Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլոեշտի (ռումիներեն՝ Ploiești), քաղաք Ռումինիայի հարավում։ Պրահովա գավառի վարչական կենտրոնն է։ 199 հզ․ բն․ (1977)։
Տրանսպորտային կարևոր հանգույց է (7 երկաթուղագծերի, ավտոճանապարհների, նավթագազամուղների), նավթարդյունահանման շրջանի կենտրոնը։
Արդյունահանվում է նաև բնական գազ, գորշ ածուխ, քարաղ։ Առաջատար են նավթավերամշակումը, մեքենաշինությունը (նավթային և քիմիական սարքավորումներ, առանցքակալներ, տրանսպորտային միջոցներ) և սննդի արդյունաբերությունը։ Կան քիմիական տեքստիլ, ապակու-հախճապակու, կաշվի, պոլիգրաֆիայի ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, ՋԷԿ։
Ենթադրվում է, որ հայերը Պլոեշտիում հաստատվել են ուշ միջնադարում։ Պլոեշտիի փոքրաքանակ հայկական գաղութը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի տարբեր շրջաններից բռնագաղթի ենթարկված որոշ թվով հայեր հաստատվել են այնտեղ։ Պլոեշտիի հայերը զբաղվել են առևտրով և արհեստներով, աշխատել նավթարդյունաբերության մեջ։ 1935 թվականին Պլոեշտիում բնակվել է մոտ 200 հայ։ 1936 թվականին ստեղծվել է հայկական մշակույթի ակումբ, կազմակերպվել են հայերենի դասընթացներ, հայագիտական դասախոսություններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին և 1948 թվականին, Պլոեշտիի հայերի զգալի մասը ներգաղթել է Խորհրդային Հայաստան։
|
---|
| 1 000 000 + | | |
---|
| 300 000 + բնակչությունով | |
---|
| 200 000 + բնակչությունով | |
---|
| 100 000 + բնակչությունով | |
---|
| 50 000 + բնակչությունով | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։
|