Jump to content

Սրճարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրճարան
Տեսակethnological term?
Օգտագործվում էհասարակական սնունդ

Սրճարան (ֆր.՝ café), բառացի՝ «սուրճ», հանրային սննդի և հանգստի հաստատություն՝ նման ոչ մեծ ռեստորանի, բայց ռեստորանի համեմատ՝ մթերքի սահմանափակ տեսականիով, ինչպես նաև, հնարավորության դեպքում՝ ինքնասպասարկմամբ։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավ-սրճարան «Թռչող հոլանդացի», Սանկտ Պետերբուրգ

Ըստ սպառվող սննդի տեսականու՝ սրճարաններն ունեն այսպիսի դասակարգում՝ սրճարան, սրճարան-փուռ (հրուշակարան), սրճարան-պաղպաղակ, սրճարան-գրիլ, սրճարան-բար, ինտերնետ-սրճարան։

Ըստ տեղադիրքի՝ կայուն (ամրակայված) և փողոցային (շարժական)։ Սրճարանները կարող են տեղակայվել տարբեր առանձին շենքերում, բայց առավել հաճախ, ի տարբերություն ռեստորանների մեծ մասին՝ դրանք շենքի ներսում տեղակայված հաստատություններ են (հիմնականում առաջին հարկում) կամ էլ կցակառույցներ։ Սրճարանների մյուս տեսակը ճանապարհամերձ սրճարանն է։ Առավել հաճախ դրանք տեղակայվում են միջպետական կամ տեղական նշանակության ճանապարհների մոտի առանձին շենքերում։ Ինչպես նաև տարածված են սեզոնային սրճարանները, որոնք տեղակայվում են ծովի, գետի ափերին կոնկրետ ամիսների ընթացքում՝ հիմնականում տաք ժամանակահատվածում (սակայն հարկ է նշել, որ լեռնադահուկային սպորտի համար նախատեսված առողջարաններում, ընդհակառակը, ձմռան ընթացքում է գործում)։ Հաճախ շենքի ներսում տեղակայված սրճարանից զատ՝ լինում է նաև բացօդյա սրճարան՝ տեղափոխվող աթոռներով և սեղաններով։ Բարեխառն կլիմայով երկրներում դրանք գործում են տաք սեզոնին։

Ըստ կոնտինգենտի՝ երիտասարդական, մանկական, արվեստի սրճարան և այլն։

Սրճարան՝ մասնագիտացված է սուրճի և սրճային ըմպելիքների վաճառքի մեջ։

Թեյարան՝ մասնագիտացված է թեյի վաճառքի մեջ։

Կաբարե՝ որտեղ անց են կացվում էստրադային և զվարճալի ծրագրերով ելույթներ։

Ամենահավանական վարկածի համաձայն՝ աշխարհում առաջին սրճարանը՝ «Մարկատ ալ-իրֆան» անվամբ («Մտածողների խումբ»), սիրիացի 2 առևտրական 1554 թվականին բացել են Ստամբուլում[1]։

Գոյություն ունի վարկած, որը տալիս է Եվրոպայում առաջին սրճարանի հաստատության («կաֆանա») բնութագիրը, որը բացվել է 1522 թվականին Բելգրադում՝ Ներքին Դորչոլում՝ թուրքերի կողմից քաղաքը գրավելուց հետո։ Հաստատությունում մատուցում էին սուրճ, նարգիլե, ծրափողներ։

Ամերիկայում առաջին սրճարանը բացվել է 1670 թվականին Բոստոնում Ուիլյամ Պենիի կողմից[2]։

Եվրոպայում (ԱվստրիայումՎիեննայի՝ Կուլչիցկոյի սրճարանը հիմնադրվել է վիեննական հաղթանակից հետո՝ 1683 թվականին[3]։ Ռեչ Պոսպոլիտայի տարածքում առաջին սրճարանը հիմնադրվել է Վարշավայում՝ Սաքսոնական այգու շրջակայքում, 1724 թվականին՝ Օգոստոս Զորեղի կառավարման օրոք[4]։

Կերպարվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Всё о кофе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. История появления кофе в США(չաշխատող հղում)
  3. «Австрийская кухня: Из истории Венских кофеен». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Варшава (Польша)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ�� ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրճարան» հոդվածին։