Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Սարգսի Հացագործյան (1880[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 12, 1967(1967-02-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արծաթագործ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)։ Վանում աշակերտել է հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանին։
1915 թվականին գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից։ Իր ստեղծագործությամբ հարստացրել է Արևելյան Հայաստանի արծաթագործության ավանդույթները։ Հիմնականում աշխատել է մանրարուրք տեխնիկայով, ստեղծել արծաթագործության բարձրարվեստ նմուշներ։
Գործերից են՝ «Մրգաման» (1948), «Կոնյակի սպասք» (1949), «Խաղաղության առագաստանավը» (1950), սկահակ «Հոբելյանական» (1951), կարաս «Առատություն» (1953)։ Ցուցադրվել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում։ 1962 թ.-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 325)։
|