Վելետրի
Կոմունա | |||
---|---|---|---|
Վելետրի | |||
իտալ.՝ Velletri | |||
| |||
Միքայել հրեշտակապետի եկեղեցի | |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Լացիո | ||
Գավառ | Հռոմ | ||
Համայնք | Metropolitan City of Rome? | ||
Մակերես | 113 կմ² | ||
ԲԾՄ | 332 մ | ||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն | 52 024 մարդ (2008) | ||
Խտություն | 449 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | (+39) 06 | ||
Փոստային ինդեքս | 049 | ||
Փոստային դասիչ | 00049 | ||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||
Պաշտոնական կայք | comune.velletri.rm.it | ||
| |||
Վելետրի (իտալ.՝ Velletri), հին իտալական քաղաք Լացիո մարզի Հռոմ գավառում[1], Արտեմիզո լեռան ստորոտում։
Վելիտրի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վելիտրի (Velitrae), Ոլսկերի ամենակարևոր քաղաքներից մեկը, որը Անկ Մարցիի օրոք նշանակությամբ չէր զիջում Հռոմին։ Նվաճվել է Հռոմեացիներով մ.թ.ա. 494 թ.-ին։ Դրանից հետո բնակիչների շատ անգամ էին ապստամբում Հռոմի դեմ, ինչով հանրապետությանը հասցնում էին շատ հոգսեր։ Ապպիևյան ճանապարհը անցավ քաղաքի կողքով և այն աստիճանաբար անկում ապրեց։ Որոշ պատրիցիական ընտանիքներ հետագայում կառուցեցին այստեղ ամառանոցներ։ Դրանց մեջ էին նաև Օկտավիանոսների տոհմը, որին պատկանում էր Օկտավիանոս Օգոստոսը։ Ապագա կայսրը իր պատանեկությունը անցկացրել է Վելիտրիոււմ։
Նոր դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ քաղաքը սնանկացրեց Ալարիխը։ 981 թ.-ից եղել է Տուսկուլումյան կոմսերի տարածքը։ XIII դարում ձեռք է բերել անկախություն և մինչև 1589 ղեկավարվում էր որպես ազատ կոմուննա։ XVI դարում շրջապատված էր հզոր պատերով, որոնք մասամբ պահպանվել են։ 1744 թ.-ին Վելետրիում տեղի ունեցավ ավստրիացիների և իսպանացիների հետ ճակատամարտ։ Կարդինալ Ստեֆանո Բորջիան Վելետրիում բացեց անդրծովյան հնությունների թանգարան։ 1944 թ.-ի մայիսին, երբ քաղաք եկավ հակահիտլերյան կոալիցիան, քաղաքի հին մասը ենթարկվեց քանդվելուն։
Երկրագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկտավիանոսների ամառանոցը և ուրիշ պատրիցիական տներ երկրաբանների համար ներկայացնում են շատ մեծ հետաքրքրություն։ Այստեղից է ծագել Աֆինա Պալլադայի արձանը, Նապոլեոնի ժամանակներից Լուվրում պատվավոր տեղ զբաղեցնող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելետրի» հոդվածին։ |
|