Ռեյչել Հարիս
Ռեյչել Հարիս անգլ.՝ Rachael Harris | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Otterbein University? (1989) և Thomas Worthington High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Քրիստիան Հեբել |
Ռեյչել Հարիս (անգլ.՝ Rachael Harris, հունվարի 12, 1968[1], Worthington, Ֆրանկլին, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կատակերգու։ Հարիսը ճանաչում է ստացել կինոյում և հեռուստատեսությունում վատ կնոջ դերի շնորհիվ[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Օհայո նահանգում՝ Ուորթինգթոնում, այնտեղ սովորել է բարձրագույն դպրոցում, իսկ 1989 թվականին ավարտել է համալսարանը[3]։ Հետո թատրոնում սկսել է կարիերան, իսկ 90-ականների սկզբին տեղափոխվել է Լոս Անջելես[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Հարիսն իր կարիերան սկսել է որպես «Groundlings» լոսանջելեսյան խմբի ստենդ-ափ կատակերգու։ Որոշ ժամանակ թատերախմբի նոր դերասաններին սովորեցրել է կատակերգական վարպետություն[4]։ 1993 թվականին հեռուստատեսությամբ առաջնաելույթ է ունեցել «Ստորջրյա ոդիսական» սերիալի էպիզոդում, իսկ հաջորդ երկու տասնամյակների ընթացքում նկարահանվել է գրեթե հարյուր ֆիլմերում և հեռուստածրագրերում։
Հարիսը նկարահանվել է մի քանի կարճատև կատակերգական սերիալներում՝ Քյորսթի Էլիի հետ խաղացած «Ճարպոտ դերասանուհի» (2005), «Կյանքից ինը ամիս» (2007-2008) և Շերիլ Հայնսի ու Մեգան Մալլալիի հետ խաղացած «Մայրությունը» (2009), որոնցից յուրաքանչյուրը փակվել է առաջին եթերաշրջանից հետո[3]։ Մինչդեռ նա եղել է հյուր ավելի քան հիսուն տարբեր սերիալներում, ինչպիսիք են «Ընկերներ», «Արևմտյան թև», «Հին Քրիսթինի նոր արկածները», «Հուսահատ տնտեսուհիները», «Ամերիկյան ընտանիք», «Երջանիկ ավարտ», «Նորեկը» և շատ ուրիշներ։
2012-2014 թվականներին Հարիսը պարբերաբար նկարահանվել է «Suits» սերիալում, իսկ 2014 թվականին թողարկվել է իր տիպիկ վատ կնոջ դեր`«Կենդանի Ջեք» սիթքոմում խաղալով բարի մոր դերը[2]։
Մեծ էկրանում Ռեյչել Հարիսը նկատելի է դարձել «Մենակատարը» (2009), «Տղաները Վեգասում» (2009), «Թուլամորթի օրագիրը» (2010) և «Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները» (2011) ֆիլմերում։ 2012 թվականին «Բնական ընտրություն» ֆիլմի լավագույն կանացի դերի համար համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2008 թվականներին Հարիսն ամուսնացած է եղել դերասան Ադամ Պոլի հետ։
2015 թվականի մայիսի մեկին Հարիսը երկրորդ անգամ ամուսնացել է թավջութակահար Քրիստիան Հեբելի հետ[6], որից ունի երկու որդի՝ Հենրի Հեբելը (ծնված 2016 թվականի հուլիսի 19-ին)[7] և Օտտո Հեբելը (ծնված 2018 թվականի օգոստոսի 25-ին)[8]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ չորս տարվա ամուսնությունից հետո, Հարիսն ամուսնալուծվել է Հեբելից[9]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ֆ | Շոուն սկսվում է | Showtime | ուսուցչուհի |
2003 | ֆ | Ուրվականներով առանձնատունը | The Haunted Mansion | օրիորդ Քոուլման |
2004 | ֆ | Մայրամուտից հետո | After the Sunset | Ջուն |
2007 | ֆ | Էվան ամենակարողը | Evan Almighty | լրագրող |
2007 | ֆ | Ամուսնության արտոնագիր | License to Wed | Ջանին |
2009 | ֆ | Մենակատարը | The Soloist | Լեսլի Բլում |
2009 | ֆ | Տղաները Վեգասում | The Hangover | Մելիսա |
2010 | ֆ | Թուլամորթի օրագիրը | Diary of a Wimpy Kid | Սյուզան Հեֆլի |
2011 | ֆ | Բնական ընտրություն | Natural Selection | Լինդա |
2011 | ֆ | Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները | Diary of a Wimpy Kid: Rodrick Rules | Սյուզան Հեֆլի |
2012 | ֆ | Թուլամորթի օրագիրը 3 | Diary of a Wimpy Kid: Dog Days | Սյուզան Հեֆլի |
2012-2019 | ս | Suits | Suits | Շեյլա Սազ |
2014 | ֆ | Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը | Night at the Museum: Secret of the Tomb | Մեդլին Ֆելպս |
2014 | ֆ | Առանձնակի վտանգավոր | Barely Lethal | Օրիորդ Լարսոն |
2015-2020 | ս | Լյուցիֆեր | Lucifer | Լինդա Մարտին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142416975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Kevin Fallon (27 марта 2014). «'Surviving Jack' Star Rachael Harris Is No Longer 'The Bitch'». The Daily Beast. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Rachael Harris- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Aaron Alper (2005). «Rachael Harris Sounds Off». Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Awards for Rachael Harris». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Rachael Harris Elopes with Christian Hebel — with Neil Patrick Harris as Their Witness!
- ↑ Lucifer star Rachael Harris, 48, welcomes son Henry with violinist husband Christian Hebel
- ↑ Rachael Harris Welcomes Son Otto
- ↑ Lucifer’s Rachael Harris Files for Divorce from Christian Hebel After 4 Years of Marriage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Հարիս» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ