Ջոզեֆ Լիբերման
Ժոզեֆ Իզադոր (Ժո Իսադոր) Լիբերման (անգլ.՝ Joseph Isadore «Joe» Lieberman, փետրվարի 24, 1942[1], Սթենֆորդ - մարտի 27, 2024[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սենատոր (սկզբում դեմոկրատ, այնուհետև անկախ) Կոնեկտիկուտ նահանգից, որը 2000 թվականի ընտրություններում Ալբերտ Գոռի հետ առաջադրվել էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանից ներգաղթած Հենրի Լիբերմանի և Ավստրիայից եկած հրեա Մարսիա Մանգերի որդին։ Լիբերմանների ընտանիքը ունեցել է ալկոհոլային խմիչքների խանութ։ Լիբերմանը սովորել է Սթամֆորդի ավագ դպրոցում, որտեղ առաջին անգամ դրսևորել է իր առաջնորդական հատկանիշները։ 1963 թվականին իր առաջին քաղաքական առաքելությամբ մեկնել է Միսիսիպի նահանգ, տեղացի նեգրերին սովորեցնել քվեարկել։ 1964 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ տնտեսագիտության և քաղաքականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև ուսումը շարունակել է Եյլի իրավունքի դպրոցում, որն ավարտել է 1967 թվականին։ Եյլում ուսանելու ժամանակ միացել է «Էլայհու» ուսանողական գաղտնի հասարակական կազմակերպությանը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ընտրվել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր՝ որպես դեմոկրատ բարեփոխիչ, Վիետնամական պատերազմի հակառակորդ։ 1983-1989 թվականներին զբաղեցրել է Քոնեքթիքութի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1989 թվականին ընտրվել է Ամերիկայի Սենատի անդամ Կոնեկտիկուտ նահանգից։
Քլինթոն-Լևինսկու գործի քննության ընթացքում նա կոշտ քննադատեց նախագահին, բայց իր կուսակիցների հետ քվեարկեց նրա իմպիչմենտի դեմ։
2000 թվականի կուսակցական ընտրություններում նա հանդիսացել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի պաշտոնի թեկնածու։ Նա դարձավ հրեական կրոնը ներկայացնող առաջին թեկնածուն, որը մասնակցել է նախագահական ընտրություններին։ Գոռը և Լիբերմանը պարտվել են ընտրությունում՝ զիջելով հանրապետական թեկնածուներ Ջորջ Ու. Բուշին և Դիկ Չեյնին։
Իրաքի պատերազմի կողմնակից է։ 2005 թվականին Ջոն Մաքքեյնի հետ Սենատ է ներկայացրել բանաձևի նախագիծ՝ պահանջելով կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ ութնյակին»[6]։
2006 թվականին նա տանուլ տվեց ներկուսակցական ընտրությունները սենատորի պաշտոնի համար, բայց հետագայում վերընտրվեց որպես անկախ թեկնածու։
2008 թվականին, որպես անկախ սենատոր, նա սատարեց հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին ԱՄՆ նախագահի ընտրություններում[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերմանը առաջին անգամ ամուսնացած էր Բեթի Հասի հետ (1965-ից 1981 թվական), իսկ երկրորդ անգամ՝ Հադասա Ֆրեյլիխ Տուկերի հետ։ Լիբերմանը իր առաջին կնոջից ունի մեկ որդի և դուստր, իսկ երկրորդից` դուստր։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տվյալներով ՝ Ջո Լիբերմանը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գլխավոր ռաբբի Բերլ Լազարի ազգականն է[8]։
Նա Սենատում նշանակվել է որպես «դաստիարակ»՝ Բարաք Օբամայի կողմից[9]։
Նրա ջանքերով արգելվեցին մի շարք բռնի խաղեր, այդ թվում ՝ «Postal» շարքից։ Այս կապակցությամբ նա «Postal 2» խաղի խոսակցությունների մեջ մի քանի անգամ հիշատակվեց, և նաև ընտրություններում թեկնածուներից մեկն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Former Sen. Joe Lieberman, Democrats’ VP pick in 2000, dead at 82
- ↑ 3,0 3,1 LIEBERMAN, Joseph I. 1942 – 2024 — congress.gov.
- ↑ https://www.bloomberg.com/news/articles/2013-06-07/former-senator-lieberman-joins-kasowitz-business-of-law — 2013.
- ↑ Ex-Sen. Lieberman takes reins of anti-Iran deal group
- ↑ РБК daily от 17.10.2007 :: В фокусе :: Джон Маккейн исключает Россию
- ↑ Lieberman on voting for McCain. — 03.08.2008.
- ↑ Шалом, Владивосток! Արխիվացված 2016-09-16 Wayback Machine // Тема дня. Ежедневные НОВОСТИ. Владивосток, Приморский край.
- ↑ Гонка вооружения в экономической теории Արխիվացված 2013-12-24 Wayback Machine // Finance.ua
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Լիբերման» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 2024 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Հրեա հակակոմունիստներ
- Ամերիկացի իրավաբաններ