Jump to content

Ռոյ Լիխտենշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Լիխտենշտայն
անգլ.՝ Roy Lichtenstein
ԿեղծանունLichtenstein, Roy
Ծնվել էհոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1997(1997-09-15)[1][2][5][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Օհայոյի համալսարան և Dwight School?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, բեմանկարիչ, վիմագրող, դիզայներ, ակնագործ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, վիզուալ արտիստ և արվեստագետ
Ոճփոփ արտ[3]
Ժանրնատյուրմորտ[4]
Ուշագրավ աշխատանքներGirl with Ball?, Girl with Hair Ribbon?, Takka Takka?, Look Mickey?, Blam?, Engagement Ring?, Ten Dollar Bill?, Electric Cord?, I Can See the Whole Room...and There's Nobody in It!? և Times Square Mural?[6]
ՈւսուցիչHoyt L. Sherman? և Reginald Marsh?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինDorothy Lichtenstein? և Isabel Sarisky?[8]
ԶավակներMitchell Lichtenstein? և David Lichtenstein?
 Roy Lichtenstein Վիքիպահեստում

Ռոյ Լիխտենշտեյն (անգլ.՝ Roy Fox Lichtenstein, հոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 15, 1997(1997-09-15)[1][2][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, փոփ արտի ներկայացուցիչ։

Բարսելոնյան գլուխ

Ռոյ Լիխտենշտայնը ծնվել է Նյու Յորքում, հրեական միջին կարգի ընտանիքում։ Մինչև 12 տարեկանը սովորել է հանրակրթական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մանհեթենի Ֆրանկլինի արական դպրոց։ Դպրոցական ծրագրում ներառված չէր արվեստը. Լիխտենշտայնը արվեստով ու դիզայնով սկսել է հետաքրքրվել որպես հոբիով։

Դպրոցն ավարտելուց հետո Լիխտենշտայնը Նյու Յորքից մեկնել է Օհայո տեղի համալսարանում ուսանելու համար։ Այնտեղ արվեստի դասընթացներ է անցել և կիրառական արվեստի ոլորտում աստիճան ստացել։ Նրա կրթությունն ընդհատվել է երեք տարով, քանի դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բանակում։ Դրանից հետո` 1943-1946 թվականներին, Լիխտենշտայնը, ավարտելով համալսարանը, այնտեղ մնում է որպես դասախոս` մոտակա 10 տարիներին դասախոսելով համալսարանում։ 1949 թվականին նա Օհայո նահանգի համալսարանում ստանում է գեղարվեստի մագիստրոսի աստիճան, նույն թվականին էլ ամուսնանում է Իզաբել Ուիլսոնի հետ` 1965 թվականին ամուսնալուծվելով։ 1951 թվականին Նյու Յորքի «Carlebach» պատկերասրահում կազմակերպվում է Լիխտենշտայնի առաջին անհատական ցուցահանդեսը։

Նույն թվականին նա տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ բնակություն է հաստատում հետագա 6 տարիների ընթացքում` ժամանակ առ ժամանակ վերադառնալով Նյու Յորք։ Նա փոխում է աշխատանքի վայրերը` չդադարելով նկարել։ Այս շրջանի նրա նկարների ոճը փոխվում է կուբիզմից էքսպրեսիոնիզմ։

1954 թվականին ծնվում է նրա ավագ որդին` Դևիդը, իսկ 1956 թվականին՝ երկրորդ որդին` Միտչելը։ 1957 թվականին նա վերադառնում է Նյու Յորք` կրկին դասախոսական գործունեություն ծավալելով։

Հաջողության ճանապարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին նա սկսել է դասավանդել Ռաթգերի համալսարանում, որտեղ կրում է ամերիկացի նկարիչ Ալան Կապրոուի զգալի ազդեցությունը։ Դա նպաստում է փոփ արտով նրա հետաքրքրվածությանը։ 1961 թվականին Լիխտենշտայնը ստեղծում է փոփ արտ ոճով իր առաջին աշխատանքները` օգտագործելով նկարներ կոմիքսներից ու մուլտֆիլմերից և արտադրական տպագրության տեխնոլոգիա։

Նրան առաջին մեծ հաջողությունն են բերել կոմիքսների թեմայով և ամսագրային գրաֆիկայով աշխատանքները։ Նկարիչն ընտրել է իրեն դուր եկած նկարը, ձեռքով մեծացրել այն, վերանկարել մեծ ֆորմատով` կիրառելով տրաֆարետային տպագրություն[9]։ Նկարչի աշխատանքների մեծ մասը կատարված է այդ եղանակով։ Ընդ որում, պատկերում ուժեղացվել են հեգնանքի ու սարկազմի տարրերը։

Լիխտենշտայնը մտերիմ է եղել Էնդի Ուորհոլի հետ[10]։

  • 1977 - Սկովեհեգենի դպրոցի շքանշան գեղարվեստի ոլորտում, Սկովեհեգենի դպրոց, Մեն կղզի
  • 1979 - Արվեստի և նամակների ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Նյու Յորք
  • 1989 - Հռոմի ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Հռոմ, Իտալիա
  • 1995 - Արվեստի ազգային շքանշան, Վաշինգտոն
  • 1995 - Կիոտո մրցանակ, Կիոտո, Ճապոնիա
  • 1993 - Բարսելոնայի ընկերներ, Բարսելոնայի քաղաքապետ Պասկուալ Մարագալի կողմից
  • 1991 - Գեղարվեստի գործերի մրցանակ, Բրանդեյսի համալսարան, Մասաչուսեթս

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «M-Maybe»
  • «Ohhh . . . Alright . . .»
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!»
  • «Torpedo…Los!»
  • «Electric Cord»
  • «In the Car»

Էլեկտրական լար

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրական լար» (անգլ.՝ Electric Cord) նկարը ստեղծվել է 1961 թվականին փոփ արտ ոճով։ Նկարը ձեռք է բերել նշանավոր հավաքորդ Լեո Կաստելին 750 դոլարով։ 1970 թվականին նկարը վերականգնման է տրվել Դանիել Գոլդռեյերին, որի մահից հետո նկարն անհետացել է[11]։ Հետաքննությունների դաշնային բյուրոն երկար քննություն է անցկացրել։ Գոլդռեյերը մահացել էր բնական մահով, և բոլոր նկարներն իրենց տեղում են եղել` բացի «Էլեկտրական լարից»[12]։

2009 թվականին վերականգնող նկարչի այրին հայտարարել է, որ գտել է նկարը դարակներից մեկում` այդ մասին հայտնելով ոստիկանությանը։ Նկարը հանձնել են պատկերասրահի ժառանգորդուհուն` Բարբարա Կաստելիին։ Ներկայումս նկարը գնահատվում է 4 միլիոն դոլար[13]։

Ռոյ Լիխտենշտայնի նկարներն աճուրդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 թվականին «Torpedo…Los!» նկարը «Քրիստիս» (անգլ.՝ Christie's) աճուրդում վաճառվել է 5.5 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային էր։ Այդ ցուցանիշով Լիխտենշտայնը հայտնվել է ամենաթանկ վաճառված նկարներ ունեցող կենդանի նկարիչների եռյակում[14]։
  • 2005 թվականին «In the Car» նկարը վաճառվել է ռեկորդային 10 միլիոն ֆունտ ստերլինգով (16.2 միլիոն դոլար)։
  • 1964 թվականին ստեղծված «Ohhh . . . Alright . . .» նկարը 2010 թվականի նոյեմբերի 11-ին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 42.6 միլիոն դոլարով[15][16]։
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!» նկարը, որ ստեղծվել է 1961 թվականին, 2011 թվականի նոյեմբերին վաճառվել է 43 միլիոն դոլարով[17]։
  • «Քնած աղջիկը նկարը» նկարչի գործերից ամենից թանկարժեքն է. այն «Սոթբիս» տան աճուրդում վաճառվել է 44.8 միլիոն դոլարով[18]։
  • 2015 թվականի Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում «Բուժքույր» (անգլ.՝ Nurse) նկարը վաճառվել է նկարչի համար ռեկորդային` 95.4 միլիոն դոլարով։ Այդ գինն անակնկալ է եղել, քանի որ նկարի մեկնարկային արժեքը կազմել է 80 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roy Lichtenstein (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. https://new.mta.info/agency/arts-design/collection/times-square-mural
  7. https://www.kyotoprize.org/en/laureates/roy_lichtenstein/
  8. https://lichtensteinfoundation.org/biography/
  9. «Жизненные вехи Роя Лихтенштейна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  10. «Биография Энди Уорхола». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  11. «Работа Роя Лихтенштейна, пропавшая 40 лет назад, вернулась к законному владельцу». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  12. «Шедевр Роя Лихтенштейна вернули хозяйке спустя 42 года после пропажи».
  13. «Обнаружена пропавшая в 1970 году картина Роя Лихтенштейна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  14. Alloway, Lawrence (1983). Roy Lichtenstein. էջ 114.
  15. Bloomberg Business Week, Lichtenstein’s $43 Million Pouting Redhead Helps Revive Market Retrieved November 11, 2010
  16. «Roy Lichtenstein painting fetches $42.6m at auction». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  17. «Roy Lichtenstein Work Sets New $43m Sale Record». BBC News. 2011 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  18. Melikian, Souren (2012 թ․ մայիսի 12). «Disconnect in the Art Market». New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Լիխտենշտայն» հոդվածին։