Jump to content

Ռուս-սիրիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-սիրական հարաբերություններ
Ռուսաստան և Սիրիա

Ռուսաստան

Սիրիա

Ռուս-սիրական հարաբերություններ (ռուս.՝ Российско-сирийские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև։

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1944 թվականին։ Կնքվել է առևտրական և վճարային համաձայնագիր (19551956-ի և 1957-ի կոմյունիկեում կողմերը արտահայտվել են հօգուտ այսպես կոչված՝ կայուն բարեկամության, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման՝ հավասարության և փոխշահավետության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ազգային արժանապատվության ու ինքնավարության հարգման հիման վրա։ Ստորագրվել են համաձայնագրեր տնտեսական և տեխնիկական (1957, որը նախատեսում էր ԽՍՀՄ-ի մասնակցությունը Սիրիայում երկաթուղու, էլեկտրակայանների, ոռոգման համակարգերի կառուցմանը), մշակութային համագործակցության, օդային հաղորդակցության (1962), Եփրատ գետի վրա հիդրոհանգույցի կառուցման (1966), տրոպոսֆերային ռադիոկապի (1970) և այլնի վերաբերյալ։ 1970-ական թթ․ շարունակվել է սովետա-սիրիական բազմակողմանի համագործակցությունը․ համաձայնագրեր ու արձանագրություններ են ստորագրվել Սիրիային երկարաժամկետ վարկ տրամադրելու, նավթարդյունաբերությանը նըպաստելու, Լաթաքիայի ծովային նավահանգիստը ընդլայնելու (1972) մասին։ 1974-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը միջազգային հարցերում, ընդգծվել է բազմակողմանի համագործակցության (ներառյալ պաշտպանությունը) անհրաժեշտությունը Սիրիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Ստորագրվել են նոր համաձայնագրեր տնտեսական և տեխնիկական, առողջապահության և բժշկագիտության ասպարեզում (1975), գիտատեխնիկական (1979) համագործակցության վերաբերյալ։ 1980 թվականին կնքվել են բարեկամության և համագործակցության պայմանագիր, 1981—85-ի տնտեսական և տեխնիկական համագործակցության և այլ համաձայնագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։