Սուրյան (բժիշկ)
Մահացել է | հոկտեմբերի 30, 1920 |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Գ. Սուրյան (- հոկտեմբերի 30, 1920), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1912-1915 թվականներին բնակվել է Կոստանդնուպոլսում և բժիշկ աշխատել։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։
Կարսի ռազմաճակատում փախել է բանակից, անցել ռուսական կողմը և գնացել Կարս։ 1919 թվականին Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցի բժիշկ է աշխատել։
1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրք ասքյարները մտել են ձոր ու կրակ բացել որբանոցի վրա։ Այդ ժամանակ բժիշկը երեխաներին հանգստացնելու նպատակով մտել է սենյակ։ Թուրքի գնդակը ջարդելով լուսամուտի ապակին, խրվել է բժշկի սիրտը։ Այնուհետև թուրքերը մտել են որբանոց և երեխաների ու մեծերի վրա կրակ բացել։ Այստեղ քեմալականներն անմարդկային ու սարսափելի շատ արարքներ են կատարել։ Որբանոցի մյուս բժշկին՝ օսմանյան բանակից նույնպես փախած Ղարաքեշիշյանին թուրքերը որբանոցից տարել են իրենց հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940 թվականներ), Իսթանպուլ, 1940։
- Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-1921 թվականներ, Երևան, 1986։
- Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։