Jump to content

Սերգեյ Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Գալոյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1981(1981-12-25) (42 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
ԺանրերEDM
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և դիջեյ
Կայքsergiogaloyan.com
 Sergio Galoyan Վիքիպահեստում

Սերգեյ Սասունիկի Գալոյան (դեկտեմբերի 25, 1981(1981-12-25), Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, Տատու խմբի ստեղծողներից մեկը։ Գրել է երաժշտություն խմբի երգերի համար, որոնցից են նրանց առաջին չորս սինգլները՝ «Я сошла с ума», «Нас не догонят», «Полчаса», «Я твоя не первая»։ Եղել է Տատու խմբի «Люди Инвалиды»/«Dangerous and Moving», «Весёлые улыбки» ալբոմների պրոդյուսերներից և երգերի հեղինակներից մեկը, Վալերիայի «Неподконтрольно / Out of Control|Out Of Control» առաջին միջազգային ալբոմի կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ծանոթացել է Տատու խմբի ապագա պրոդյուսեր Իվան Շապովալովի հետ։ Հետագայում Գայոլանը հայց է ներկայացրել ընդդեմ Շապովալովի պրոդյուսերական կենտրոնի և հարցազրույցի ժամանակ բացասական է արտահայտվել նրա գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես նա պնդել է, որ պրոդյուսերը ցածր աշխատավարձեր է վճարել մասնակիցներին՝ օգտվելով նրանց տարիքից[2]։

Տատու խմբի առաջին՝ «200 по встречной» ալբոմի թողարկումից հետո Գալոյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Неформат» ընկերության և Universal Music-ի ռուսական բաժանմունքի։ Ըստ նրա՝ սկավառակի բուկլետների տեքստն արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը[3]։ Գալոյանը «Известия» թերթին տված հարցազրույցում ասել է․ «Ալբոմի թողարկումից հետո դադարել են ինձ վստահել։ Մարդիկ մտածում են, որ ես ինչ-որ էթնիկ հայ ավազակ եմ, որը առևանգում է մարդկանց»[4]։ Գալոյանը պահանջել է վճարել փոխհատուցում չստացած նյութական շահույթի համար 33 հազար դոլարի չափով և բարոյական վնասի համար՝ 500 հազար ռուբլու չափով։ Խմբի համապրոդյուսեր Ելենա Կիպերը հայտարարել է, որ տեքստը «հումոր» է[5]։ 2001 թվականի հոկտեմբերին դատարանը հաստատել է, որ բուկլետի տեքստն արատավորում է Գալոյանի պատիվն ու արժանապատվությունը և Universal-ին պարտավորեցրել է հանել բուկլետները վաճառքից ու պատասխանող կողմին վճարել 20 հազար ռուբլի[6]։

Սերգեյ Գալոյանը և Յուլյա Վոլկովան 2004 թվականին

2003 թվականին Սերգեյ Գալոյանն արժանացել է ASCAP/PRS Award մրցանակի[7]։

2005 թվականի հունվարին ամուսնացել է Ալեքսանդրա Տիտյանկոյի հետ․ «Марика» ակումբում ա��ցկացված հարսանիքին ներկա են եղել Լենա Կատինան, Յուլիա Վոլկովա, Prodigy խմբի թմբկահար Kieron Pepper-ը։ Երկու տարի անց զույգն ամուսնալուծվել է։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ

  • 2010: Wrap It Up – Sergio Galoyan (feat. Claire Guy)
  • 2010: Everything - Sergio Galoyan (feat. Nire' Alldai)[8]
  • 2011: Knowing You – Sergio Galoyan (feat. Tamra Keenan)
  • 2011: Break The Night In Two - Sergio Galoyan (feat. Antonio)
  • 2011: Stay Hungry, Stay Foolish – Sergio Galoyan
  • 2013: PARADISE – Sergio Galoyan (feat. LENA KATINA)

Կոմպոզիտոր

  • 2001: Я Сошла С Ума (I’ve Lost My Mind – Տատու
  • 2001: Нас Не Догонят (Not Gonna Get Us) – Տատու
  • 2001: 30 Минут (30 Minutes) (also called Polchasa) – Տատու
  • 2001: Я Твоя Не Первая (I Am Not Your First) (also called Pokazhi Mne Lyubov) – Տատու
  • 2001: Mальчик-Гей (Gay Boy) – Տատու
  • 2002: Not Gonna Get Us – Տատու
  • 2002: All The Things She Said – Տատու
  • 2002: Show Me Love – Տատու
  • 2002: 30 Minutes – Տատու
  • 2002: Malchik Gay – Տատու
  • 2002: Ya Soshla S Uma – Տատու
  • 2002: Nas Ne Dogonyat – Տատու
  • 2005: Cosmos (Outer Space) – Տատու
  • 2005: Sacrifice – Տատու
  • 2005: Perfect Enemy – Տատու
  • 2005: Вся Моя Любовь – Տատու
  • 2008: Марсианские Глаза (Martian Eyes) – Տատու
  • 2008: Боль – Վալերիա
  • 2008: Break it All (Разрушить любовь) – Վալերիա
  • 2008: I Know (Вне игры) – Վալերիա
  • 2008: Out of Control (Неподконтрольно) – Վալերիա
  • 2008: Love Sick (До встречи) – Վալերիա
  • 2008: Here I Am (Да и нет) – Վալերիա
  • 2008: No One (Снег) – Վալերիա
  • 2008: There I’ll Be (Ты не со мной) – Վալերիա
  • 2008: Where Are You? (Где же ты?) – Վալերիա
  • 2008: Romantic (Мы вместе) – Վալերիա
  • 2013: Paradise – Lena Katina
  • 2013: Kosmos (Солнце в кармане) – Винтаж

Ռեմիքսներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Барабанов Б. Женщина, которая споет // Коммерсантъ, № 10 (3827) от 25 января 2008
  2. Композитор Сергей Галоян: «Тату» стали лесбиянками под гипнозом // Комсомольская правда, 20 марта 2003
  3. Բուկլետի տեքստում, որ ոճավորված է քրեական գործի տեքսով, ասվում է․ «Սերգեյ Գալոյանը՝ «Տատու» հայտնի երիտասարդական խմբի երգերի երաժշտության հեղինակը, ձերբակալվել է երեկ Սոլնցևո շրջանում,— հայտնում է ոստիկանությունը։ 17-ամյա էթնիկ հայ և ոչ վաղ անցյալում դպրոցական Գալոյանը կասկածվում է խմբի անդամներ Ելենա Կատինայի և Յուլյա Վոլկովայի անհետացմանը մասնակից լինելու մեջ։ Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ վրայերթի են ենթարկել իրենց պրոդյուսեր Շապովալովին և փախել դեպքի վայրից։ ԿՀՊՏՎ Հարավարևմտյան բաժնի աշխատակիցը, որը խնդրել է չհիշատակել իրեն մամուլում, հայտնել է, որ Գալոյանը ձերբակալվել է իր տանն այն ժամանակ, երբ բջջայինով բանակցություններ էր վարում խմբի բոլոր երգերի էաքիզները պիրատներին հանձնելու վերաբերյալ։ Ձերբակալվածը հերքել է աղջիկների անհետացման գործին իր մասնակցությունը, սակայն ոստիկանությունը տիրապետում է էական փաստերի, որ ապացուցում են նրա մեղավորությունը»։
  4. Песня не остаётся с человеком // Известия, 4 октября 2001
  5. «Тату» оклеветали своего бывшего композитора // NEWSru.com, 3 октября 2001
  6. «Тату» оскорбили своего композитора // gzt.ru, 7 октября 2001
  7. «Тату» получили по заслугам // Дни.ру, 25 октября 2004
  8. Sergio Galoyan - Everything (Ft. Nire' Alldai) OFFICIAL VIDEO!! - YouTube

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գալոյան» հոդվածին։