Վիկտորյա Կենտ
Վիկտորյա Կենտ իսպ.՝ Victoria Kent | |
Կուսակցություն՝ | Republican Left? |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Ծննդյան օր | մարտի 6, 1898[1] |
Ծննդավայր | Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2][3] |
Վախճանի օր | սեպտեմբերի 25, 1987[4][5][6] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Թաղված | Ռեդինգ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Victoria Kent Siano |
Պարգևներ | |
Վիկտորյա Կենտ Սիանո (իսպ.՝ Victoria Kent Siano, մարտի 6, 1898[1], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2][3] - սեպտեմբերի 25, 1987[4][5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), իսպանացի փաստաբան և հանրապետական քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Ռադիկալ-սոցիալիստական հանրապետական կուսակցության, ապա կուսակցության մեջ մտած Հանրապետական ձախակողմյան կուսակցության անդամ։ Հայտնի է դարձել 1930 թվականին հանրապետական քաղաքական գործիչ Ալվարո դե Ալբորնոսին դատարանում պաշտպանելով, որը շուտով դարձել է արդարադատության նախարար և վտարանդի հանրապետական կառավարության նախագահ (1947-1949 և 1949-1951)։ 1931 թվականին ընտրվել է Իսպանիայի երկրորդ հանրապետության խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր։ Հենց նույն թվականին Իսպանիայի հանրապետության նախագահ Նիսետո Ալկալա Սամորա ի Տորեսը Վիկտորյա Կենտին նշանակել Է Պատիժների կատարման գերատեսչության ղեկավար, այդ պաշտոնում Վիկտորյա Կենտը ակտիվորեն զբաղվել է բանտային մեկուսացման բարեփոխությունով։
Կենտը դեմ էր իսպանացի կանանց ընտրական իրավունքների շուտափույթ տրամադրմանը՝ կարծելով, որ դա կարող է հարված հասցնել ձախ կուսակցություններին։ Իսպանիայի կին բնակչությունը, նրա կարծիքով, գտնվելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ, չունեն սոցիալական և քաղաքական իրավիճակի բավարար ընկալում, որպեսզի պատասխանատու կերպով մոտենան ընտրություններին։ Իսպանիայի ֆեմինիստ Կլարա Կամպոամորի հետ այս հարցի շուրջ դիմակայությունը հանգեցրել է Կենտի ժողովրդականության մակարդակի նվազմանը, և դրա արդյունքում 1933 թվականի ընտրություններում նա զրկվել է պատգամավորական մանդատից, երբ, ինչպես և կանխատեսել էր, հաղթանակ են տարել պահպանողականները։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Վիկտորյա Կենտը ստիպված է եղել արտագաղթել։ Նյու Յորքում նա հրատարակել է Ibérica ամսագիրը, որը կենտրոնացած էր ԱՄՆ-ում իսպանացի ներգաղթյալների համար։ Վիկտորիա Կենտի անունը կրում է Անդալուսիայի մի քանի միջնակարգ ուսումնական հաստատություններ, ինչպես նաև Մալագայի Cercanías սեզոնային էլեկտրագնացքի կայարան։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cuatros años en París (1940—1944), (1978)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miguel Ángel Villena, Victoria Kent, una pasión republicana, Barcelone, Debate, 2007, 336 p.
- María Dolores Ramos, Victoria Kent (1892—1987), Ediciones del Orto, 1999, 96 p.
- Maria Telo Nunez, Concepcion Arenal y Victoria Kent: La prisiones, vida y obra, Instituto de la Mujer, 1995, 137 p.
- Angela Kershaw & Angela Kimyongur, Women in Europe Between the Wars: Politics, Culture and Society, Ashgate Pub Co, 2007, 249 p.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2858230%29.NDIP.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2858230%29.NDIP.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Կենտ» հոդվածին։ |
|