Jump to content

Սևերեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սևերեկ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՍևերեկի գավառակ
Այլ անվանումներՍևավերակ
Մակերես3936 կմ²
ԲԾՄ800 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն258 265 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունՍեվերեկցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ63600
Պաշտոնական կայքsiverek.bel.tr
Սևերեկ (Թուրքիա)##
Սևերեկ (Թուրքիա)

Սևերեկ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Հայկական Տավրոսի լեոնաբազուկ Սևավերակի լեռների (այժմ՝ Կարաջադաղ) և Եփրատի միջև, Դիարբեքիր - Ուրֆա ճանապարհին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևավերակում աճում են խաղողի ընտիր տեսակներ, նուռ, թուզ, սեխ և ձմերուկ։ Մերձակա անտառը հարուստ է ընկուզենու, կաղնու, պիստակենու, խնձորենու և տանձենու ծառերով։

1895 թվականին Սևավերակի հայերը նույնպես ենթարկվել են թուրքական կոտորածի ու կողոպուտի։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, հայերի զգալի մասը զոհվեց Սևավերակում և Ուրֆա տանող ճանապարհին։ Դեյր Էլ-Զոր աքսորվածներից փրկվեցին աննշան թվով մարդիկ։ Սևավերակում այժմ Թուրքիայի Ուրֆայի նահանգի Սիվերեք գավառի կենտրոնն է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սևավերակը ուներ շուրջ 2500 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր այգեգործությամբ, պարտիզպանությամբ, արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեին եկեղեցի և դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։