Տահիր Ռահիմ
Ծնվել է | հուլիսի 4, 1981[1][2][3] (43 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բելֆոր[4][5][3] |
Կրթություն | Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Լեյլա Բեխտի |
Պարգևներ և մրցանակներ | |
Տահար Ռահիմ (ֆր.՝ Tahar Rahim, հուլիսի 4, 1981[1][2][3], Բելֆոր[4][5][3]), ֆրանսիացի դերասան ալժիրյան արմատներով։ 2010 թվականից «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր է, որպես տղամարդու լավագույն դերասան «Մարգարե» ֆիլմի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տահիր Ռահիմը ծնվել է ալժիրցի փախստականների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են գաղթել Ալժիրի Օրան քաղաքից։ Պատանեկան տարիքում Ռահիմը ամեն օր մի քանի ֆիլմ էր դիտում։ Սկսել է հետաքրքրվել սպորտով, հետո ծրագրավորմամբ։ Բայց մի շարք ոլորտներ փորձելուց հետո, վերջնականապես իրեն նվիրում է կինոյին։
Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում ուսանելու տարիներին Տահիր Ռահիմը դարձավ «Տահիր, ուսանող» փաստագրական ֆիլմի գլխավոր դերակատարը, որը ցուցադրվում էր «France 5» հեռուստատեսության եթերով։
2005 թվականին Տահիրը տեղափոխվում է Փարիզ և որոշ ժամանակ սկսում է ուսումնասիրել դրամատիկական արվեստ Էլեն Զիդի Շերյուի ղեկավարությամբ գործող Դերասանական լաբորատորիայում։ Զուգահեռաբար նա աշխատում էր ֆաբրիկայում և գումար էր վաստակում գիշերային ակումբում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի։
2006 թվականի կեսերին Տահիր Ռահիմը գործարք է կնքում և շուտով հրավիրվում նկարահանվելու «Համայնք» հայտնի հեռուստասերիալում, որի սցենարի հեղինակն էր Աբդել Ռաուֆ Դաֆրին։
Անկիրթ արաբ պատանու դերը, ով աղքատ ընտանիքից էր, ու հանգամանքների բերումով ազատազրկվում է և սովորում գոյատևել բանտային օրենքներով, տրվում է Ռահիմին։ Այդ դերը Տահիրին հեշտ չի տրվում։ Երեք ամիս անընդմեջ տարբեր դերասաններ են փորձում այդ կերպարը խաղալ, սակայն, ի վերջո, դերը հանձնվում է Ռահիմին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2006 | Տահիր, ուսանող | Տահիր |
2007 | Չծնվածի վրեժը | Ոստիկան |
2007 | Համայնք (մինի-սերիալ) | Յազիդ Ֆիքրի |
2009 | Մարգարե | Մալիկ Էլ Ջեբենա |
2011 | Իներորդ լեգիոնի արծիվը | Առաջնորդի որդին |
2011 | Ազատ մարդիկ | Յունես |
2011 | Սեր և քերվածքներ | Մաթիո |
2011 | Սև ոսկի | Արքայազն Աուդա |
2012 | Սիրուց հետո | Մունիր |
2013 | Անցյալի գաղտնիքները | Սամիր |
2013 | Գրանդ Ցենտրալ | Հարի |
2013 | Լրտեսը | |
2014 | Սպի | Նազարեթ Մանուկյան |
2014 | Սամբա | Վիլսոն |
2014 | Իմ ընկերը Ձմեռ պապ է | Սանտա Կլաուս |
2015 | Անարխիստները | Ժան Ալբերտինի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 4,0 4,1 4,2 http://english.al-akhbar.com/node/2311
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.kustendorf-filmandmusicfestival.org/2012/great-acting-achievements/61-tahar-rahim/
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2017
- ↑ https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տահիր Ռահիմ КиноПоиск.Ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տահիր Ռահիմ» հոդվածին։ |
|