Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լոպես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jennifer Lopez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jennifer Lynn Lopez |
Նաև հայտնի է որպես | J.Lo |
Ծնվել է | հուլիսի 24, 1969[1][2][3][…] (55 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | EDM, ռիթմ էնդ բլյուզ, փոփ, լատինական երաժշտություն և հիփ հոփ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, պարուսույց, հեռուստատեսային դերասանուհի, նորաձևության դիզայներ, ինքնակենսագիր, գործադիր պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records, Capitol Records, Island Records և Work Group? |
Ամուսին | Մարկ Էնթոնի, Cris Judd?, Ojani Noa? և Բեն Աֆլեք[5] |
Պարգևներ | |
Կայք | jenniferlopez.com |
Ստորագրություն | |
Jennifer Lopez Վիքիպահեստում |
Ջենիֆեր Լին Լոպես (անգլ.՝ Jennifer Lynn Lopez, իսպ.՝ Jennifer Lynn López, հայտնի է նաև որպես Ջեյ Լո անգլ.՝ J.Lo, հուլիսի 24, 1969[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք[4]), ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։ Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր փղիկներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
2011 թվականի հոկտեմբերից[7] հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ[8][9]։
Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։ Հուլիսի 17-ին 2022 թվականաին ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքի հինգ շրջաններից մեկում՝ Բրոնքսում[10][11]։ Նրա ծնողները՝ Գուադալուպե Ռոդրիգեզն ու Դեյվիդ Լոպեսը պուերտոռիկացիներ են[12][13][14]։ Նա ունի ավագ քույր՝ Լեսլին, և կրտսեր քույր՝ Լինդան, որը մասնագիտությամբ լրագրող է[15]։ Դեյվիդը, մինչև ընկերությունում համակարգչային մասնագետ աշխատելը, գիշերային հերթափոխով աշխատանքի էր անցել ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ Գուադալուպեն տնային տնտեսուհի էր։ Երբ Լոպեսը ծնվեց, ընտանիքն ապրում էր «Քասլ Հիլլ» թաղամասի մի փոքրիկ բնակարանում։ Մի քանի տարի անց ընտանիքին հաջողվեց գումար հավաքել և գնել երկու հարկանի տուն, որը, իրոք, մեծ հաջողություն էր համեմատաբար աղքատ ընտանիքի համար[16]։ Հինգ տարեկան հասակում Լոպեսը իր առաջին քայլերն է անում երգի և պարի ասպարեում։ Նա յոթ տարեկանում իր դպրոցի հետ մեկտեղ շրջագայություններով հանդես է եկել Նյու Յորքում։ Նրա ծնողները մեծ կարևորություն էին տալիս աշխտասիրությանն ու անգլերենի իմացությանը։ Նրանք իրենց երեք դուստրերի համար հնարավորություններ էին ստեղծում՝ միմյանց և իրենց ընկերների առջև հանդես գալու, ելույթներ ունենալու, որպեսզի հետագայում նրանք խոչընդոտների առջև չկանգնեն[17]։ Լոպեսն իր ողջ ակադենմիական կարիերան անցկացրել է կաթոլիկ դպրոցներում՝ ավարտելով Փրեստոնի ավագ դպրոցը[18]։ Դպրոցում Լոպեսը զբաղվել է մարմնամարզությամբ, հանդես է եկել իրենց դպրոցի թեթև աթլետիկայի և սոֆթբոլի կազմում[19]։ Նա ավելի շատ հաջողություններ է գրանցել սպորտի ասպարեզում, քան ակադեմիական կյանքում՝ մասնակցելով մի շարք ազգային մրցաշարերի[17]։
Ավագ դպրոցի վերջին տարում Լոպեսին հայտնի է դառնում, որ ֆիլմում դեռահաս աղջիների փոքրիկ դերերի համար քասթինգ է հայտարարված։ Նա, մասնակցելով քասթինգին, հանդես եկավ Քոնի Կեսերմանի «My Little Girl» ֆիլմում, որն այդքան էլ բարձր վարկանիշ չգրանցեց[20]։ Լոպեսը հանդես է եկել Միրայի՝ մի երիտասարդ կնոջ կերպարով, որը գտնվում է խնդրահարույց աղջիկների ուշադրության կենտրոնում։ Իր դերը կերտելուց հետո, Լոպեսի մեջ ցանկություն է առաջանում՝ դառնալու հայտնի աստղ ֆիլմասպարեզում։ Չնայած նրա այդ ցանկությանն՝ իր ծնողներին գոհունակություն պատճառելու համար նա հաճախում է Բարուխի քոլեջ, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս է մնում։ Նա իր ծնողների հետ կիսվել է ֆիլմասպարեզում հայտնի աստղ դառնալու իր երազանքի մասին, սակայն ծնողները գտնում էին, որ դա հիմար գաղափար է, և ոչ մի լատին երբևէ այդպիսի քայլի չի գնացել։ Այս տարաձայնությունները ստիպում են Լոպեսին լքել իր հայրենի տունը և տեղափոխվել Մանհեթան, որտեղ փոքրիկ բնակարան է վարձում։ Այս ժամանակահատվածում Լոպեսը հանդես է եկել տեղական մյուզիքլներում, որոնք էին՝ «Հիսուս Քրիստոս գերաստղը» և «Օկլահոման»։ Բրոդվեյ թատրոնը վերջինիս հնարավորություն է տվել հանդես գալու մյուզիքլների երգչախմբում, որով նա հինգ ամիս շարունակ շրջագայել է Եվրապայով մեկ։ Այս դերում նա իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ խմբի անդամներից միակն էր, որ մեներգով չէր ներկայանում։ Նա հետագայում Ճապոնիայից հրավեր ստացավ՝ ներկայանալու «Synchronicity» շոուում, որտեղ նա հանդես էր գալիս և՛ պարուհու, և՛ երգչուհու, և՛ պարուսույցի կերպարով[16]։
Ձայնադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - On the 6
- 2001 J.Lo
- 2002 This Is Me... Then
- 2005 Rebirth
- 2007 Como Ama una Mujer
- 2007 Brave
- 2011 Love?
- 2014 A.K.A.
- 2024 This Is Me... Now
Հավաքածուներ/EP
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2006 | Երգիչ | El cantante |
2007 | Զգա ռիթմը | Feel the Noise |
Ինչպես է սիրում կինը | Como ama una mujer | |
Ֆոստերսները | The Fosters |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.eonline.com/news/1338320/jennifer-lopez-shares-first-photos-from-wedding-to-ben-affleck-we-did-it?
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217628/jennifer-lopez/
- ↑ Zayda Rivera. (2013 թ․ մայիսի 29). «Jennifer Lopez on raising kids with ex Marc Anthony: 'I am a nontraditional family'» (անգլերեն). Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
- ↑ Lizbeth Scordo. (2012 թ․ մարտի 16). «Jennifer Lopez: Boyfriend Casper Smart Is a 'Good Egg'» (անգլերեն). Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Marc Anthony Wanted to Reconcile ... But J.Lo Chose Casper» (անգլերեն). TMZ STAFF. 4/14/2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Duty Captain's Report». Court TV. 2001 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Jennifer Lopez: Actress, Reality Television Star, Dancer, Singer (1969–)». Biography.com. A&E Networks. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Cartlidge, Cherese (2012). Jennifer Lopez. Lucent Books. էջ 13. ISBN 978-1420507553. «Jennifer Lynn Lopez's parents, David and Guadalupe, were both born in Ponce, the second-largest city in Puerto Rico. They immigrated as children to the United States with their families...»
- ↑ Machin, Jennifer (2018 թ․ դեկտեմբերի 13). «No Wonder She Doesn't Age! Jennifer Lopez Steps Out In NYC With Her Equally Stunning Mom». Life & Style. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Dawn, Randee (2016 թ․ հունիսի 22). «Jennifer Lopez opens up about her dad: 'He was just proud of me'». Today. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Mamás y Mamacitas – Música». Terra Networks. 2007 թ․ մայիսի 11. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 16,0 16,1 Gallick 2003
- ↑ 17,0 17,1 «The Triple Threat: Jennifer Lopez is Born». Evan Carmichael. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ Stated on Inside the Actors Studio, 2004
- ↑ Parish, James-Robert (2005 թ․ նոյեմբերի 30). Jennifer Lopez: Actor and Singer. էջ 14. ISBN 978-0-8160-5832-7.
- ↑ Mannikka, Eleanor. «My Little Girl – Cast, Reviews, Summary, and Awards». AllRovi. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Լոպես» հոդվածին։ |
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Փոփ երգչուհիներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի գործարարներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի դիզայներներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ