Ռիչարդ Փրայս (սցենարիստ)
Ռիչարդ Փրայս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1949[1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գրական անուն | Harry Brandt |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և դերասան |
Լեզու | անգլերեն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոռնելի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | The Wanderers? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Lorraine Adams? |
Կայք | static.macmillan.com/static/smp/whitesbook/ |
Ռիչարդ Փրայս (անգլ.՝ Richard Price, հոկտեմբերի 12, 1949[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և սցենարիստ, որը հայտնի է «Օտարները» (1974), «Հրորդներ» (1992) և «Շքեղ կյանք» (2008) գրքերով։ Փրայսի վեպերը, որոնք նրան զգալի գրական ճանաչում են բերել, կոպիտ և իրատեսական ձևով հետազոտում են 20-րդ դարի վերջի քաղաքային Ամերիկան։ Նրա վեպերից մի քանիսի գործողությունները տեղի են ունենում Նյու Ջերսիի հյուսիսում գտնվող անիրական քաղաքում, որը կոչվում է Դեմփսի։ Բացի վեպեր գրելուց, նա նաև սցենարներ է գրում կինոֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնց թվում են «Գաղտնալսումը», «Մի անգամ գիշերը» և «Երկուսը»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրայսը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս քաղաքում, Հարիեթ (Ռոզենբաում) և ցուցափեղկեր զարդարող Միլթոն Փրայսի ընտանիքում։ Իրեն «քաղքենիական հրեա երեխա» կոչելով՝ նա մեծացել է Բրոնքսի հյուսիս-արևելքում գտնվող սոցիալական տանը։ 1967 թվականին ավարտել է Բրոնքսի միջնակարգ դպրոցը։ Ստացել է բակալավրի աստիճան Կոռնելի համալսարանում և մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանում։ Նա նաև ներկայացրել է դիպլոմային աշխատանք Սթենֆորդի համալսարանում։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրայսն իր առաջին վեպը՝ «Оտարական», գրել է 24 տարեկան հասակում (1974)։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին Բրոնքսում և նկարագրվում է չափահաս դառնալու մասին։ Վեպի հիման վրա 1979 թվականին նկարահանվել է ֆիլմ, որի սցենարը գրել են Ռոուզ Կաուֆմանը և Ֆիլիպ Կաուֆմանը, վերջինս նաև եղել է ֆիլմի ռեժիսորը։
«Հրորդներ» վեպն առաջադրվել է Գրքի քննադատների ազգային խմբակի մրցանակի։ Նրան գովել են հումորի, անհայտության, երկխոսությունների և կերպարների զարգացման համար։ 1995 թվականին այն հիմք է հանդիսացել ռեժիսոր Սպայկա Լիի ֆիլմի համար. Փրայսը և Լին դարձել են ֆիլմի սցենարիստները։
Փրայսի «Շքեղ կյանք» վեպի իր գրախոսականում Ուոլթեր Քերնը Փրայսին համեմատել է Ռեյմոնդ Չանդլերի և Սոլ Բելլոուի հետ։ 2010 թվականի հուլիսին Նյու Յորքի ինը պատկերասրահներում անցկացվել է «Շքեղ կյանքով» ոգեշնչված արտ-շոու։
Փրայսը «Սպիտակներ» դետեկտիվ վեպը գրել է Հարի Բրանդտ կեղծանվամբ։ Գիրքը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 17-ին։
Փրայսը սցենարներ է գրել ֆիլմերի համար, այդ թվում «Փողի գույնը» (1986) (որի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի), «Կյանքի դասեր» (Մարտին Սկորսեզեի նովելը «Նյու Յորքյան պատմություններ» գրքից), «Սիրո ծով» (1989), «Կատաղած շունն ու Գլորիան» (1993), «Փրկագին» (1996) և «Շաֆթ» (2000) ֆիլմերի համար։ Նա գրել է 2015 թվականի ապրիլին թողարկված «Երեխա-44» ֆիլմի սցենարը։ Նաև որոշ ճշգրտումներ է մտցրել «Գանգստեր» ֆիլմի (2007) սցենարում[5]։ Փրայսը գրել է սցենար և կոնցեպտուալիզացրել է 18 վայրկյան տևողությամբ ֆիլմ, որը կենտրոնացած է Մայքլ Ջեքսոնի «Bad» երգի տեսահոլովակի շուրջ։ Նա նաև գրել է սցենարներ HBO-ի «Գաղտնալսում» սերիալի համար։ Փրայսը «Գաղտնալսում» սերիալի հինգերորդ եթերաշրջանում կատարած իր աշխատանքի համար, 2008 թվականի փետրվարի մրցանակաբաշխության ժամանակ, արժանացել է ԱՄՆ սցենարիստների Գիլդիա մրցանակին[6]։ Նրա ութ մասից բաղկացած «Մի անգամ գիշերը» մինի սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսին։
Նա հաճախ կատարում է կամեո դերեր այն ֆիլմերում, որոնց համար գրում է սցենարներ։
Փրայսը հոդվածներ է հրապարակել «The New York Times»-ում, «Esquire Magazine»-ում, «The New Yorker»-ում, «The Village Voice»-ում, «Rolling Stone»-ում և այլն։ Նա սցենարագրություն է դասավանդել Բինգեմթոնի, Կոլումբիայի, Եյլի և Նյու Յորքի համալսարաններում։ Եղել է առաջիններից մեկը, ով հարցազրույց է տվել NPR-ի «Fresh Air» շոուին, երբ այն 1987 թվականին սկսել է հեռարձակվել ամբողջ աշխարհով մեկ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին գրականության բնագավառում արժանացել է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակին։ Նրան Ակադեմիա են ընդունել 2009 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրայսն ապրում է Նյու Յորքում իր կնոջ՝ լրագրողուհի և հեղինակ Լորրեյն Ադամսի հետ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թափառողներ» (1974 թվական)
- «Արյունակից եղբայրներ» (1976 թվական)
- «Միակողմանի» (1978 թվական)
- «Հրում» (1992 թվական)
- «Ճշմարտության հակառակ կողմը» (1998 թվական)
- «Սամարացի» (2003 թվական)
- «Շքեղ կյանք» (2008 թվական)
- «Սպիտակներ» (2015 թվական, որպես Հարի Բրանդտ)[7]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փողի գույն» (1986 թվական)
- «Նյու Յորքի պատմություններ» (1989 թվական)
- «Սիրո ծով» (1989 թվական)
- «Գիշեր և քաղաք » (1992 թվական)
- «Կատաղած շուն և Գլորիա» (1993 թվական)
- «Հրում» (1995 թվական)
- «Մահվան համբույր» (1995 թվական)
- «Փրկագին» (1996 թվական)
- «Շաֆտ» (2000 թվական)
- «Գաղտնալսում» (2002 թվական)
- «Ճշմարտության հակառակ կողմը» (2006 թվական)
- «Երեխա-44» (2014 թվական)
- «Մի անգամ գիշերը» (2016 թվական)
- «Կրկնակի» (2017-19 թվականներ)
- «Օտար» (2020 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ http://www.krimilexikon.de/dkp/16.html
- ↑ Питер Хэнсон и Пол Херман. «Байки из склепа» (HarperCollins, 2010), страница 196.
- ↑ «2009 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». WGA. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Официальный веб-сайт «Белых»(չաշխատող հղում). Accessed July 17. 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Լինվիլ Ռիչարդ Փրայս,Արձակի արվեստը No. 144(անգլ.) // The Paris Review : magazine.
- Մաքլ Չաբոն, "Փրայսլենդում", The New York Review of Books, մայիսի 1 2008։ Գրախոսական «Շքեղ կյանքի» և Փրայսի կարիերայի մասին
- Ջոն Հուդի գրախոսականը «Սամարացու» մասին, Bully Magazine
- Ռիչարդ Փրայսը Բարսելոնայի Canal-L գրքի ալիքում, «Շքեղ կյանքի» մասին
- Ռիչարդ Փրայս Internet Movie Database կայքում
- Ջեյմս Լինվիլ (1996, գարուն). «Richard Price, The Art of Fiction No. 144». The Paris Review.
- John Hood review of Samaritan, Bully Magazine
- Richard Price in Barcelona's book channel Canal-L, about "Lush life"
Հրցազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական հետազոտություններ և գրախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոյս Քերոլ Օութս Դու կստանաս քոնը. վեպ Նյու Յորքի ոստիկանությունում զայրույթի և վրեժխնդրության մասին(ռուս.) // The New Yorker : պարբերական. — Condé Nast, 2015. — Т. 91. — № 1. — С. 72—73. Գրախոսություն «Սպիտակների» մասին։
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով