Jump to content

Պոլ Ռանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Ռանսոն
ֆր.՝ Paul-Élie Ranson
Ծնվել էմարտի 29, 1861(1861-03-29)[1][2][3] կամ մարտի 29, 1864(1864-03-29)[4]
ԾննդավայրԼիմոժ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն
Վախճանվել էփետրվարի 20, 1909(1909-02-20)[1][5][6][…]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԶարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գրող և խեցեգործ
Ոճսիմվոլիզմ[7][8]
Ուշագրավ աշխատանքներWitch with a black cat?, Q17493688? և Q17493935?
 Paul-Élie Ranson Վիքիպահեստում

Պոլ Էլե Ռանսոն (անգլ.՝ Paul-Elie Ranson,մարտի 29, 1861(1861-03-29)[1][2][3] կամ մարտի 29, 1864(1864-03-29)[4], Լիմոժ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - փետրվարի 20, 1909(1909-02-20)[1][5][6][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի նկարիչ, դիզայներ և գրաֆիկ, նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիմոժում, մանր պաշտոնյայի ընտանիքում։ Սովորել է Դեկորատիվ արվեստի դպրոցում։ 1886 թվականին ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա, որտեղ երկու տարի անց հանդիպել է Պոլ Սերյուզեին, 1890 թվականից սկսել է անդամակցել Սերյուզեի կողմից ստեղծված «Նաբի» խմբին (ֆր.՝ Nabis)` դառնալով խմբի ստեղծագործական առաջնորդներից մեկը։ «Նաբիի» անդամներն ամեն շաբաթ հավաք էին կազմակերպում Մոնպառնասում` Ռանսոնի և իր կնոջ` Մարի Ֆրանսուայի տանը։ Ռանսոնը հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, թեոսոֆիայով և առեղծվածով։ Հենց նա է առաջարկել «Նաբիի լեզվի» ներմուծումը, որով խմբի անդամները շփվել են իրար հետ խմբի սահմաններում։ Այս ամենին զուգընթաց նա նաև հետաքրքրվել է դեկորատիվ արվեստով, գորգագործությամբ և ստեղծել է շատ նկարներ գոբելենի համար։ 1908 թվականին, «Նաբի» խմբի գոյության դադարեցումից երեք տարի անց, կնոջ հետ համատեղ նկարիչը հիմնել է «Ռանսոնի ակադեմիան», Ժյուլիանի ակադեմիայի նմանությամբ, որտեղ դասավանդել է ինչպես հենց ինքը` Ռանսոնը, այնպես էլ «Նաբի» խմբի այլ անդամներ, օրինակ` Պոլ Սերյուզեն, Դենի Մորիսը։ Ռանսոնի ուսուցման մեթոդների հիմքում ընկած են եղել «Նաբի» խմբում կիրառված մեթոդները և գաղափարները։ Ակադեմիայի ստեղծումից որոշ ժամանակ անց, 1909 թվականի փետրվարին, Պոլ Ռանսոնը մահացել է, և հաստատությունը սկսել է ղեկավարել նրա կինը։

Ռանսոնի ակադեմիան որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մինչև 1955 թվականը, որից հետո վերջնականապես փակվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Ռանսոն» հոդվածին։