Ռեֆորմացիան Անգլիայում
Անգլիայի թագավորություն՝ պետություն, որը հայտնի է իր բարեփոխիչ միտումներով։ Դեռևս XIV դարում Աստվածաշունչը թարգմանվել է անգլերեն Ջոն Վիքլիֆի կողմից, իսկ նրա հետևորդները՝ լոլլարդները, գաղտնի շարունակում էին գոյություն ունենալ կղզում և քարոզչություն անել։
1525 թվականին Վիլյամ Թինդեյլը տպագրեց Նոր Կտակարանի իր թարգմանությունը, ինչը թույլ տվեց շատերին ծանոթանալ Աստվածաշնչի տեքստին[1]։ Սակայն Անգլիայում բարեփոխումների հարցում վճռորոշ դեր պետք է խաղար մեկ այլ մարդ։ Ռեֆորմացիան Անգլիայում կարելի է անվանել «Բարեփոխում վերևից», քանի որ այն գլխավորել է անգլիական թագավոր Հենրի VIII-ը։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում Ռեֆորմացիայի նախնին Ջոն Վիքլիֆն էր (XIV դար), որը անգլերեն թարգմանեց Աստվածաշունչը, ինչպես նաև քննադատեց ինդուլգենցիան և գոյատևման դոկտրինան։ Սակայն նրա գործունեությունը չի հանգեցրել Ռեֆորմացիայի, թեև մի շարք առումներով կանխակալ էր այն։
Հենրի VIII-ի և թագավորական ամուսնությունների դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի VIII-ն անգլիական գահին Է բազմել 17 տարեկանում, 1509 թվականին։ 1509 թվականի հունիսին, թագադրման օրը արևադարձից անմիջապես հետո, նա ամուսնացել է Եկատերինա Արագոնացու՝ իր եղբոր՝ Արթուրի այրու հետ։ 1521 թվականին Հենրի VIII-ը հանդես եկավ Մարտին Լյութերի կողմից հերետիկոսության մեղադրանքներից կաթոլիկ եկեղեցու պաշտպանության օգտին։ Նա դա արեց մի գրքում, որը գրված էր, հավանաբար, Թոմաս Մորի զգալի օգնությամբ, Ի պաշտպանություն յոթ արարողությունների վերնագրի ներքո, որի համար նա Հռոմի Պապ Լևոն X-ից ստացավ «Հավատքի պաշտպան» տիտղոսը (Fidei defensor): (Անգլիական և բրիտանական միապետները պահպանել են այս տիտղոսը մինչև մեր օրերը, նույնիսկ այն բանից հետո, երբ Անգլիկան եկեղեցին անջատվել է կաթոլիկությունից, միայն այն տարբերությամբ, որ պառակտումից հետո տիտղոսը կրկին շնորհվել է, բայց այս անգամ խորհրդարանի կողմից:)
1520–ական թվականների վերջին Հենրին որոշեց, որ իր ամուսնությունը Եկատերինայի հետ պետք է չեղյալ հայտարարվի։ Բոլոր ծնված որդիները մահանում էին մանուկ հասակում, իսկ Հենրին Թյուդորների դինաստիան շարունակելու համար ցանկանում էր որդի ունենալ։ Եկատերինայի միակ ողջ մնացած երեխան արքայադուստր Մարիան էր։ Հենրին հայտարարեց, որ արական սեռի ժառանգի չծնվելն այն պատճառով է, որ ամուսնությունը «մթագնված է Աստծո աչքում»[2]։ Եկատերինան նրա հանգուցյալ եղբոր կինն էր, և հետևաբար Հենրիի ամուսնությունը հակասում էր աստվածաշնչյան ուսմունքներին (Ղևտ․ 20: 21)։ Այս հարսանիքը պահանջում էր Հուլիոս II Պապի հատուկ թույլտվությունը[3]։ Հենրին պնդում էր, որ դա սխալ է եղել, և այդ պատճառով ամուսնությունը երբեք օրինական չի եղել։ 1527 թվականին Հենրին Կղեմես VII-ին խնդրեց չեղյալ համարել ամուսնությունը, սակայն Պապը հրաժարվեց։ Ըստ կանոնական իրավունքի, Պապը չէր կարող չեղյալ հայտարարել ամուսնությունը, որի խոչընդոտները նախկինում վերացվել են պապական նախորդ թույլտվությամբ։ Հռոմի Պապ Կղեմեսը նաև վախենում էր Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Կարլ V–ի՝ Եկատերինայի զարմիկի զայրույթից, որի զորքերը նույն տարվա սկզբին թալանել էին Հռոմը և որոշ ժամանակ գերության մեջ էին պահել Հռոմի Պապին[4][5]։
Հենրիի կնոջ շքախմբի պալատական ազնվական օրիորդների թվում էր գրավիչ և խարիզմատիկ Աննա Բոլեյնը, ով անգլիական պալատում հայտնվել էր 1522 թվականին[6]։ Այդ հանգամանքների և Աննա Բոլեյնի հանդեպ սիրային հափշտակվածության համադրումը հասունացրեց այն ժամանակվա թագուհուց ազատվելու թագավորի ցանկությունը[7]։ 1529 թվականին կանցլեր Ուոլսին մեղադրվեց թագավորի իշխանության և նրա կառավարության դեմ ոտնձգության մեջ (նա ասել էր, թե Պապի իշխանությունը Թագի իշխանությունից վեր է) և մահացավ 1530 թվականի նոյեմբերին Լոնդոնի ճանապարհին, որտեղ նա ուղևորվում էր պետական դավաճանության մեղադրանքներին պատասխանելու համար[8]։
1529 թվականին թագավորը Պառլամենտ հրավիրեց՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու հարցը լուծելու համար, որտեղ միմյանց հանդիպեցին նրանք, ովքեր բարեփոխումներ էին ցանկանում, բայց միակարծիք չէին միմյանց հետ, թե ինչը և ինչպես պետք է փոխվի։ Այնտեղ դժգոհ էին եկեղեցու արտոնությունից՝ աշխարհականներին իրենց դատարանների առաջ կանգնեցնելու համար[9], կային այնպիսիններ, որոնց վրա մեծ ազդեցություն ունեին Լյութերի գաղափարները և ովքեր թշնամաբար էին վերաբերվում Հռոմին․ Թոմաս Կրոմվելը պատկանում էր այդ երկու խմբերին։ Հենրիի կանցլեր Թոմաս Մորն, ով փոխարինել էր Ուոլսիին, նույնպես բարեփոխումներ էր ուզում. նա նոր օրենքներ էր ուզում հերետիկոսության դեմ[10]։
Կրոմվելը փաստաբան էր և խորհրդարանի անդամ, բողոքական, ով հասկանում էր, թե ինչպես կարելի է խորհրդարանը օգտագործել թագավորական իշխանության ուժեղացման համար, ինչը ցանկանում էր Հենրին, և բողոքական համոզմունքների ու պրակտիկաների տարածման համար՝ ինչը ցանկանում էին Կրոմվելն ու նրա ընկերները։ Նրա մերձավոր ընկերներից մեկը Թոմաս Կրանմերն էր՝ ապագա արքեպիսկոպոսը։
Ամուսնության չեղարկման հարցում հնարավոր չէր թվում որևէ առաջխաղացում։ Հռոմի պապը վախենում էր Կառլոս V–ից ավելի, քան Հենրին։ Աննան և Կրոմվելը ու նրանց դաշնակիցները ցանկանում էին պարզապես անտեսել Հռոմի պապին, սակայն 1520 թվականի հոկտեմբերին հոգևորականների և իրավաբանների ժողովը հաղորդեց, որ խորհրդարանը չի կարող լիազորել արքեպիսկոպոսին գործել պապի արգելքի դեմ։ Այդ ժամանակ Հենրին որոշեց վախեցնել քահանաներին[11]։
Հենրի VIII-ը, որպեսզի համաձայնություն ձեռք բերի ամուսնությունը չեղարկելու համար, վերջնականապես որոշեց անգլիացի բոլոր հոգևորականներին մեղադրել թագավորական իշխանության դեմ ոտնձգության մեջ։ 1392 թվականին ընդունված օրենքը, որն արգելում էր ենթարկվել Հռոմի պապի կամ այլ օտարերկրյա կառավարիչների իշխանությանը, ավելի վաղ օգտագործվում էր առանձին անձանց դեմ դատական քննություններում։ Այժմ Հենրին, նախ մեղադրելով Եկատերինայի կողմնակիցներին, Ջոն Ֆիշերի եպիսկոպոսներին, Նիկոլաս Ուեստին և Հենրի Սթենդիշին և Էքսետերի ավագ սարկավագ Ադամ Թրևերսին, որոշեց գործել ողջ հոգևորականության դեմ[12]։ Հենրին եկեղեցուց պահանջեց 100 հազար ֆունտ ստերլինգ վճարել ներման համար։ Հոգևորականները առաջարկեցին վճարել մաս–մաս՝ հինգ տարվա ընթացքում։ Հենրին մերժեց։ Եկեղեցական ժողովը պատասխանեց նրանով, որ հրաժարվեց վճարել ընդհանրապես, և Հենրիից պահանջեց որոշակի երաշխիքներ տալ, մինչև որ նրանք կարողանան այդ գումարը տալ։ Հենրին հրաժարվեց կատարել այդ պայմանները։
Ռեֆորմացիայի սկիզբը Անգլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1532 թվականին Քենթերբերիի արքեպիսկոպոս ընտրվեց Թոմաս Կրանմերը՝ Հենրիի դրածոն, բողոքականության ակնհայտ կողմնակիցը։ Կրանմերը եկեղեցական դատարանում լուծեց Հենրիի ամուսնությունը, և թագավորը ամուսնացավ Աննա Բոլեյնի հետ (4 տարի անց նա կնոջը կմեղադրի դավաճանության մեջ և կհրամայի կտրել նրա գլուխը)։ 1534 թվականին խորհրդարանն ընդունեց «Սուպրեմատիայի մասին ակտը», որով հռչակվեց, որ թագավորը «անգլիական եկեղեցու գերագույն ղեկավարն է»։ Այլևս Հռոմի պապը Անգլիայում ոչ մի իշխանություն չուներ։ Երբ Ջոն Ֆիշերն ու Թոմաս Մորը հրաժարվեցին ընդունել այդ որոշումները, նրանք մահապատժի ենթարկվեցին։
Հաջո��դ փուլը Թյուդորյան սեկուլյարիզացիան էր՝ եկեղեցապատկան գույքերի պետականացումը։ Ընդհանուր առմամբ 376 վանք փակվեց, իսկ նրանց հողերը Հենրին կա՛մ իրենով արեց, կա՛մ բաժանեց, կա՛մ վաճառեց «նոր ազնվականությանը», որն աջակցում էր թագավորին, իսկ սեկվեստրացված հողերը ցանկապատվեցին։ Սակայն դոգմատիկ անգլիական եկեղեցին մոտ մնաց կաթոլիկ եկեղեցուն։ Բայց Աստվածաշունչը այժմ հասանելի է Անգլիայում մայրենի լեզվով (Թինդեյլի Աստվածաչունչ)[13]։
Հենրիի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Էդուարդ VI-ը, ով ընդամենը 9 տարեկան էր։ Նրա օրոք ռեգենտ դարձավ Սոմերսեթի դուքսը, ով ակնհայտ հակված էր դեպի բողոքականությունը։ 1547 թվականին սկսվեց կիրառվել ծխականների «երկու տեսակի» հաղորդություն։ 1549 թվականին քահանաներին թույլատրվեց ամուսնանալ։ 1549 թվականին ներկայացվեց Ընդհանուր աղոթքների գիրքը, որը պարունակում էր տեքստեր բացառապես անգլերենով։ Այս գիրքը փոքր փոփոխություններով օգտագործվում է Անգլիայի Եկեղեցում մինչ օրս։ Պատարագների ժամանակ հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել Աստվածաշնչի ընթերցանությանը։
Կրանմերը նաև մասնակցել է դավանանքային տեքստի ստեղծմանը՝ օգտագործելով այնպիսի աստվածաբանների խորհուրդները, ինչպիսիք էր Ջոն Նոքսը։ Արդյունքում գրվել են «42 հոդվածները», որոնք թագավորական համաձայնությամբ 1553 թվականից Անգլիայի Եկեղեցում դարձել են պաշտոնական փաստաթուղթ։ Հոդվածները կալվինիստական էին՝ նախասահմանության և հաղորդության տեսանկյունից։ Այդ ակտի հաստատումից կարճ ժամանակ անց Էդուարդ VI-ը մահացավ, իսկ նրան հաջորդած թագավորության ժամանակ սկսվեց կաթոլիկական ռեակցիան[14]։
Հակառեֆորմացիայի փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1553 թվականին գահ բարձրացավ կաթոլիկ Մարի Թյուդորը՝ Եկատերինա Արագոնացու դուստրը։ Այս ժամանակահատվածը հայտնի է Անգլիայում կաթոլիկությունը վերականգնելու փորձերով։ Այդ ընթացքում անգլիական հոգևորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ ստիպված եղան փախչել, իսկ 300 մարդ մահապատժի ենթարկվեց, այդ թվում՝ արքեպիսկոպոս Թոմաս Կրանմերը և Հյու Լաթիմերը։ Մահապատժի պահին վերջինս իր բախտակից ընկերոջը՝ Նիկոլաս Ռիդլիին ասել է՝ «Հավատք ունեցեք, պարոն Ռիդլի, այսօր մենք կրակ ենք վառում, որը լուսավորելու է ամբողջ աշխարհը»[15]։
Ռեֆորմացիայի վերսկսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակայն, արյունոտ Մարիի կառավարումը կարճ տևեց։ Նրա մահից հետո թագուհի դարձավ Եղիսաբեթ I-ը, որին իր կարգավիճակը հաստատելու համար անհրաժեշտ էր ճանաչել իր հոր բարեփոխումները։ Եղիսաբեթը որոշ չափով փոխեց իր տիտղոսը՝ իրեն հռչակելով «միակ գերագույն կառավարչ», ինչը ենթադրում էր, որ թեև նա Եկեղեցու վարչական ղեկավարն էր, սակայն դոգմատիկ հարցերի լուծումը գտնվում էր հոգևորականության տնօրինության տակ։ Վերանայվեցին «42 հոդվածները», որոնցից երեքը հանվեցին։ Մնացին «39 հոդվածներ»։ Բոլոր հովիվներից պահանջվեց ստորագրել այդ փաստաթղթի տակ։ 1571 թվականից մինչ օրս այն օգտագործվում է Անգլիայի Եկեղեցում[16]։ Հետագա Ռեֆորմացիան հանգեցրեց բողոքականների պառակտմանը անգլիկանների (եպիսկոպոսական համակարգի կողմնակիցների) և պուրիտանների (եպիսկոպոսական համակարգի հակառակորդների)։ Պառակտումը բարդ ընթացք ունեցավ միապետների (քանի որ եպիսկոպոսը ենթարկվում էր թագավորին) և հանրապետականների քաղաքական դիմակայության պայմաններում, ինչն արտահայտվեց Անգլիական հեղափոխությամբ։ 1580 թվականին պուրիտանները բաժանվեցին պրեսբիտների և կոնգրեգացիոնալիստներ։ Անգլիացիների հետապնդումները առաջացրեցին պուրիտանների տեղափոխություն դեպի Հյուսիսային Ամերիկա։ Պուրիտանների շրջանում ռեէմիգրանտների ազդեցության տակ մայրցամաքում (որտեղ նրանք ծանոթացել էին մեննոնիտների հետ) հայտնվեցին բապտիստները և քվակերները։ Մինչև XVII դարը կաթոլիկները չկորցրեցին ռևանշի հույսերը (Վառոդի դավադրություն, յակոբիտներ)։
Ռիվայվելիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]18–րդ դարում պիետիզմի ազդեցության տակ անգլիկանությունում առաջացել է մեթոդիզմը (Ջոն Վեսլի), իսկ 19-րդ դարում՝ Պլիմուտյան եղբայրները։ Մեթոդիզմից արդեն 1865 թվականին առանձնացավ Փրկության բանակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 258
- ↑ Phillips, 1991, էջ 20
- ↑ Lacey, 1972, էջ 17
- ↑ Morris, 1998, էջ 166
- ↑ Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 260
- ↑ Brigden, 2001, էջ 111
- ↑ Brigden, 2001, էջ 114
- ↑ Haigh, 1982, էջ 92f
- ↑ Haigh, 1982, էջ 73
- ↑ Brigden, 2001, էջ 116
- ↑ Haigh, 1982, էջ 106
- ↑ Morris, 1998, էջ 172
- ↑ Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 262
- ↑ Нот Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 264
- ↑ Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 265
- ↑ Кернс Эрл, «Дорогами Христианства», Москва, Протестант, 1992, стр. 276
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Susan Brigden New worlds, lost worlds: the rule of the Tudors, 1485-1603. — Viking Penguin, 2001. — Т. 5. — 433 p. — (The Penguin History of Britain). — ISBN 9780670899852
- Haigh, Christopher The Recent Historiography of the English Reformation(անգլ.) // Historical Journal. — 1982. — Т. 25. — № 4. — С. 995–1007.
- Robert Lacey The Life and Times of Henry VIII. — London: Book Club Associates, 1972. — ISBN 9780297994343
- T. A. Morris Europe and England in the Sixteenth Century. — Routledge, 1998.
- Roderick Phillips Untying the Knot: A Short History of Divorce. — Cambridge University Press, 1991. — ISBN 9780521423700