհորդության մեկնած դեպրեսիայի մեջ ընկած գրողի դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» և «Անկախ Հոգի» մրցանակ։ «Ճամփեզրին» ֆիլմի հաջողությունից հետո Ջամատին նկարահանվել է «Մոխրոտիկ տղամարդ» սպորտային դրամայում, որի համար նա ստացել է «Օսկար» մրցանակ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում։ Այս դերի համար նա նույնպես առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և արժանացել «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում Միացյալ Նահանգների կինոդերասանների գիլդիայի մրցանակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Moreau J. Golden Globes 2024 Complete Winners List: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four — 2024.
  5. Pringle, Gill (2007 թ․ նոյեմբերի 27). «Paul Giamatti: Mr Potato face». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. Reston, James (1997). Collision at Home Plate: The Lives of Pete Rose and Bart Giamatti. Nebraska: U of Nebraska Press. էջեր 15–16. ISBN 0803289642.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ջամատի» հոդվածին։