Ջեկ Լինդսեյ
Ջեկ Լինդսեյ անգլ.՝ Jack Lindsay | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
Վախճանվել է | մարտի 8, 1990[1][2] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, կենսագիր, բանաստեղծ և արվեստագետ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4] |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Ann Davies?[5] |
Ջեկ Լինդսեյ (անգլ.՝ Jack Lindsay, հոկտեմբերի 20, 1900[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - մարտի 8, 1990[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից ապրում է Անգլիայում։ Մեծ Բրիտանիայի կոմկուսի անդամ 1941 թվականից։ Նրա պատմական վեպերը՝ «1649 թվական» (1938 թ.), «Քառասունութ թվականի մարդիկ» (1984 թ.), «Խարույկներ Սմիթֆիլդում» (1950 թ.), նվիրված են Անգլիայի պատմության բեկումնային փուլերին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ետպատերազմյան շրջանում ստեղծված «Բրիտանական ուղի» սոցիալական վիպաշարում շոշափվում են անգլիական առաջավոր շրջաններին հուզող բազմաթիվ հարցեր։
Հանդես է եկել որպես գրականագետ (Զ. Բենյանի, Չ. Դիքենսի, Ջ. Մերեդիթի մասին գրքեր), պատմաբան («Բյուզանդիան և Եվրոպան», 1950 թ.), արվեստագետ (Ջ. Տյոռների, Պ. Սեզանի, Դ. Կուրբեի մասին մենագրություններ)։ Լինդսեյը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, բարձր է գնահատել նրա ավանդը եվրոպական և համաշխարհային մշակույթի մեջ։
Խաղաղության մարտիկ է, ԽՍՀՄ գրողների միության երկրորդ և երրորդ համագումարների մասնակից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային գրականությունը պրոպագանդելու և անգլերեն թարգմանելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Lindsay-1990.pdf
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 617)։ |
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 1990 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի գրականագետներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Մելբուռն, Ֆլորիդայում ծնվածներ
- Բուսակերներ
- Կոմունիստ գրողներ
- Կենսագիրներ
- Գրաքննադատներ
- Անգլիացի արվեստագետներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Ավստրալիայի գրողներ
- Ավստրալիայի կոմունիստներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին