Ցորնուկ
Ցորնուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Bromeae |
Ցեղ | Ցորնուկ (Bromus) L., 1753 |
Ցորնուկ, ցորենի խոտ, փըստփստուկ (լատին․՝ Brómus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է ցորնուկի շուրջ 100 տեսակ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ-ում՝ 14 տեսակ՝
- Ցորնուկ Դանթոնի (Bromus danthoniae),
- Ցորնուկ խայտաբղետ (Bromus variegatus),
- Ցորնուկ ճապոնական (Bromus japonicus),
- Ցորնուկ հուրանավոր (Bromus scoparius),
- Ցորնուկ Բիբերշտեյնի (Bromus biebersteinii) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը 10-80 (երբեմն՝ 100) սմ է։ Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ 10-20 հասկիկներով։ Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս։
Պտուղը սերմիկ է։ Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։
Գարնանը շատ վաղ է սկսում աճել և կարող է օգտագործվել որպես կանաչ լրակեր։
Մշակության մեջ առավելապես տարածված է ցորնուկ անքիստը (Bromus inermis), որը բազմամյա խոտաբույս է։ Կանաչ զանգվածի 100 կգ պարունակում է 29,3 կերային միավոր և 3,3 կգ մարսելի պրոտեին, 100 կգ խոտը՝ համապատասխանաբար՝ 57,2 և 5,9 կգ։ Անասունները ցորնուկը լավ ուտում են և՛ արոտավայրում, և՛ խոտի տեսքով։ Արածեցումից կամ հնձելուց հետո լավ վերաճում է։ Խոտախառնուրդներում օգտագործվում է մշակովի խոտհարքներ ու արոտավայրեր ստեղծելու համար, ինչպես նաև ցամաքեցված ճահիճներում ու հողմային էրոզիայի ենթակա հողերում ցանելու համար։
Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, չի վնասվում վարարաջրերով տևականորեն ջրածածկ լինելուց։ Լրիվ զարգացման հասնում է 2–3-րդ տարում, խոտածածկում պահպանվում է 10 տարուց ավելի։ Լավ աճում է փուխր հողերում։ Ցանքի չափաքանակներն են (կգ/հա). առանձին՝ 24–34, խառնուրդում՝ 7–10, խորը՝ 2,5–3,5 սմ։ Բերքատվությունը (ց/հա). կանաչ զանգվածինը՝ 200–250, խոտինը՝ 30–60։ Մշակվում է նաև ցորնուկ ափամերձը (Bromus riparius), իսկ դաշտային (Bromus arvensis) և աշորային (Bromus secalinus) ցորնուկներն աշնանացան հացաբույսերն աղբոտող մոլախոտեր են։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bromus aleutensis
- Bromus alopecuros
- Bromus anomalus
- Bromus arenarius
- Bromus arizonicus
- Bromus arvensis
- Bromus benekii
- Bromus berteroanus
- Bromus biebersteinii
- Bromus briziformis
- Bromus bromoideus
- Bromus carinatus
- Bromus catharticus
- Bromus ciliatus
- Bromus commutatus
- Bromus danthoniae
- Bromus diandarm
- Bromus erectus
- Bromus exaltatus
- Bromus fibrosus
- Bromus frigidus
- Bromus frondosus
- Bromus grandis
- Bromus grossus
- Bromus hordeaceus
- Bromus inermis — Костёр безостый
- Bromus interruptus
- Bromus japonicus
- Bromus kalmii
- Bromus kinabaluensis
- Bromus koeieanus
- Bromus kopetdagensis
- Bromus laevipes
- Bromus lanatipes
- Bromus lanceolatus
- Bromus latiglumis
- Bromus lepidus
- Bromus luzonensis
- Bromus macrostachys
- Bromus madritensis
- Bromus mango
- Bromus marginatus
- Bromus maritimus
- Bromus mucroglumis
- Bromus nottowayanus
- Bromus orcuttianus
- Bromus pacificus
- Bromus polyanthus
- Bromus porteri
- Bromus pseudolaevipes
- Bromus pseudosecalinus
- Bromus pseudothominii
- Bromus pubescens
- Bromus ramosus
- Bromus rigidus
- Bromus scoparius
- Bromus secalinus L. [1]
- Bromus sitchensis
- Bromus squarrosus
- Bromus stamineus
- Bromus sterilis
- Bromus suksdorfii
- Bromus tectorum
- Bromus texensis
- Bromus vulgaris
- Bromus willdenowii
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Невский С. А., Сочава В. Б. Род 188. Костёр — Bromus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 554—583. — 778 + XXXIII с. — 5175 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brome grasses UK Արխիվացված 2006-02-14 Wayback Machine
- Interactive Key to Bromus of North America Արխիվացված 2007-08-31 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորնուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորնուկ» հոդվածին։ |
|
|