Սանյա Իվեկովիչ
Սանյա Իվեկովիչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1949[1] (75 տարեկան) կամ հունիսի 1, 1949[2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, քանդակագործ, վիզուալ արտիստ, վիդեոնկարիչ, performance artist և արվեստագետ |
Ոճ | ֆեմինիստական արվեստ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Documenta |
Sanja Iveković Վիքիպահեստում |
Սանյա Իվեկովիչ (խորվ.՝ Sanja Iveković, հունվարի 6, 1949[1] կամ հունիսի 1, 1949[2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), խորվաթ նկարչուհի, քանդակագործ, լուսանկարչուհի։ Նա համարվում է նախկին Հարավսլավիայի առաջատար նկարչուհիներից մեկը և շարունակում է ոգեշնչել բազմաթիվ երիտասարդ նկարչուհիների[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1971 թվականներին Սանյա Իվեկովիչը սովորել է Զագրեբի Գերավեստի ակադեմիայում։ Նրա՝ նկարչուհու կարիերան սկսվել է Խորվաթական գարնան ժամանակ՝ 1970-ական թվականների սկզբին, երբ մյուս երիտասարդ նկարիչների հետ նա հրաժարվեց հետևել իշխող միտումներին՝ ընտրություն կատարելով հօգուտ նորարարական տեսագրությունների, կոնցեպտուալ ֆոտոմոնտաժների և պերֆոմանսների[5]։ Իր աշխատանքների մեջ Իվեկովիչը կենտրոնացնում է ուշադրությունն իր կյանքի և կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ թեմայի վրա։ Նա դարձավ առաջին խորվաթ նկարչուհին, որը հայտարարել է իր ֆեմինիստական հայացքների մասին[6]։ 1994 թվականին Իվեկովիչը դարձավ Կանանց ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիրներից մեկը Զագրեբում[7]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի հենց սկզբից Իվեկովիչին հետաքրքրում էր կնոջ կերպարը հասարակության մեջ։ Նրա աշխատանքների մեջ կարելի է առանձնացնել այնպիսի գործեր, ինչպես «Double Life»-ը (1975), որտեղ նկարչուհին զույգերով դասավորել է 66 լուսանկար՝ իր անձնական կյանքից և նման մոդելների լուսանկարներ` ամսագրային գովազդներից, «Make Up - Make Down»-ը (1978)՝ կազմված նրա ինքնանկարներից, որոնք արվել էին կինո և լուսաժապավենների վրա, «General Alert: Soap Opera» (1995), որը վերաբերում է կանանց կերպարին հեռուստատեսության մեջ, և «Figure & Ground»` կոլաժների շարք, որտեղ պատկերված են կին-մոդելներ, որոնք նման են զինված ահաբեկիչների, ողողված են կեղծ արյունով և կրում են առաջատար դիզայների զինվորական ոճի հագուստ[8]։
Իվեկովիչը նաև հայտնի է որպես քանդակագործ։ 2001 թվականին նա պատրաստեց արձան, որը կրկնօրինակում էր Ոսկե տիկնոջը` Լյուքսեմբուրգի ազգային խորհրդանիշը, սակայն այն պատկերել է հղի վիճակում։ Որոշ ժամանակ արձանը, որը ստացել է «Ռոզա Լյուքսեմբուրգ» անվանումը, գտնվում էր բնօրինակից ոչ հեռու` ցնցելով պատահական անցորդներին։ «Women’s House» նախագիծը, որն իրականացվում էր 1998 թվականից, իրենից ներկայացնում է բռնության ենթարկված կանանց դեմքերի` գիպսե ծեփակերտների կիսաշրջանով շարված պատկերասրահ[8]։
2010 թվականին Կվանգջուի բիենալեում Իվեկովիչը ներկայացրեց «On the Barricades» պերֆոմանսը՝ ի հիշատակ 1980 թվականի մայիսի 18-ին Կվանգջուում տեղի ունեցած ապստամբության։ Ինչպես և «Rohrbach Living Memorial» (2005) պերֆոմանսում, որը նվիրվել է գնչուների ճակատագրին` Հոլոքոստի զոհերի հիշատակին, նրան օգնեցին կամավորներ, որոնք պատկերում էին զոհերի արձանները։ Նրանց վրա 10 մոնիտորներ կային, որոնց վրա հեռարձակվում էր 545 զոհերի լուսանկարների սլայդ-շոուն, որոնց աչքերը նկարչուհին դիտմամբ փակել էր[9]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Իվեկովիչը Գրաց քաղաքում դարձավ Camera Austria Award մրցանակակիր, քանի որ լուսանկարը ճանաչվեց նրա կոնցեպտուալ աշխատանքների անբաժանելի մասը։ Ժյուրին նշեց նրա աշխատանքների ակտուալությունը և դրա նշանակությունը երիտասարդ սերնդի համար, ինչպես նաև նկարչուհու սոցիալական և քաղաքական ակտիվությունը, որը գրավում է ուշադրությունը հասարակության մեջ կնոջ դերի վրա այնպիսի ստեղծագործությունների միջոցով, ինչպես «Women’s House»-ն է[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
- ↑ https://www.zagreb.hr/u-2022-godini/178906
- ↑ «Sanja Iveković: General Alert, Selected Works 1974—2007» Արխիվացված 2012-09-09 archive.today. (շվեդ.) Retrieved 25 February 2011.
- ↑ Roxana Marcoci, «New at MoMA: Sanja Iveković's Double Life», MoMA, April 15, 2010. Retrieved 25 February 2011.
- ↑ «Sanja Iveković», Media Art Net. Retrieved 25 February 2011.
- ↑ Katarzyna Pabijanek, «'Women’s House': Sanja Iveković Discusses Recent Projects» Արխիվացված 2018-02-28 Wayback Machine, ArtMargins. Retrieved 25 February 2011.
- ↑ 8,0 8,1 Vivian Rehberg, «Sanja Iveković» Արխիվացված 2010-10-02 Wayback Machine, Frieze Magazine, No 125, September 2009. Retrieved 25 February 2011.
- ↑ «Sanja Ivekovic at Gwangju Art Biennale 2010», Designboom. Retrieved 26 February 2011.
- ↑ Camera Austria-Preis der Stadt Graz für zeitgenössische Fotografie 2009 Արխիվացված 2011-05-31 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանյա Իվեկովիչ» հոդվածին։ |
|