Jump to content

Տիրուհին և աղախինը (նկար, Վերմեեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրուհին և աղախինը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1666
բարձրություն90,2 սանտիմետր
լայնություն78,7 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էՖրիկի հավաքածու[2]
հավաքածուՖրիկի հավաքածու
սեփականատերՀենրի Քլեյ Ֆրիկ, Eugène Secrétan?[3] և Պիտեր վան Ռայուֆե
https://www.wga.hu/html/v/vermeer/03c/26lady.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03c/26lady1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03c/26lady2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03c/26lady3.html կայք
Ծանոթագրություններ
 Mistress and Maid (Vermeer) Վիքիպահեստում

Տիրուհին և աղախինը (հոլ.՝ Dame en dienstbode), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից , որը նկարվել է 1666 - 1667 թվականներին։ Աշխատանքը պահպանվում է «Ֆրիկի հավաքածու» ֆոնդում, որը գտնվում է Նյու Յորքում։ Նկարը ստեղծվել է նկարչի և նրա ընտանիքի` Դելֆտեում գտնվելու ժամանակ, որտեղ նա ղեկավարում էր Սուրբ Լուկիի քաղաքային նկարիչների միությունը[4]

1662 թվականին Յան Վերմեերը 9 տարի Սուրբ Լուկիի նկարիչների միությանը անդամակցելուց հետո դառնում է միության ղեկավարը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում երիտասարդ նկարիչների հավաքագրումը, ովքեր կնպաստեին միության նկարների վաճառքին և այլն։ Այդ պահից սկսված զբաղված լինելու պատճառով նա տարեկան չի կարողանում նկարել երկուսից ավել նկար[5]։ Այդպիսի նկարներից մեկն է համարվում «Տիրուհին և աղախինը» (1666 - 1667)։ 1675 թվականի հուլիսին Վերմեերի մահից հետո նրա այրու կողմից բացվեց արհեստանոց, որտեղ նա 26 այլ նկարիչների նկարների շարքում գտավ ևս երկու չվաճառված նկարներ՝ «Տիրուհին և աղախինը», «Մարգարտե վզնոցով կինը»[6]։

1662 թվականից հետո Վերմեերի աշխատանքներում հայտնվում է մի դետալ, որը կարող էր հիմք ծառայել հետագա աշխատանքների համար։ Այդպիսի դետալ է ոսկյա մորթին, որը կարծես խաղում էր շողերի հետ։ Բացի «Տիրուհին և աղախինը» նկարից` նկարիչը պատկերել է այդ մորթին նաև այլ կտավներում` «Մարգարտե վզնոցով կինը», «Դեղին հագուստով նամակ գրող կինը»։ Որպեսզի ընդգծի մորթու պայծառությունը տիրուհու ուսերին, նա օգտագործում էր աղախնի հագուստի և հետևի ամբողջ ֆոնի մուգ երանգներ[7]։ Ինչպես նաև «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարում նկարիչը ամբողջությամբ գիտակցեց հետևի մուգ ֆոնի էությունը։ Սակայն «Տիրուհին և աղախինը» նկարում նկարիչը, օգտագործելով տարբեր տեխնիկական հնարքներ, ապացուցեց, որ հետևի ֆոնը ոչ այլ ոչ է, քան շագանակագույն վարագույր, որի գույնը նկարում դրամատիզմ է ներմուծում։ Տիրուհու կերպարը վերցված է հին հռոմեական դասական արձաններից (նրա տեսքը, սանրվածքը), իսկ աղախնի կերպարը` հունական ողբերգություններից, երբ սուրհանդակը ժամանում է կարևոր նորություններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242355
  2. http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:274
  3. https://commons.wikimedia.org/w/index.php?title=File:Charles_Sedelmayer_-_Secretan_sale_1889_-_catalogueofceleb00gale_0.djvu&page=162
  4. Скляренко В. М, Иовлева Т, Кустовская Ю, Скачко И 100 знаменитых художников. XIV—XVIII вв.. — Directmedia, 2014-01-15. — 510 с. — ISBN 9789660320888
  5. Морозова Ольга Владиславовна Шедевры европейских художников. — ОЛМА Медиа Групп, 2012-11-20. — 304 с. — ISBN 9785373048446
  6. Наталья Сорокина Искусство и деньги. Лекции-путеводитель. — Litres, 2017-05-20. — 309 с. — ISBN 9785040229154
  7. Ян Вермеер. — Рипол Классик. — 42 с. — ISBN 9785386078270

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը «Ֆրիկի հավաքածու» կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրուհին և աղախինը (նկար, Վերմեեր)» հոդվածին։