Jump to content

Սթիվեն Սթրեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Սթրեյթ
Ծննդյան թիվ՝մարտի 23, 1986(1986-03-23)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կասկադյոր և պրոդյուսեր
IMDb։ID 1711829

Սթիվեն Սթրեյթ (անգլ.՝ Steven Strait, մարտի 23, 1986(1986-03-23)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, ֆոտոմոդել և ռոք երգիչ։

Սթիվեն Սթրեյթը ծնվել և մեծացել է Նյու Յորքի Գրինվիչ-Վիլիջում և ունի անգլո-իտալական ծագում[4]։ Նա սկսել է դերասանական վարպետություն սովորել 11 տարեկանից՝ 6-րդ դասարանում հաճախելով «Village Community School» համայնքային դպրոց։ Հետագայում հաճախել է տղաների համար «Xavier High School», իսկ 14 տարեկանից հաճախել է դասերի Ստելլա Ադլերի անվան դերասանական ստուդիայում։ Նաև սովորել է Նյու Յորքի Սյուզան Բեթսոնի հիմնած «Black Nexxus» դպրոցում։ 10 տարեկան հասակում աշխատել է որպես ֆոտոմոդել «L’uomo Vogue», «Spoon magazine», «Details, Surface», «Hollister Co.» 7 «Pop magazine» ամսագրերում, նաև համագործակցել է այնպիսի ֆոտոմոդելների հետ ինչպիսիք են Բրյուս Վեբերը, Հերբ Ռիթսը և Էլեն ֆոն Անվերթը[5]։ Տեղի մարզասրահներից մեկում ծանոթացել է «Boss Models»-ի գովազդային գործակալ Ջոն Բաբինի հետ։

Ունի կրտսեր քույր։ Երիտասարդ տարիներին խաղացել է համաքաղաքային բասկետբոլային լիգայում։ Նրա մայրը ունի կարատեի 4-րդ աստիճանի սև գոտի և երկար տարիներ եղել է արևելյան հատվածի չեմպիոն։ Սթիվենը կարատեով զբաղվել է 8 տարեկան հասակից[6]։

Սթիվենի առաջնաելույթը եղել է 2001 թվականին, երբ նա Նյու Յորքի հեռուստատեսությամբ կատարել է երիտասարդ Բոբբիի դերը «Երրորդ հերթափոխ» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։

18 տարեկանում ավարտել է «Xavier High School»-ը և տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ որպես դերասան աշխատելու ակնկալիքով։ Իր առաջին լսումներից հետո Սթիվենը ստացել է դեռահաս սուպերհերոս՝ Ուորեն Փիսը դերը՝ «Բարձրագույն պիլոտաժ» (2005) ֆիլմում[7], որտեղ գլխավոր դերերը կատարում էին Քուրտ Ռասելը և Քելի Փրեսթոնը, հենց այդ դերով էլ նշանավորել է նրա առաջնաելույթը կինոարդյունաբերության մեջ։ Ֆիլմի սաունդթրեքի համար նա կատարել է The Fixx-ի «One Thing Leads to Another» երգը։

Սթիվենի հաջորդ ֆիլմի նկարահանումը եղել է «Չբացահայտված» ֆիլմում։ Այնտեղ նա խաղացել է երաժիշտ Լյուկ Ֆալքոնի դերը, ով երազում է «աստղ» դառնալ։ Ֆիլմում նկարահանվել է նաև Էշլի Սիմփսոնը։ Այս ֆիլմում որպես սաունդթրեք նա կատարել է 7 երգ՝ «Boomerang», «This Is Living», «Never Said Anything», «Half Lit», «Smart in a Stupid Way» (Էշլի Սիմփսոնի հետ), «Pure Example» և «House Lights»: 2006 թվականին ստացել է Քեյլեբ Դենվերսի գլխավոր դերը «Գործարք սատանայի հետ» թրիլերում։ Հետագա տարիներին նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում։

Սթիվենը երգում և գրում է երգի բառեր «Tribe» խմբի համար, որն իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2005 թվականին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից հանդիպել է Լին Քոլինզի հետ, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է նրանց հարսանիքը[8]։ Նրանք բաժանվել են 2013 թվականին[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Բարձրագույն պիլոտաժ Sky High Ուորեն Փիս
2005 ֆ Չբացահայտված Undiscovered Լյուք Ֆելքոն
2006 ֆ Գործարք սատանայի հետ The Covenant Քեյլեբ Դենվերս
2008 ֆ Մեր թվարկությունից 10 000 տարի առաջ 10,000 BC Դ'Լեհ
2008 ֆ Պարտադրված պատերազմ Stop-Loss Մայքլ Քոուլսոն
2009 ֆ Սիթի Այլենդ City Island Թոնի Նարդելա
2012 ս Կախարդական քաղաք Magic City Սթիվի Էվանս
2015-2022 ս Տարածություն The Expanse Ջեյմս Հոլդեն
2019 ֆ Ասես ողջ Life like Հենրի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #143230581 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Model of the Week — Steven Strait». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Steven Strait: Strait to the Top» Արխիվացված 2010-11-03 Wayback Machine by Sean Bickerton, ModelSwim.com, May 14, 2003, retrieved August 6, 2005
  6. Steven — Online http://www.steven-online.org/?page_id=181 Steven — Online. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «INT: Strait / Stan». 2006 թ․ օգոստոսի 10.
  8. By Jessica Gelt. «Supper Club, where dining is a class act - Los Angeles Times». latimes.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. Gelt, Jessica (2009 թ․ սեպտեմբերի 9). «Supper Club, where dining is a class act». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. «Other sun-soaked Hollywood guests included actress Lynn Collins ('True Blood' and 'X-Men Origins: Wolverine') and her husband, actor Steven Strait....»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սթրեյթ» հոդվածին։