Սեբաստիան Պինյերա
Սեբաստիան Պինյերա Miguel Juan Sebastián Piñera Echenique | ||
| ||
---|---|---|
2010-2015 | ||
Նախորդող | Միշել Բաչելետ | |
Հաջորդող | Միշել Բաչելետ | |
| ||
մարտի 11, 1990 - մարտի 11, 1998 | ||
Հաջորդող | Կառլոս Բոմբեյ | |
| ||
2001, մայիսի 26 – 2004, մարտի 10 | ||
Նախորդող | Ալբերտո Կարդեմիլ | |
Հաջորդող | Սերխիո Դիես | |
Կուսակցություն՝ | «Ազգային վերածնունդ» (մինչև 2010), անկուսակցական (2011) | |
Կրթություն՝ | Չիլիի կաթոլիկ համալսարան Հարվարդի համալսարան | |
Մասնագիտություն՝ | իրավաբան | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1949[1][2][3][…] | |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի[4] | |
Վախճանի օր | փետրվարի 6, 2024[5] (74 տարեկան) | |
Վախճանի վայր | Ranco Lake, Ռանկո, Լոս Ռիոս, Չիլի[6][7] | |
Թաղված | Parque del Recuerdo Cemetery[8] | |
Դինաստիա | Familia Piñera? | |
Քաղաքացիություն | Չիլի | |
Ի ծնե անուն | իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique | |
Հայր | Խոսե Պինյերա Կարվալլո | |
Մայր | Magdalena Echenique? | |
Ամուսին | Սեսիլ Մորել | |
Զավակներ | 4 | |
Կայք՝ | sebastianpinera.cl | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Միգել Խուան Սեբաստիան Պինյերա Էչենիկե (իսպ.՝ Miguel Juan Sebastián Piñera Echenique, դեկտեմբերի 1, 1949[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[4] - փետրվարի 6, 2024[5], Ranco Lake, Ռանկո, Լոս Ռիոս, Չիլի[6][7][13][14]), տնտեսագետ, պրոֆեսոր, գործարար, քաղաքական գործիչ, Չիլիի 36-րդ նախագահը (2010-2014)[15][16]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին վերընտրվել է այդ պաշտոնում[17]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինյերան Խոսե Պինյերա Կարվալյոյի և Մագդալենա Էչենիկե Ռոսասի երրորդ երեխան է։ Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին Սանտյագոյում։ Սեբաստիան Պինյերան բասկ-կանտաբրիական ծագում ունի։ Մայրական կողմի նախնիներից են Լուիսա Պինտո Գարմենդիան՝ կրթված և ազնվական մի կին, նախագահ Անիբալ Պինտո Գարմենդիայի քույրը և նախագահ Ֆրանսիսկո Անտոնիո Պինտոյի դուստրը և մյուսը՝ Լուիսա Գարմենդիա Ալուռալդեն է, որը ինկերի վերջին կայսեր՝ Ուայնա Կապակի ժառանգն էր[18]։ Նա աշխարհի ամենաերկարակյաց կաթոլիկ եպիսկոպոսի՝ Բերնարդինո Պինյերայի զարմիկն է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Պինյերան մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Բելգիա, հետո՝ Նյու Յորք, որտեղ հայրը Չիլիի ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում։ Պինյերան Չիլի վերադարձավ 1955 թվականին և ընդունվեց Վերբո Դիվինո քոլեջ, որն ավարտեց 1967 թվականին[19]։
Այնուհետև Պինյերան ընդունվեց Չիլիի կաթոլիկ համալսարան, որն ավարտեց 1971 թվականին՝ ստանալով առևտրային ճարտարագետի որակավորում։ Ավարտելիս արժանացավ Ռաուլ Իվեր Օքսլի մրցանակի, որը տրվում էր յուրաքանչյուր դասարանի լավագույն ուսանողին[20]։
Պինյերան կրթությունը շարունակեց Հարվարդի համալսարանում՝ տնտեսագիտության ոլորտում։ Այս ժամանակաշրջանում համակուրսեցու հետ հեղինակեց «Ստրուկների միջշրջանային շարժման մեջ Հին Հարավի մասնաբաժինը» հոդվածը, որը տպագրվեց Տնտեսագիտության պատմություն ամսագրում[21]։ Հարվարդում 3 տարի ուսանելուց հետո Պինյերան ավարտեց՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի և տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան[22]։
Մանկավարժական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելով Պինյերան սկսեց զբաղվել մանկավարժական գործունեությամբ 1971-1988 թվականներին։ Չիլիի համալսարանում, Չիլիի կաթոլիկ համալսարանում և Ադոլֆո Իբանյես համալսարանում տնտեսագիտություն էր դասավանդում։ 1971 թվականին Չիլիի համալսարանի Տնտեսագիտության դպրոցում տնտեսական քաղաքականության տեսություն էր դասավանդում, իսկ 1972 թվականին Վալպարաիսոյի բիզնես դպրոցում պրոֆեսոր էր[23]։
Հիմնադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Սեսիլիա Մորելի, Դանիկա Ռադիկի և Պաուլա Դելանոյի հետ ստեղծեց «Enterprising Women Foundation» հիմնադրամը, որն սկզբնապես կոչվում էր Երիտասարդների տուն։ Հիմնադրամի նպատակն էր աջակցել ցածր եկամուտ ունեցող երիտասարդ կանանց զարգացմանը[24]։
1993 թվականին Պինյերան ստեղծեց «Fundación Futuro» հիմնադրամը, որի նախագահն է հանդիսանում, տնօրեններն են Կրիստիան Բոսան, Մարիա Տերեսա Չադվիքը, Ուգո Մոնտեսը, Սեսիլիա Մորելը, Ռենատո Պոբլետեն և Ֆաբիո Վալդեսը։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Մագդալենա Պինյերան է։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Չիլիում արդարադատության զարգացմանը, ազատությանը և ժողովրդավարությանը[25]։ Պինյերայի՝ նախագահ դառնալուց հետո հիմնադրամը վերանվանվեց «Fundación Cultura y Sociedad»[26]։
Fundación Cultura y Sociedad հիմնադրամի ենթակայության ներքո ստեղծվում է Grupo Tantauco-ն՝ շրջակա միջավայրի պաշտպանության առաքելությամբ և ղեկավարվում է Խուան Կարլոս Ուրկիդին։ Այն նպատակ ուներ աջակցել Պինյերայի կողմից առաջ քաշված առաջարկներին, որը նրա նախագահության ժամանակ արդյունավետ պետք է դառնային[27]։ 2005 թվականին Պինյերան ստեղծեց Tantauco Park-ը՝ 1180 կմ² տարածք ունեցող մասնավոր արգելավայրը, որը նա գնեց Չիլոե կղզու ծայր հարավում՝ որպեսզի պաշտպանի շրջանի 118000 հա եզակի էկոհամակարգը։ Հիմնադրամը ղեկավարում է արգելավայրը, որը բաց է հասարակության համար և էկոզբոսաշրջային վայր է։
Grupo Tantauco-ն ևս մեկ նախագիծ առաջ քաշեց՝ «Մարդու իրավունքներ»-ը, որը հաշտության հույս էր չիլիացիների և այն մարդկանց միջև, որոնք Աուգուստո Պինոչետի բռնապետության ժամանակ տուժել էին մարդու իրավունքների ոտնահարումներից[28]։
Նախորդող Միշել Բաչելետ |
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերա մարտի 11, 2010 - մարտի 11, 2014 |
Հաջորդող Միշել Բաչելետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1050879333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Murió el expresidente chileno Sebastián Piñera en un accidente de helicóptero (իսպ.) — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 Expresidente Sebastián Piñera fallece en accidente de helicóptero en Lago Ranco (իսպ.) // La Tercera — 2024.
- ↑ 7,0 7,1 7,2 Qué se sabe del accidente en helicóptero en el que murió el expresidente chileno Sebastián Piñera // BBC Mundo — 1938.
- ↑ https://www.latercera.com/nacional/noticia/el-itinerario-de-la-despedida-al-expresidente-sebastian-pinera/XZO6HRJCLJEWRFVZWJRD57XUGU/
- ↑ https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
- ↑ El presidente chileno recibe las Llaves de Oro de la Ciudad
- ↑ Statsbesøk til Chile — 2019.
- ↑ https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
- ↑ Piñera Echenique (19 de diciembre de 1949). «Certificado de Nacimiento» (PDF). Registro Civil de Chile. Վերցված է 11 de abril de 2015-ին.
- ↑ BuscaBiografias.com. «Miguel Juan Sebastián Piñera Echenique (tio piñi, brazos cortitos)». Վերցված է 2 de septiembre de 2012-ին.
- ↑ Piñera ratificado por Tricel: Llamó a “nueva transición” Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. La Nación, 29 de enero de 2010.
- ↑ Infolatam (8 de abril de 2009). «Biografía de Sebastián Piñera Echenique». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2 de diciembre de 2015-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); Unknown parameter|url archive=
ignored (օգնություն) - ↑ Allen, Julie (2017 թ․ դեկտեմբերի 17). «Former leader of Chile Sebastian Pinera returns to office after beating left-wing opponent». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Retamal Favereau, Julio; Celis Atria, Carlos; y Muñoz Correa, Juan Guillermo - "Familias Fundadoras de Chile, 1540-1600", Editorial Universitaria, Santiago, 1992. pg. 789
- ↑ (Իսպաներեն) Universia Sebastián Piñera Perfil
- ↑ «Caminos cruzados», El Mercurio (իսպաներեն).
- ↑ Kotlikoff, Laurence J.; Piñera, Sebastián (1977), «The Old South's Stake in the Inter-Regional Movement of Slaves, 1850-1860», Journal of Economic History, 37 (2): 434–450, doi:10.1017/s002205070009700x
{{citation}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ Sandoval, Roberto Castillo (2009 թ․ հուլիսի 30), «La tesis doctoral de Sebastián Piñera», Noticias secretas (իսպաներ��ն)
- ↑ «Sebastián Piñera Echeñique — Senador», Reseñas parlamentarias — Biblioteca del Congreso Nacional de Chile (իսպաներեն), Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 26-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին
- ↑ Fundacion Mujer Emprende Quienes Somos Արխիվացված 2010-01-15 Wayback Machine
- ↑ (Իսպաներեն) Fundanción Futuro Quienes Somos
- ↑ Terra Semana clave para fundación a la que Piñera traspasará propiedad de Chilevisión
- ↑ Piñera2010 Conoce las propuestas medioambientales del Grupo Tantauco Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
- ↑ Piñera2010 Grupo Tantauco: Derechos Humanos Արխիվացված 2009-11-16 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեբաստիան Պինյերայի պաշտոնական կայքը Արխիվացված 2010-10-19 Wayback Machine
- Extended biography by CIDOB Foundation Արխիվացված 2012-08-24 Wayback Machine (Իսպաներեն)
- Biographical notes, in Spanish Արխիվացված 2013-09-11 Wayback Machine (Իսպաներեն)
- Genealogy of the Piñera family in Chile (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Պինյերա» հոդվածին։ |
|