Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս
Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս J. J. Abrams | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[4] |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ և Palisades Charter High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կոմպոզիտոր, դերասան, գրող, հեռուստառեժիսոր, պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, գործադիր պրոդյուսեր և showrunner |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0009190 |
Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս (անգլ.՝ Jeffrey Jacob Abrams, հայտնի է նաև որպես Ջեյ Ջեյ Աբրամս անգլ.՝ J. J. Abrams, հունիսի 27, 1966[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4]), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Սյժմ բնակվում է Լոս-Անջելեսում։ Աբրամսի առաջին լիամետրաժ ֆիմը՝ «Առաքելությունն անիրագործելի է 3-ը», դարձավ պատմության մեջ ամենաթանկ ռեժիսորական դեբյուտը։ Աբրամսի ամենամասշտաբային նախագիծը՝ «Աստղային ճանապարհ»-ը, մեծ էկրաններին է հայտնվել 2009 թվականի մայիսին։
Ամուսնացած է Քեթի Մաքգրետի հետ, ունի 3 երեխա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրամսին համաշխարհային ճանաչում բերեցին «ABC Entertainment»-ի բավականին հաջողված հեռուստատեսային նախագծերը՝ «Լրտեսուհին» և «Կորուսյալները»։ Երկու սերիալներն էլ կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների շրջանում պաշտամունքային կարգավիճակ ստացան։
«Կորուսյալները» ֆիլմի փորձնական սերիայի բյուջեն ռեկորդային էր՝ 12 միլիոն դոլար։ Դա չէր կարող «Disney» ընկերության (ում պատկանում է «ABC»-ն) ղեկավարության դժգոհությանը չարժանանալ։ Սակայն շուտով, սերիալի հաջողությունն հաշվի առնելով, այդպիսի ծախսերն արդեն արդարացված էին։
«Լրտեսուհին» հեռուստասերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններն «Էմմի» մրցանակաբաշխության 11 անվանակարգերում մրցանակների արժանացան։
«Կորուսյալները» հեռուստասերիալն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակին, ինչպես նաև «Էմմի»-ի՝ որպես լավագույն դրամա։
Աբրամսը ֆիլմերի հանդեպ սեր ուներ դեռ մանկուց։ Այդ սերն ավելի ուժեղացավ «Universal» ստուդիա էքսկուրսիայից հետո, երբ նա 8 տարեկան էր։
Դեռ երիտասարդ տարիներին Աբրամսը ֆիլմեր էր նկարահանում և ներկայացնում էր դրանք տարբեր կինոփառատոններում, որտեղ, մրցանակից զատ, ձեռք էր բերում նոր ծանոթություններ, համահեղինակներ և, իհարկե, իր հետագա նախագծերի իրականացման համար այլ մարդկանց վստահությունը։
Հեռուստատեսության մեջ Աբրամսի առաջին աշխատանքն էր «Երջանկություն» հեռուստասերիալը։ Աբրամսը սերիալի գլխավոր պրոդյուսերն էր, մտքի հեղինակը և որոշ սերիաների ռեժիսորը։ Դերերի այսպիսի համադրությունն հատուկ է Աբրամսին։ Նրան իր գործընկերներն հաճախ անվանում են «բազմախնդիր աշխատավոր»։
Ուսանողության տարիներին Աբրամսը իր ընկերոջ հետ գեղարվեստական ֆիլմի սցենար է գրում։ Այն գնվում է «Touchstone Pictures» ստուդիայի կողմից, որի հիման վրա նկարահանվում է «Ինչպես հասցնել գործերում» ֆիլմը։ Դրան հաջորդում են «Ինչ-որ բան Հենրիի մասին» ֆիլմը Ֆորդ Հարիսթոնի մասնակցությամբ, ինչպես նաև «Ընդմիշտ երիտասարդ» ֆիլմը, որի գլխավոր դերում էր Մել Գիբսոնը։
Աբրամսի կարիերայի հաջորդ նշանակալի փուլն էր պրոդյուսեր Ջերի Բրյուկհայմերի և ռեժիսոր Մայքլ Բեյի հետ համատեղ աշխատանքը «Արմագեդոն» ֆիլմի վրա։
Այնուհետև Աբրամսը որպես պրոդյուսեր է հանդես գալիս մի շարք ֆիլմերում, իսկ որպես սցենարի համահեղինակ՝ «Առաքելությունն անիրագործելի է III» ֆիլմում (Թոմ Քրուզի մասնակցությամբ), որտեղ նա նաև կատարում է ռեժիսորական աշխատանքներ։
Աբրամսը ժամանակ առ ժամանակ որպես կոմպոզիտոր է հանդես գալիս իր ֆիմերի համար։ Մասնավորապես, «Լրտեսուհին» սերիալի հիմնական երաժշտական տրամադրությունը իր կողմից է գրված։
2007 թվականին մարտին ելույթ է ունեցել TED կոնֆերենցիայում՝ «Հանելուկային արկղ» (անգլ.՝ The Mystery Box) պատմությամբ[5]։
Սիրած դերասանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ դերասանների Աբրամսը հրավիրել է իր միանգամից մի քանի նախագծերի։
Դերասան | Ձկնորսություն (1997) | Երջանկություն (1998) | Լրտեսուհին (2001) | Կորուսյալները (2004) | Ի՞նչ կասեք Բրայնի մասին (2006) | Առաքելությունն անիրագործելի է 3 (2006) | Եզր (2008) | Աստղային ուղի (2009) |
---|---|---|---|---|---|---|---|---|
Քերի Ռասսել | ||||||||
Ամանդա Ֆորման | ||||||||
Գրեգ Գրանբերգ | ||||||||
Ջենիֆեր Հարներ | ||||||||
Թերրի Օ՛Քուին | ||||||||
Իեն Գոմես | ||||||||
Ջոն Չո | ||||||||
Սայմոն Փեգ | ||||||||
Ռոզաննա Արկերտ | ||||||||
Լենս Ռեդիկ | ||||||||
Խորխե Գարսիա | ||||||||
Լեոնարդ Նիմոյ |
Ընտրված ֆիլմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աստղային ճանապարհ XII» (2013) (ռեժիսոր).
- «Կասկածելին» (2011) - հեռուստասերիալ (պրոդյուսեր).։
- «Ալկատրաս» (2011) - հեռուստասերիալ (մտքի հեղինակ, պրոդյուսեր)։
- «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմի արձանագրությունը» (2011) (պրոդյուսեր)։
- «Հրաշալի ութնյակը» (2011) (ռեժիսոր)։
- «Պաշտպանության տակ» (2010) - հեռուստասերիալ (ռեժիսոր)։
- «Աստղային ճանապարհ» (2009) (ռեժիսոր)։
- «Եզր» (2008) - հեռուստասերիալ (մտքի հեղինակ, պրոդյուսեր, սցենարիստ)։
- «Cloverfield» (2008) (պրոդյուսեր)։
- «Առաքելությունն անիրագործելի է III» (2006) (սցենարիստ, ռեժիսոր)։
- «Կորուսյալները» (2004) - հեռուստասերիալ (մտքի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր, սցենարիստ և փորձնական սերիաների ռեժիսոր)։
- «Լրտեսուհին» (2001) - հեռուստասերիալ (մտքի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր)։
- «Արմագեդոն» (1998) (սցենարիստ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13376222X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «JJ Abrams: the mystery box». 2008 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյ Ջեյ Աբրամս (անգլ.) Internet Movie Database կայքում.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 27 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սատուրն» մրցանակաբաշխության դափնեկիր
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Կորուսյալները
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ