Սթիգ Լարսոն
շվեդ.՝ Stieg Larsson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1954[1][2][3][…] |
Ծննդավայր | Skelleftehamn, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա |
Մահացել է | նոյեմբերի 9, 2004[1][2][3][…] (50 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Գերեզման | Högalids columbarium |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | աթեիզմ |
Երկեր | Միլենիում |
Մասնագիտություն | լրագրող, գրող, խմբագիր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | stieglarsson.se |
Stieg Larsson Վիքիպահեստում |
Սթիգ Լարսոն (շվեդ.՝ Karl Stig-Erland Larsson; օգոստոսի 15, 1954[1][2][3][…], Skelleftehamn, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա - նոյեմբերի 9, 2004[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ ձախակողմյան հասարակական գործիչ, գրող և լրագրող, դետեկտիվ լրագրող Միքայել Բլումքվիստեի և հաքեր Լիսբեթ Սալանդերի մասին «Միլենիում» եռագրության հեղինակ։ Հայտնի է նաև աջակողմյան ծայրահեղականության և ռասիզմի մասին իր հետազոտական աշխատանքներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիգ Լարսոնի հայրը տեղական «Վեստերբոտենս-Կուրիրեն» օրաթերթի նկարիչն է եղել։ Սթիգի ծնվելու ժամանակ նրա ծնողները 19 տարեկան են եղել։ Իր կյանքի առաջին ինը տարիները տղան ապրել է հորական կողմի տատիկի հետ։ Այնուհետև նա տեղափոխվել է ծնողների մոտ, որոնք այդ ժամանակ ևս մեկ որդի են ունեցել։ Սթիգ Լարսոնի պապիկը՝ մոր հայրը, հակաֆաշիստ է եղել։ 1940 թվականին նրան ուղարկել են «Ստուրշյոն» գիշերօթիկ ճամբար, որը Շվեդիայի հյուսիսում (Լեն Նորբոթեն) է եղել։ Պատերազմից հետո այդ ճամբարը վերանվանվել է «աշխատանքային ճամբար»։
16 տարեկանում Սթիգ Լարսոնը հեռացել է տնից։ 18 տարեկանում՝ Հարավային Վիետնամի ազատագրման ժամանակ ազգային ճակատին օգնելու առաքելությամբ ստեղծված շվեդական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ, նա ծանոթացել է ճարտարապետ Եվա Գաբրիելսոնի հետ, որը այնուհետև դարձել է նրա կյանքի ընկերը։
Սթիգ Լարսոնը Շվեդիայի Սոցիալիստական կուսակցության քաղաքական ակտիվիստն է եղել (որը մինչև 1982 թվականը կրել է կոմունիստական աշխատավորական լիգա անունը)։ Աշխատել է խմբագիր՝ շվեդական «Չորրորդ ինտերնացիոնալ» ամսագրում, որը Շվեդիայում ներկայացնում էր Չորրորդ Ինտերնացիոնալի բաժինը։ Նա նաև պարբերաբար գրել է «Ինտերնացիոնալ» օրաթերթի համար։ 1987 թվականին դուրս է եկել կուսակցությունից, քանզի չի ցանկացել պաշտպանել կասկածելի Ժողովրդավարական բովանդակության սոցիալիստական ռեժիմները։
Եղել է գիտական ֆանտաստիկայի սիրահարների շվեդական ակումբի (շվեդ.՝ Skandinavisk Förening för Science Fiction) նախագահ։
1977 թվականին մասնակցել է Էրիթրեայի ազատագրման ժողովրդական ճակատի կանանց պարտիզանական ջոկատների պատրաստմանը. նրանց սովորեցրել է նռնականետի կիրառման գաղտնիքները[7]։ Բայց շուտով ստիպված է եղել թողնել այս գործունեությունը՝ երիկամների հիվանդության պատճառով։ Շվեդիա վերադառնալուց հետո շվեդական «Tidningarnas Telegrambyrå» խոշորագույն լրատվական գործակալությունում աշխատել է գրաֆիկական դիզայներ (1977-1999 թվականներ)։
1981 թվականին Եվա Գաբրիելսոնի հետ ժամանել է ազատագրված Գրենադա, որտեղ նրանք ուսումնասիրել են հեղափոխության զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների, կանանց կազմակերպությունների փորձը և հանդիպել հեղափոխական կառավարության տարբեր գործիչների, այդ թվում՝ Մորիս Բիշոփի հետ։ Հայրենիք վերադառնալիս մասնակցել են շվեդա-գրենադական համերաշխության կազմակերպության ստեղծմանը[8]։
1982 թվականից Սթիգ Լարսոնը եղել է բրիտանական հակաֆաշիստական «Searchlight» թերթի սկանդինավյան ներկայացուցիչը, հիմնել է շվեդական «Էքսպո» (Expo) կազմակերպությունը, որը ստեղծվել է երիտասարդության շրջանում ծայրահեղ աջակողմյան, ռասիստական և նացիստական հայացքների տարածմանը հակազդելու համար. հրատարակել է համանուն ամսագիրը։
Նա գրել է «Աջակողմյան ծայրահեղականությունը» գիրքը, ինչպես նաև կարդացել է դասախոսություններ և մասնակցել հրապարակային բանավեճերի՝ Շվեդիայում աջակողմյան ծայրահեղական կազմակերպությունների մասին։ Միքայել Էքմանի հետ համահեղինակել է «Շվեդական դեմոկրատներ. ազգային շարժում» (Sverigedemokraterna: den nationella rörelsen) և «Շվեդական դեմոկրատներ. հայացք ներսից» (Sverigedemokraterna från insidan) հետազոտությունները։
Սթիգ Լարսոնը պայմանագիր է կնքել՝ Միքայել Բլումկվիստի մասին իր երեք վեպերի հրատարակման համար, սակայն չի հասցրել դրանք տպագրել իր կյանքի օրոք։ 2004 թվականի նոյեմբերի 9-ին հիսունամյա Լարսոնը ինֆարկտից մահացել է՝ չաշխատող վերելակի պատճառով ոտքով իր գրասենյակի 7-րդ հարկ բարձրանալիս։ Նրա մահից հետո մամուլում լուրեր են տարածվել, որ գրողի մահը կարող է պատահական եղած չլինել, քանի որ կենդանության օրոք նա բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նեոնացիստներից[9]։ Նրա հրատարակիչ Եվա Գեդինը հերքել է այդ սին լուրերը։ Հրատարակիչները և ընկերները խոստովանել են, որ Լարսոնը ծայրահեղ և անկուշտ ծխող է եղել (օրական ավելի քան 60 ծխախոտ է օգտագործել)։
Ներկայումս նրա վեպերը բացառիկ ժողովրդականություն են վայելում։ Դրանք թարգմանվել են տասնյակ լեզուներով և հրատարակվել ավելի քան 65 միլիոն տպաքանակով[10]։
2008 թվականի մայիսին հրապարակվել է 1977 թվականի Լարսոնի կտակի բովանդակությունը, որում նա իր խնայողությունները կտակել է Կոմունիստական աշխատավորական լիգայի (Շվեդիայի ներկայիս Սոցիալիստական կուսակցության) բաժանմունքին։ Սակայն, քանի որ կտակը չի վավերացվել վկաների կողմից, շվեդական օրենքներով այն անվավեր է, և Լարսոնի ամբողջ ունեցվածքը, ներառյալ՝ գրքերի վաճառքից հետմահու ստացած գումարները, անցել են նրա հորն ու եղբորը։
2011 թվականի հունվարի 16-ին՝ գրողի կինը՝ Եվա Գաբրիելսոնը հայտնել է ամուսնու վերջին՝ չգրված վեպը գրելու իր մտադրության մասին[11], սակայն 2015 թվականի մարտին հայտարարվել է, որ Դավիդ Լագերկրանցն ավարտել է «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում» վեպը, որն ամփոփել է հայտնի եռագրությունը։ Այն լույս է տեսել 2015 թվականի օգոստոսի 27-ին (ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ 2015 թվականի սեպտեմբերին)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականից մինչև իր կյանքի վերջին օրերը Լարսոնն ապրել է գրող և հասարակական ակտիվիստ Եվա Գաբրիելսոնի հետ։ Վերջինիս խոսքերով՝ իրենց ամուսնությունը երբեք պաշտոնապես գրանցված չի եղել, քանի որ Լարսոնը մտավախություն է ունեցել, որ իր գործունեությունը կարող է վտանգի ենթարկվել օրինական հարաբերությունների ու ընդհանուր սեփականության պատճառով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստիգ Լարսոն, Աննա-Լենա Լոդենիուս «Աջակողմյան ծայրահեղությունը». — Ստոկհոլմ, 1991. — 343 էջ
- Ստիգ Լարսոն, Միքայել Էկման, «Շվեդ դեմոկրատներ. ազգային շարժում». — Ստոկհոլմ, 2001. — 364 էջ
- Իդրիս Ահմեդի, Ստիգ Լարսոն, Սեսիլիա Էնգլունդ, «Վեճ պատվի մասին. ֆեմինիզմ կամ ռասիզմ». — Ստոկհոլմ, 2004. — 136 էջ
- Ռիխարդ Սլատտ, Մարիա Բլումկվիստ, Ստիգ Լարսոն, Դեյվիդ Լագերլեֆ, «Շվեդ դեմոկրատներ. հայացք ներսից». — Ստոկհոլմ, 2004. — 144 էջ
Գեղարվեստական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 — «The Girl Who Played with Fire» (անգլ. թարգմանաբար՝ «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ»),
- 2009 — «The Girl Who Kicked the Hornets' Nest» (անգլ. թարգմանաբար՝ «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները »),
- «Det som inte dödar oss» (շվեդ.՝ «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում») — հեղինակ՝ Դավիդ Լագերկրանց
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 — «Վիշապի դաջվածքով աղջիկը» / Män som hatar kvinnor — շվեդական էկրանավորում[12]
- 2009 — «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ» / Flickan som lekte med elden — շվեդական էկրանավորում[13]
- 2009 — «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները» / Luftslottet som sprängdes — շվեդական էկրանավորում[14]
- 2010 — «Միլենիում» / Millenium — շվեդական էկրանավորում[15]
- 2011 — «Վիշապի դաջվածքով աղջիկը» / The Girl with the Dragon Tattoo — հոլիվուդյան էկրանավորում[16]
- 2018 — «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում» / The Girl in the Spider’s Web — հոլիվուդյան էկրանավորում[17]
Կենսագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետթերսոն Յան-Էրիկ, Ստիգ Լարսոն, «Այն մարդը, որը գնացել է շատ վաղ», Մ. Էքսմո, Դոմինո, 2011
- Եվա Գաբրիելսոն, Մարի Ֆրանսուազ Կոլոմբանի։ Միլենիում, Ստիգ և ես։ Մ. Էքսմո, Դոմինո, 2011
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արժանացել է «Platinum Bestseller Nielsen Bestseller Awards» մրցանակին՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը» վեպի համար[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131563955 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://new.deadlypleasures.com/barry-awards/
- ↑ http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/2000s/
- ↑ Homa Khaleeli. Stieg Larsson 'spent year training Eritrean guerrillas'
- ↑ Oto Higuita. «Stieg Larsson: inclaudicable activista e insoslayable escritor».
- ↑ Barry Forshaw Crime writer taken too soon(անգլ.) // The Times. — Times Newspapers Ltd., 23 августа 2008. Архивировано из первоисточника 9 Օգոստոսի 2011.
- ↑ Inspector Norse: Why are Nordic detective novels so successful? // The Economist. — The Economist Newspaper Limited, 11 мая 2010.
- ↑ Кузьмичёв, Игорь (2011 թ․ հունվարի 16). «Гражданская жена Стига Ларссона допишет его последний роман». FashionTime.ru. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Män som hatar kvinnor (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Flickan som lekte med elden (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Luftslottet som sprängdes (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Millenium (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Девушка с татуировкой дракона (2011) на сайте Internet Movie Database».
- ↑ «Девушка, которая запуталась в паутине (2018) на сайте Internet Movie Database».
- ↑ «21st Century Platinum Hall of Fame» (անգլերեն). Nielsen Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joan Acocella (2011 թ․ հունվարի 10). «Man of Mystery: Why do people love Stieg Larsson's novels?». The New Yorker.
- David Walsh, "The Stieg Larsson phenomenon", World Socialist Web Site, 8 September 2010.
- Barry Forshaw, The Man Who Left Too Soon: the Biography of Stieg Larsson, John Blake Publishing, 2010.
- Finlo Rohrer (2010 թ․ հունվարի 28). «In search of Stieg Larsson». BBC News Magazine.
- Expo's memorial page for Stieg Larsson
- "In praise of... Stieg Larsson", The Guardian, Culture Editorial, 3 October 2009.
- Tristan Brosnan, "Thriller with a radical message", Socialist Worker, 15 April 2010.
- Dan Burstein, Arne De Keijzer, and John-Henri Holmberg, The Tattooed Girl: The Enigma of Stieg Larsson and the Secrets Behind the Most Compelling Thrillers of Our Time, St. Martin's Griffin, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.larssontrilogy.com from Quercus, publishers of Stieg Larsson
- The official Millennium site of Nordstedt Publishing
- A look at the life and work of author Stieg Larsson
- The Millennium Tour – Stockholm City Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիգ Լարսոն» հոդվածին։ |
|