Ռոբեր Տեր-Մերգերյան
Ռոբեր Տեր-Մերգերյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1938 (85 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1962) և Պրովանսի համալսարան (1976) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1981) |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան և թարգմանիչ |
Աշխատավայր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Ռոբեր Երվանդի Տեր-Մերգերյան (Տեր-Մերկերյան) (դեկտեմբերի 23, 1938, Մարսել), հայ բանասեր, լեզվաբան, թարգմանիչ[1]։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (2001): ԵՊՀ պատվավոր դոկտոր (2004): Ժան Տեր-Մերկերյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբեր Տեր-Մերգերյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 23-ին, Մարսելում։ 1947 թվականին ընտանիքի հետ հայրենադարձել է[2]։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետը, 1976 թվականին՝ Ֆրանսիայի Պրովանսի համալսարանը (քաղաք Էքս)։ 1962-1966 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1966-1967 թվականներին՝ Մարսելի Բերլից լեզուների ինստիտուտում, 1967-1981 թվականներին՝ մասնավոր քոլեջում։ 1971-2004 թվականներին եղել է Մարսելի կենտրոնական դատարանի փորձագետ-երդվյալ թարգմանիչ, 2005 թվականից՝ Պրովանսի համալսարանի պրոֆեսոր[3]։
Աշխատությունները վերաբերում են արդի գրական հայերենի երկու տարբերակների բառակազմական խնդիրներին, լեզվի ընդհանուր բառակերտման գործընթացի ուսումնասիրությանը։ Լույս են տեսել Տեր-Մերգերյանի «Հայոց լեզուն Սովետական Հայաստանում. բառապաշարի զարգացումը» դոկտորական ավարտաճառը (ֆրանսերեն, 1989), «Եզրաբանական ուղեցույցի» 1-4 համարները (1993-2002), «Արմենիաքա. հայոց պատմության և մշակույթի ուսումնասիրություններ» (2004) երկերը։ Ֆրանսերեն է թարգմանել Ավետիս Ահարոնյանի պատմվածքները (1978), Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» վիպակը (2002), անգլերենից հայերեն՝ Ա. Մալցի «Դեպք փողոցի անկյունում» պատմվածքների ժողովածուն (1963)[3][4][5]:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեպք փողոցի անկյունում։ [Պատմվածքներ], 1963։ տիտղթ. (թարգմ.՝ Ռ. Տեր-Մերգերյան)։
- Եղիցի ճշմարտութիւն քո։ [Տ. Ճէրէճեանի կյանքն ու գործունեութ.], 2009: տիտղթ. (առաջաբ.՝ Ռ. Տեր-Մերկերեան)։
- Sur le chemin de la liberté: nouvelles / auteur(s): Avétis AHARONIAN - traduit de l'arménien par R. Der Merguerian et L. Ketcheyan, d'après le recueil "Azatouthian djanaparhin", 1926. Editeur: Parenthèses. Année: 1978. ISBN 9782863640043.
- La Langue arménienne en Arménie soviétique : l'évolution du vocabulaire / auteur(s): Robert DERMERGUERIAN - Editeur: Université de Provence. Année: 1984. ISBN 9782853990905.
- L'Homme le plus triste / auteur(s): Berdj ZEYTOUNTSIAN - trad. de l'arménien par Robert Der Merguerian et Renée Meldonian. Editeur: Parenthèses. Année: 2002.ISBN 9782863641057.
- Armeniaca: études d'histoire et de culture arménienne / auteur(s): Colloques - actes du colloque organisé à l'occasion du 30e anniversaire de l'enseignement de l'arménien à l'Université de Provence, 15 février 2002 / textes réunis par Robert Dermerguerian. Editeur: Université de Provence. Année : 2004. ISBN 9782853995733.
- Sur le chemin de la liberte / auteur(s): Avetis AHARONIAN - traduit de l'armenien par R. Der Merguerian et L. Ketcheyan. Editeur: Parentheses. Annee: 2006. ISBN 9782863641736.
- L'Alphabet arménien / auteur(s): Jean-Pierre MAHE - Albert KHAZINEDJIAN - Robert DERMERGUERIAN - autre auteur: Khatchig Yilmazian. Editeur: centre culturel sahag mesrop, marseille. Année: 2006.
- Armeniaca. 2, La culture arménienne hier et aujourd'hui / auteur(s): Colloques - Actes du colloque La culture arménienne hier et aujourd'hui, 1600 ans après la création de l'alphabet, Université de Provence, Aix-en-Provence, 16-17 mars 2007. Editeur: Université de Provence. Année: 2008. ISBN 97828539969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Robert Der Merguerian». www.bibliomonde.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Ռոբերտ Տեր-Մերգերյան :։ Մարդիկ Հայրենադարձության թանգարան». hayrenadardz.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 587։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «ACAM - Livres arméniens - DER MERGUERIAN , Robert». www.acam-france.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
|