Ռեբեկա Ռոմեյն
Ռեբեկա Ռոմեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում և Բերքլիի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին | Ջերրի Օ'Քոննել |
Rebecca Romijn Վիքիպահեստում |
Ռեբեկա Ռոմեյն (հոլ.՝ Rebecca Romijn, նոյեմբերի 6, 1972[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Որպես դերասան հայտնի է «Գրադարանավարները» հեռուստասերիալում կատարած գնդապետ Իվ Բերտի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբեկա Ռոմեյնը արմատներով նիդերլանդացի է։ Դերասանուհու հայրը՝ Յան Ռոմեյնը և մայրը՝ Էլիզաբեթ Կյոյզենգան նույնպես ունեն նիդերլանդական արմատներ։ Ռեբեկան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում։ Փոքր հասակում նա երջանիկ և ուրախ երեխա էր։ Դպրոցում նրան անվանում էին «ուրախ, հսկա շիկահեր»՝ այդ տարիքում Ռեբեկայի հասակը համարյա 180 սմ էր։
Կալիֆոռնիական համալսարանում Ռոմեյնը զբաղվում է վոկալով՝ այդտեղ էլ առաջին անգամ մոդելությամբ զբաղելու առաջարկ է ստացել։ Այդ աշխատանքի համար 2 տարուց ավել տեղափոխվել է Փարիզ։ Շատ նկարների մեջ առավել հայտնի են համարվում «Sports Illustrated» ամերիկյան ասագրի նկարները, ինչպես նաև Ռեբեկան եղել է «Victoria's Secret» նորաձևության տան դեմքը (և մարմինը)։ Նա նաև հայտնվել է ամենահայտնի նորաձևության ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue - ը, Harper's Bazaar - ը և Elle -ը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոյեյնը 1997 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին նշանվել է դերասան Ջոն Սթեյմոսի հետ։ Նրանք ամուսնացել են 1998 թվականի սեպտեմբերի 19 - ին (այդ շրջանում նա հանդես է եկել Ռեբեկա Ռոմեյն - Սթեյմոս անունով)[2]։ 2005 թվականի մարտ ամսին նրանք բաժանվեցին։
2007 թվականի հուլիսին նա դարձել է ամերիկացի կատակերգ դերասան Ջերրի Օ'Քոննելի կինը։ 2008 թվականի հուլիսին նրանք հայտնեցին, որ երկորյակ են սպասում։ Դերասանուհին նաև հայտնել է, որ ինքը և ամուսինը չեն դիմել ԱՄԲ - ի օգնությանը։ Երեխաները լույս աշխարհ են եկել 2008 թվականի դեկտեմբերի 28 - ին։ Նրանցից մեկին կոչել են Դոլլի Ռեբեկա Ռոուզ, իսկ մյուսին՝ Չարլի Թամարա Թյյուրլիպ։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Ռեբեկա Ռոմեյնը MTV ալիքում վարել է «MTV’s House of Style» հաղորդումը։ Դեր է կատարել «Ընկերներ» հեռուստասերիալում։ «Կեղտոտ աշխատանք» ֆիլմում կատարել է Մորուքավոր Կնոջ դերը, որը կարիերայի հաար լավ սկիզբ չէր։ Նրա հաջորդ դերը եղել է «Օթին Պաուերս։ Լրտես, ով ինձ հրապուրեց» ֆիլմում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն։
2000 թվականին Ռեբեկան ունենում է հաջողություն՝ նա խաղաց կապույտ մուտանտ Միստիկի դերը Բրայն Սինգերի «Իքս մարդիկ» ֆիլմում։ Այդ դերում Ռոմեյնը ոտքից գլուխ պատված է կապույտ թեփուկներով, ցույց է տվել ահավանական ֆիզիկական ուժ և գրավչություն և անմիջապես Միստիկին դարձրել է չար կիսաաղջիկ - կիսասողուն, կոմիքս - էկրանավորումների ամենահայտնի հերոսներից մեկը։ Նա այդ դերը խաղացել է համարյա մերկ՝ նա հագած է եղել կապույտ ներկ և մի քանի պլաստիկ պահպանակ։ Ռեբեկան այդ դերը ևս երկու անգամ է խաղացել՝ «Իքս մարդիկ 2» չափազանց հաջող շարունակության մեջ և 2006 թվականի «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» վերջնական ֆիլմում։
Հաջորդ դերը ցույց տվեց, որ նա ոչ միայմ օժտված է ֆիզիկական տվյալներով, այլ նաև հիասքանչ դրամատիկական տաղանդով։ Ռեժիսոր Բրայան դե Պալման դերասանուհուն հրավիրեց իր «Ճակատագրական կին» ֆիլմում գլխավոր դերի համար։ Ռեբեկայի՝ Լորա Էշ և Լիլի երկակի դերը անհավանական շփոթեցնող է, էրոտիկ և դաժան դետեկտիվ կնոջ դերը նշվել է գրեթե բոլոր քննադատների կողմից։ Շնորհիվ նույն հատկանիշների ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն լավ կարգավիճակ է ձեռք բերել ռեժիսորի երկրպագուների կողմից։
Ներկայումս դերասանուհին հեռուստատեսության համար նկարահանվում է «Pepper Dennis» սերիալում, որտեղ ցուցադրում իր երաժշտական, դերասանական և մոդելական տաղանդը։ Ինչպես նաև 2014 թվականից մինչ այժմ նկարահանվում է «Գրադարանավարները» սերիալում և կատարում է գնդապետ Իվ Բերտի դերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր |
---|---|---|---|
1997 | Ընկերներ | Friends | Շեռլին |
1998 | Կեղտոտ աշխատանք | Dirty Work | Մորուքավոր Կին |
1999 | Hefner: Unauthorized | Կիմբերլի Հեֆներ | |
1999 - 2000 | Just Shoot Me! | Ադրիանա Բեյկեր | |
2000 | Ջեքը և Ջիլլը | Jack & Jill | Պերիս Էվերետտ |
2000 | Իքս մարդիկ | X-Men | Միստիկ |
2002 | Ռոլլերբոլ | Rollerball | Ավրորա |
2002 | Ճակատագրական կին | Femme Fatale | Լորա Էշ/ Լիլի |
2002 | Սիմոնա | S1m0ne | Ֆեյթ |
2003 | Իքս մարդիկ 2 | X2 | Միստիկ |
2003 | Tron 2.0 | TRON 2.0 | Մերկուրի |
2004 | Պատժիչ | The Punisher | Ջոան |
2004 | Ուրիշը | Godsend | Ջեսսի Դանկան |
2004 | Tron 2.0: Killer App | Tron 2.0: Killer App | Մերկուրի |
2006 | Ալիբի | The Alibi | Լոլա Դևիս |
2006 | Մարդը քաղաքի մասին | Man About Town | Նինա Ջիամորո |
2006 | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men: The Last Stand | Միստիկ |
2006 | Pepper Dennis | Փեփփեր Դեննիս | |
2007 | Միասին նկարվածները | Drawn Together | Շառլոտտա |
2007 | Carpoolers | Ջենիֆֆեր | |
2008 | Լեյք Սիթի | Lake City | Ջենիֆֆեր |
2007 - 2008 | Տգ��ղ աղջիկ | Ugly Betty | Ալեքսիս |
2009 - 2010 | Իստվիք | Eastwick | Ռոքսի |
2010 | Գող նկարիչը | The Con Artist | Բելինդա |
2011 | Հատուկ Գործակալ Օսո | Special Agent Oso | Միսս Գարսիա |
2011 | Քլիվլենդի շոու | The Cleveland Show | սպիկեր |
2011 | Իքս մարդիկ։ Առաջին դաս | X-Men: First Class | մեծահասակ Ռեյվեն Դարկհոլմ (Միստիկ) |
2011 | Possessing Piper Rose | Ջոանա Մաքսվել | |
2011 | Չակ | Chuck | Ռոբին Կաննինգս |
2011 - 2012 | NTSF:SD:SUV | Ջեսսի Նիչոլս | |
2012 | Լավ արարքներ | Good Deeds | Հեյդի |
2013 | Burning Love | Քեթի | |
2013 | Քինգ և Մաքսվել | King & Maxwell | Միշել Մաքսվել |
2014 - 2017 | Գրադարանավարները | The Librarians | Իվ Բերտ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ռոմեյն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ