Ջոս Սթոուն
Ջոս Սթոուն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Uffculme School? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, արվեստագետ և ստուդիական երաժիշտ |
Անդամություն | SuperHeavy? |
Կայք | jossstone.com |
Joss Stone Վիքիպահեստում |
Ջոս Սթոուն (անգլ.՝ Joss Stone, իրական անունը՝ Ջոսլին Իվ Սթոքեր (Joscelyn Eve Stoker), ապրիլի 11, 1987[1], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանական սոուլ և R&B ժանրերի երգչուհի, բանաստեղծուհի և դերասանուհի։ Հայտնի է դարձել 2003 թվականին, իր դեբյուտային «The Soul Sessions» պլատինե երաժշտական ալբոմի շնորհիվ, որն առաջադրվել է «Mercury Prize» մրցանակի անվանակարգին։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում վաճառել է ավելի քան 10 միլիոն երաժշտական ալբոմ՝ ողջ աշխարհում, արժանացել է երկու «Brit Awards» և մեկ Grammy Award մրցանակների։ 2006 թվականին նկարահանվել է «Էրագոն» ֆանտաստիկ ֆիլմում, կատարելով կախարդուհի Անժելայի դերը, իսկ 2009 թվականին «Թյուդորներ» հեռուստասերիալում կատարել է Աննա Կլևացու դերը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոս Սթոունը ծնվել է Անգլիայի Քենտ կոմսության Դուվր նավահանգստային քաղաքում և ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր[5][6]։ Նրա հայրը զբաղվում էր մրգերի և ընկուզեղենի արտահանումով և ներկրումով[7][8]։ Առաջին անգամ Ջոսը ելույթ է ունեցել դպրոցի բեմում, որտեղ սովորում էր[9]։ 2001 թվականին, 14 տարեկանում, նա ներկայացել է BBC ընկերության երաժշտական հեռուստաշոուի քասթինգին և կատարել Արետա Ֆրանկլինի «(You Make Me Feel Like) A Natural Woman», ինչպես նաև Ուիթնի Հյուսթոնի «It’s Not Right but It’s Okay» երգերը։ Հաջողված լսումներից հետո կատարել է Դոննա Սամմերի «On the Radio» երգը և հաղթել մրցույթում։ Հանդես է եկել բարեգործական համերգում, որտեղ գրավել է Բրիտանական կոմպոզիտորների և պրոդյուսերների ստեղծագործական դուետի՝ Էնդի Դինի և Բեն Վուլֆի ուշադրությունը, ովքեր կապվելով «S-Curve Records» ձայնագրման ընկերության հիմնադիր Սթիվի Գրինբերգի հետ, հայտնել են, որ իրենք հենց նոր լսեցին մի հիասքանչ երգչուհու, որին հավասարը երկրում դեռ չկա[10]։
2002 թվականին Գրինբերգը Ջոսի հետ մեկնել է Նյու Յորք՝ լսումների, որտեղ Ջոսը կատարել է դասական սոուլ երգեր՝ Օտիս Ռեդդինգի և Արետա Ֆրանկլինի երգացանկից[10]։ Արդյունքում Գրինբերգը անմիջապես պայմանագիր է կնքել սկսնակ երգչուհու հետ։ Այդ պահից Ջոսը բեմում հայտնվում էր այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք էին Ջեյմս Բրաունը[11], Սմոքի Ռոբինսոնը, Դոննա Սամմերը[12], Գլեդիս Նայթը, Թոմ Ջոնսը[13], Ռոբբի Վիլիամսը[14], Մելիսա Էթերիջը, Ռոբ Թոմասը[15], Ռոդ Ստյուարտը[12] և «Blondie» խումբը։ 2011 թվականին մասնակցել է Միք Ջագերի կազմակերպած «SuperHeavy» ռոք-սուպերխմբի աշխատանքներին։
S-Curve Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ջոս Սթոունը մեկնել է Մայամի և Ֆիլադելֆիա՝ սկսելով աշխատանքները «The Soul Sessions» երաժշտական ալբոմի ստեղծման գործում, որը թողարկվել է 2003 թվականին։ Նրա երկրորդ «Mind, Body & Soul» ալբոմի «You Had Me» երգը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժշտական տասնյակում։ Նրա երկու ալբոմներից յուրաքանչյուրը, 2005 թվականին ստացել է Գրեմմիի անվանակարգ, այն դեպքում, երբ երգչուհին ընդգրկվել է «Լավագույն նոր արտիստ» մրցանակակիրների ցուցակի մեջ։ Ջոս Սթոունի երրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականին և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե սերտիֆիկատ՝ ԱՄՆ-ում 500 000 նմուշից ավելի վաճառվելու համար։
Ջոս Սթոունն ունի նաև իր յուրահատուկ ոճը՝ հիմնականում ելույթ ունենալով ոտաբոբիկ[16]։ Նրան անվանում են «Սպիտակ Արետա Ֆրանկլին»[17], օժտված է մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնային դիապազոնով[18]։
2020 թվականի սեպտեմբերի 14-ին Սթոունը Ինստագրամի միջոցով հայտարարեց, որ հղի է ընկերոջ՝ Քոդիից իր առաջին երեխայից[19]։ Նա 2021 թվականի հունվարի 29-ին դուստր ունեցավ՝ Վիոլետ Մելիսա ԴաԼուզին[20]։ 2022 թվականի ապրիլին երգչուհին Instagram-ում կրկին հայտարարեց, որ հղի է իր երկրորդ երեխայի հետ DaLuz-ից[21]։ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին նա ծնեց իր որդուն՝ Շաքլթոն Սթոքեր ԴաԼուզին[22]։ Սթոունը տեղափոխվել է Նեշվիլ, Թենեսի 2022 թվականին[23]։ 2023 թվականի նոյեմբերին նա հաստատեց, որ ինքն ու ԴաԼուզն ամուսնացել են[24]։
Երաժշտական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Soul Sessions (2003)
- Mind Body & Soul (2004)
- Introducing Joss Stone (2007)
- Colour Me Free! (2009)
- LP1 (2011)
- SuperHeavy - supergroup album (2011)
- The Soul Sessions Vol. 2 (2012)
- Water for Your Soul (2015)
- Project Mama Earth (2017)
- Your Remixes of Water for Your Soul (2019)
- Never Forget My Love (2022)
- Merry Christmas, Love (2022)
- 20 Years of Soul Live in Concert (2023)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135351723 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Births – England & Wales 1984–2006». FindMyPast.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Andreeva, Nellie (2008 թ․ օգոստոսի 5). «Joss Stone playing homely wife in "Tudors"». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Jackson, Alan (2004 թ․ սեպտեմբերի 4). «Joss Stone». The Times. London. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Radar: JOSS IN 999 DASH; Atlantic trip to be with sick grandad. – Free Online Library». Thefreelibrary.com. 2005 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Frick, Lisa. «Joss Stone Biography». Notable Biographies. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Simpson, Neil (2005 թ․ ապրիլի 3). «Will Joss's love affair cost her the Gap millions?». Daily Mail. London. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Sullivan, Caroline (2004 թ․ հուլիսի 23). «The Guardian profile: Joss Stone». The Guardian. London. Վերցված է 2007 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 10,0 10,1 Foley, Jack. «The lowdown on Dover's soul sensation, Joss Stone». IndieLondon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «James Brown and Joss Stone rip it up with Jonathan Ross». BBC. 2005 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 12,0 12,1 «Mariah Carey, Alicia Keys, Rod Stewart And Others Sing At VH1's Most Unforgettable Night». Sawf News. 2005 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Joss Stone and Tom Jones». In Style. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Williams' Mixed Feelings Over Stone». ContactMusic.com. 2005 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Lamb, Bill. «Fashion Rocks 2005 with David Bowie, Gwen Stefani, and Rob Thomas». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Polly Vernon. «Joss Stone: the barefoot diva | The Observer». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ The Telegraph, http://www.telegraph.co.uk/culture/music/music-news/8576782/Joss-Stone-the-white-Aretha-Franklin-of-soul.html
- ↑ Thrills, Adrian (2011 թ․ հուլիսի 28). «Stone me! Joss is back on song after her last album sunk without trace». Daily Mail. London. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Joss Stone Pregnant / www.streamteam.eu». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «New Mom! Joss Stone Welcomes 1st Child With Boyfriend Cody DaLuz». Usmagazine.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Joss Stone Expecting Second Baby After Suffering Miscarriage: 'There Are Rainbows After Storms'». PEOPLE.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 12.
- ↑ «Joss Stone Gives Birth, Welcomes Baby No. 2 With Boyfriend Cody DaLuz'». USmagazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Ewers, Josh (2022 թ․ մայիսի 25). «Joss Stone abandons nomadic lifestyle, settles in Nashville». Main Street Nashville.
- ↑ Duncan, Charlie (2023 թ․ նոյեմբերի 5). «The Masked Singer winner Joss Stone confirms she's married musician partner». Digital Spy. Hearst Magazines UK. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս Սթոուն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Բրիտանացի բանաստեղծուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի երաժիշտներ
- Բրիտանացի երգիչներ
- Երաժիշտներ այբբենական կարգով