Jump to content

Սենսացիա (ֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենսացիա
անգլ.՝ Scoop
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ կատակերգություն, քրեական ֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվական2006 և նոյեմբերի 16, 2006[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն, Ռայան Քավանա, Ջոն Դևիս և Gareth Wiley?
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն, Հյու Ջեքման, Յան ՄակՇեյն, Վուդի Ալլեն, Չարլզ Դենս, Ռոմոլա Գարայ, Քևին ՄաքՆելլի, Ջուլիան Գլովեր, Էնթոնի Հեդ, Ֆենելլա Վուլգար[2], Ռոբերտ Բաթհերսթ[2], Մեերա Սիալ[2], Մարկ Հիփ[2], Էլիզաբեթ Բերինգթոն[2], Ռիչարդ Ջոնսոն[2], Սանջիվ Բհասկար[2], Ալեքսանդր Արմսթրոնգ[2], Մարգարեթ Թայզաք[2], Քրիստոֆեր Ֆուլֆորդ[2], Victoria Hamilton?[2], Julia Deakin?[2], Ջոն Սթենդինգ[2], Ջոն Լայթ[2], Ջեոֆ Բել[2], Ֆիլ Քորնուել[2] և Քերոլայն Բլեքիսթոն
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
ԵրաժշտությունԷդվարդ Գրիգ
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունBBC Films, Davis Entertainment, Ingenious Media, Relativity Media և UK Film Council
Տևողություն96 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ39 000 000 $

Սենսացիա (անգլ.՝ ScoopՎուդի Ալլենի երկրորդ նախագիծը, որը նկարահանվել է ոչ թե ռեժիսորի բնակության վայրում՝ Մանհեթենում, այլ Լոնդոնում։

Ֆիլմը սկսում է նավարկող նավի տեսարանից, որի վրա հավաքվել էին լուռ մարդիկ, իսկ նավի ծայրին կանգնած է Մահը՝ սև բալախոն հագած, ձեռքին՝ գերանդի։ Լրագրող Ջո Սթրոմբլը, Մահին կաշառք է առաջարկում, բայց նա չի արձագանքում։ Այդտեղ Մահվան հետ խոսակցություն է սկսում մի տիկին, ով բացահայտում է սարսափելի մի գաղտնիք. ամենայն հավանականությամբ առեղծվածային մարդասպանը, ով ահաբեկում էր Լոնդոնը և լորդ Լայմանի որդին, ում մոտ այդ տիկինը քարտուղարուհի էր աշխատում՝ նույն մարդն էին։ Տիկինը կասկածում էր, որ թունավորվել էր, Պիտերին սպանությունների մեջ կասկածելուց անմիջապես հետո։ Ջո Ստրոմբլը հասկանում էր, որ ձեռքում խոշոր սենսացիա ունի, սակայն նա մահացած է և ի վիճակի չէ ոչինչ անել։ Նա հանգիստ մոտենում է նավաշուրթին և ցատկում է մութ ջրերի մեջ։

Պատվախնդիր ամերիկացի ուսանողուհի Սոնդրա Պրանսկին տեղափոխվում է Լոնդոն պրակտիկայում, լրագրություն սովորելու համար։ Իր առաջին հարցազրույցը նա ձախողում է, քանի որ համաձայնում է բարձրանալ ռեժիսորի համար, և նրա հետ վիսկի խմում։ Այստեղ միսս Պրանսկի կյանքը սկսում է բարելավվել. Չուդինի ներկայացման ժամանակ դեմատերիալիզացիայի արկղից հայտնվում է Ջո Ստրոմբլը և կոչ է անում լրագրողուհուն հետաքննություն անցկացնել։ Գործով սկսում է զբաղվել ոչ միայն թեթևամիտ Սոնդրան այլև ծեր աճպարար Չուդինը, ներկայանալով որպես նրա հայր։

Դերասան Դեր
Սքարլեթ Յոհանսոն Սանդրա Պրանքսի/ Ջեյդ Սպենս
Հյու Ջեքման Պիտեր Լայման
Վուդի Ալլեն Սիդ Ուոթերման
Ռոմոլա Գարայ Վիվեն
Յան Մակշեյն Ջո Սթրոմբել
Քևին ՄաքՆելլի պարոն Թինսլի

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս ֆիլմը Վուդի Ալլենի երկրորդ ֆիլմն է նկարահանված Լոնդոնում Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ։ Ալենը այնքան էր ոգևորված «Մատչ փոյնթ» ֆիլմում դերասանուհու մասնակցությամբ, որ «Սենսացիայի» սցենարը գրել էր հատուկ նրա համար։
  • Ալենը իր ֆիլմը բնութագրում է որպես «թեթև կատակերգություն սեքսի, սիրո, անորոշության և սպանությունների մասին»։
  • Նկարահանումները սկսվել են 2005 թվականի հուլիսի 28-ին։
  • ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հուլիսի 28-ին։
  • Ֆիլմը ընդգրկված էր 2006 թվականի Կաննի մրցանակաբաշխության ամենահավանական մասնակիցների շարքում, սակայն չընդգրկվեց ծրագրի մեջ։
  • «Սենսացիայից» հետո հաջորդ ֆիլմը Ալենը պետք է նկարահանել Փարիզում։ Գլխավոր դերի համար հրավիրվել էր Միշել Ուիլյամսին, սակայն նախագիծը պաշտոնական մամլո թողարկումից հետո ռեժիսորի կողմից չեղյալ հայտարարվեց։
  • Ֆիլմի բյուջեն կազմում էր 4 միլիոն դոլար։
  • Ֆիլմի ներածական տիտրերում հնչում է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի երաժշտություններից։
  • Ֆիլմի տիտրերում հնչում է Էդվարդ Գրիգի «Լեռնային թագավորի քարանձավում» կոմպոզիցիան։
  • Սիդի բջջային հեռախոսը՝ Մոտարոլա V180:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]