Jump to content

Վահան Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մխիթարյան
Ծնվել էնոյեմբերի 16 (29), 1910[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1992
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաքիմիկոս
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1932)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Կարմիր աստղ» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վահան Գրիգորի Մխիթարյան (նոյեմբերի 16 (29), 1910[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1992), հայ խորհրդային կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2], ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1935 թվականից աշխատել է նույն ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնում, 1960-1986 թվականներին՝ վարիչ[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[3]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա քլորոպրենի ազդման ինտիմ կենսաքիմիական մեխանիզմների, քլորոպրենային թունավորման կանխարգելման և բուժման հարցերին։ Բացահայտել է այրվածքների, հեպատիտների, ինֆարկտի ժամանակ լիպիդային գերօքսիդացման պրոցեսի ինտենսիվացումը հյուսվածքներում, ինչպես նաև վիտամին E-ի զգալի նվազումը։ Պարզել է, որ շաքարախտի ժամանակ արյան շաքարի քանակի ավելացմանը զուգահեռ հյուսվածքներում վիտամին E-ի քանակը նվազում է, պերօքսիդներինը՝ ավելանում։ Նա ուսումնասիրել է գերօքսիդների, գերօքսիդացած չհագեցած ճարպաթթուների ազդեցությունը որոշ ֆերմենտների ակտիվության, բջջաթաղանթի թափանցելիության վրա, գերօքսիդների, ռենտգենյան ճառագայթների ազդեցությունը գլխուղեղի գանգլիոզիդների և ցերեբրոզիդների քանակական տեղաշարժի վրա[3]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Մխիթարյանը ՀԽՍՀ կենսաքիմիկոսների գիտական ընկերության փոխնախագահն էր, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[3]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 635.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 66. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 635 — 720 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Մխիթարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 635