Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևրան (ֆր.՝ Sevran. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել). səvʁɑ̃), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Զբաղեցնում է 7,28 քառակուսի կիլոմետր տարածք։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 51.778։
Սևրանը գտնվում է Ուրկի ջրանցքի ափերին։ Փարիզի արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Իլ դը Ֆրանսի չափազանց ուրբանիզացված տարածքում. համայնքի զբաղեցրած 7,28 քառակուսի կիլոմետր տարածքըը գործնականում ամբողջությամբ կառուցապատված է։ Սահմանակից համայնքներն են հյուսիսում՝ Վիլպենը, արևմուտքում ՝ Օլնե սու Բուան, արևելքում՝ Վոժուրը և հարավում ՝ Լիվրի-Գարգանը։
1865 թվականին Նապոլեոն III-ի կարգադրությամբ Սևրանում կառուցվել է վառոդի պատրաստման խոշոր գործարան՝ Poudrerie nationale de Sevran-Livry-ն, որը գործել է 1873-ից 1973 թվականներին՝ ունենալով 3.000-ից ավելի աշխատող։ 1982 թվականին ձեռնարկությունը վերածվել է թանգարանի, որի շուրջ ստեղծվել է 137 հեկտար տարածք զբաղեցնող Parc de la Poudrerie-ն ։[4]
1947 թվականից մինչև 1955 թվականը Poudrerie-ի մասնաճյուղ է գործել Ֆորտ դը Վոժուրի տարածքում, և այնտեղ պայթուցիկ նյութերով փորձարկումներ են կատարվել։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 326 | — |
---|
1800 | 301 | −1.13% |
---|
1806 | 328 | +1.44% |
---|
1821 | 243 | −1.98% |
---|
1831 | 299 | +2.10% |
---|
1836 | 318 | +1.24% |
---|
1841 | 311 | −0.44% |
---|
1846 | 316 | +0.32% |
---|
1851 | 309 | −0.45% |
---|
1856 | 318 | +0.58% |
---|
1861 | 361 | +2.57% |
---|
1866 | 360 | −0.06% |
---|
1872 | 365 | +0.23% |
---|
1876 | 518 | +9.15% |
---|
1881 | 689 | +5.87% |
---|
1886 | 848 | +4.24% |
---|
1891 | 873 | +0.58% |
---|
1896 | 1028 | +3.32% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 1073 | +0.86% |
---|
1906 | 1378 | +5.13% |
---|
1911 | 1923 | +6.89% |
---|
1921 | 2691 | +3.42% |
---|
1926 | 6058 | +17.62% |
---|
1931 | 10 071 | +10.70% |
---|
1936 | 10 147 | +0.15% |
---|
1946 | 8889 | −1.31% |
---|
1954 | 12 956 | +4.82% |
---|
1962 | 17 969 | +4.17% |
---|
1968 | 20 253 | +2.01% |
---|
1975 | 34 221 | +7.78% |
---|
1982 | 41 809 | +2.90% |
---|
1990 | 48 478 | +1.87% |
---|
1999 | 47 063 | −0.33% |
---|
2007 | 51 110 | +1.04% |
---|
2012 | 49 442 | −0.66% |
---|
2017 | 51 016 | +0.63% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
51.778 բնակչով ( 1. 2020 թվականի հունվար ) Սևրանը Սեն-Սեն Դենի դեպարտամենտի խոշոր ագլոմերացիոն համայնքներից մեկն է։ 1962 թվականին համայնքն ընդամենն ուներ 17 969 բնակիչ։ Բնակչության զգալի աճ է գրանցվել հատկապես 1970-1980-ական թվականներին։
Փարիզի ծայրամասում գտնվող Սևրանում բնակչության միջին խտությունը բավականին բարձր է՝ մոտ 7000 մարդ / կմ²։ Ընդ որում՝ բնակչության ընդհանուր թվաքանակում օտարերկրացիների տեսակարար կշիռը միջինից զգալիորեն բարձր է։
-
Ուրկի ջրանցքը Սևրանում
-
Սևրանը 1870 թ. քարտեզին
-
Սևրանը մերօրյա քարտեզին
-
-
Սևրանը 1780 թ. քարտեզին
-
Եկեղեցին 1900 թ.
-
-
Քաղաքի զինանշանը
-
Քաղաքապետարանը
-
-
Սևրան-Լիվրի երկաթուղային կայարանը
-
Բադիե զբոսայգին և հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը
-
Ուրկի ջրանցքը անտառայգու մերձակայքում
-
Վառոդի թանգարանը
-
Ֆոսե ագարակը
-
Կինոթատրոնը
-
Crétier դպրոցը
-
Սենտ Էլիզաբեթ եկեղեցին
- Le Patrimoine des Communes de la Seine-Saint-Denis. Flehic Editions, 2. Հրատարակություն, Փարիզ 2002, ISBN 2-84234-133-3, էջ 361–367: