Jump to content

Ջոն Սինգեր Սարջենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Սինգեր Սարջենթ
անգլ.՝ John Singer Sargent
Ծնվել էհունվարի 12, 1856(1856-01-12)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5][6]
Վախճանվել էապրիլի 15, 1925(1925-04-15)[1][4][2][…] (69 տարեկան) կամ ապրիլի 14, 1925(1925-04-14)[7][8] (69 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6][…]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, գծագրող, ճարտարապետ և արվեստագետ
Ոճիմպրեսիոնիզմ[9]
Ժանրդիմանկար, դիմապատկեր[10] և բնանկար[10]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄադամ X-ի դիմանկար, El Jaleo?, Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը, Մեխակ, շուշան, շուշան, վարդ, Գազից թունավորում, The Misses Vickers?, Փողոց Վենետիկում, Drapery Study for Luxemburg? և Vernon Lee?
ՈւսուցիչԿարոլյուս Դյուրան, Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա և Ադոլֆ Այվոն
ԱշակերտներHarrington Fitzgerald?, Մերի Ֆութ և Reginald Jerrold-Nathan?[11]
Պարգևներ
Արժանիքների շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ՀայրFitzWilliam Sargent?[12]
ՄայրMary Newbold Sargent?
ստորագրություն
Изображение автографа
 John Singer Sargent Վիքիպահեստում

Ջոն Սինգեր Սարջենթ (անգլ.՝ John Singer Sargent, հունվարի 12, 1856(1856-01-12)[1][2][3][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5][6] - ապրիլի 15, 1925(1925-04-15)[1][4][2][…] կամ ապրիլի 14, 1925(1925-04-14)[7][8], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6][…]), ամերիկացի նկարիչ, նշանավոր բուսաբան Չարլզ Սարջենթի զարմիկը, հիասքանչ դարաշրջանի առավել հաջողակ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականին Ֆլորենցիայում, բժշկի ընտանիքում։ Սովորել է Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ աշակերտել է Էմիլ Օգյուստ Կարոլյուս-Դյուրանին։ Նկարչի վաղ շրջանի գործերը բարձր է գնահատել Հենրի Ջեյմսը։ Ֆրանսիայում Սարջենթը մտերմանում է իմպրեսիոնիստների, ամենից ավելի` Կլոդ Մոնեի հետ (հայտնի է Սարջենթի` Մոնեին նվիրված նկարը` «Անտառի բացատում աշխատող Կլոդ Մոնեն»)։ Բարեկամական կապով կապված է եղել Ռոբեր դե Մոնտեսքյուի, Պոլ Էլյոյի հետ։ Հիմնականում ապրել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, շատ է ճանապարհորդել Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, հաճախ եղել է Իտալիայում, մի քանի անգամ` ԱՄՆ-ում։

Սարջենթը ազդեցություն է ունեցել բրիտանացի նկարիչ Մարկ Լանսելոտ Սիմոնսի և 20-րդ դարասկզբի երիտասարդ այլ նկարիչների գեղարվեստական ոճի ձևավորման վրա։

Թաղված է Բրուքվուդում` Սուրեյ կոմսությունում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջովանի Բոլդինի, Ջոն Սարջենթի դիմանկարը

Սարջենթը մեկն է ամերիկյան առաջին ապատրիդներից (որևէ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ), դարավերջի դենդիներից և նկարիչ կոսմոպոլիտներից։ Նրա ստեղծագործությունն��րը հաճախ վերագրում են իմպրեսիոնիզմին, սակայն նրա համար օրինակելի են համարվել Վելասկեսի, Թոմաս Գեյնսբորոյի, Վան Դեյքի գործերը։ Սարջենթն առավել հայտնի է իր դիմանկարներով, որոնց համար բնորդներ են եղել դերասանուհիներ Էլեն Արիս Տերրին, Էլեոնորա Դուզեն, գրող Ժյուդիթ Գոթյեն, բնորդուհի Ռոզինա Ֆերարան, լուսանկարչուհի, հավաքորդ, մեկենաս Սառա Սիրսը։ Տղամարդկանց դիմանկարներից հայտնի են Թեոդոր Ռուզվելտի, Վուդրո Վիլսոնի, Հենրի Ջեյմսի, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի, Ուիլյամ Բաթլերի դիմանկարները։ Զբաղվել է նաև որմնանկաչությամբ (Բոստոնի հանրային գրադարան)[13]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ իմպրեսիոնիստները (օրինակ` Կամիլ Պիսսարո) հաճախ թերահավատությամբ են արտահայտվել Սարջենթի հասցեին։ 1883 թվականին նրա` «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» նկարը բուռն քննարկումների տեղիք տվեց ինչպես մասնագետների, այնպես էլ սովորական հանդիսատեսների շրջանում։ Սակայն 1960-ական թվականներին Սարջենթը լայն ճանաչում է ստանում. նրա աշխատանքները ցուցադրվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի թանգարաններում։

Նկարիչը ստեղծել է շուրջ 900 կտավ յուղաներկով, 2000 գործ ջրաներկով և բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ։ Նրա մի շարք գործեր պահվում են ամերիկյան թանգարաներում, հատկապես Բրուքլինի թանգարանում։ 2003 թվականին մեծ հաջողություն է ունեցել «Ջոն Սարջենթի կանայք» ցուցահանդեսը։

Կերպարն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սարջենթի «Անծանոթուհու դիմանկարը» կտավի հիման վրա 2016 թվականին բեմադրվել է «Առանց ուսակապի» բալետը (խորեոգրաֆ` Քրիստոֆեր Ուիլդոն)։ Նկարչի դերում հանդես է եկել Էդվարդ Ուոթսոնը, իսկ նկարչի բնորդուհի Վիրշինա Գոտրոյի դերում` Նատալյա Օսիպովան (Լոնդոն, Թագավորական բալետ)։

Ջոն Սարջենթ և շախմատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սարջենթը շախմատի մոլի սիրահար է եղել։ Իր երկարատև ուղևորությունների ընթացքում նա միշտ իր հետ վերցրել է շախմատ։ Գոյություն ունի Ռեյմոնդ Կրոսբիի չթվագրված նկարը, որտեղ պատկերված է շախմատի խաղատախտակին թեքված Ջոն Սարջենթը[14]։ Նկարչի երեք աշխատանքներում ներկայացված է իր սիրելի խաղը` «Քաղցր անգործություն», «Շախմատ», «Շախմատ» (մատիտով ուրվանկար)[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Singer Sargent (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Сарджент Джон Сингер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. https://www.metmuseum.org/toah/hd/sarg/hd_sarg.htm
  10. 10,0 10,1 Artnet — 1998.
  11. https://www.portrait.gov.au/people/reginald-jerrold-nathan-1899
  12. Pas L. v. Genealogics — 2003.
  13. The Sargent Murals at the Boston Public Library Արխիվացված 2005-06-02 Wayback Machine (անգլ.)
  14. Hale, Mary Newbold Patterson The Sargent I Knew(անգլ.) // The World Today : Журнал. — 1927. — С. 2, 4.
  15. Wallace, Natasha. «The Chess Game» (անգլերեն). John Singer Sargent — American painter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mount C.M. John Singer Sargent, a biography. New York: W.W. Norton, 1955
  • Prettejohn E. Interpreting Sargent New York: Stewart, Tabori & Chang, 1998.
  • Fairbrother T. John Singer Sargent: The Sensualist . Seattle: Seattle Art Museum; New Haven: Yale UP, 2000
  • Kreiter E. John Singer Sargent: the life of an artist. Berkeley Heights: Enslow Publishers, 2002

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սինգեր Սարջենթ» հոդվածին։