Պատգամավորների կոնգրես (Իսպանիա)
Պատգամավորների կոնգրես իսպ.՝ El Congreso de los Diputados | |
---|---|
Պատգամավորների կոնգրեսի 14-րդ գումարում | |
Տեսակ | |
Տեսակ | Իսպանիայի Թագավորության Գլխավոր կորտեսների ստորին պալատ |
Պատմություն | |
Հիմնադրված | 1834 |
Ղեկավարում | |
Պատգամավորների կոնգրեսի նախագահ | Մերիչել Բատետ, ԻՍԲԿ սկսած մայիսի 21, 2019 |
Առաջին փոխնախագահ | Ալֆոնսո Ռոդրիգես Գոմես դե Սելիս, ԻՍԲԿ սկսած դեկտեմբերի 3, 2019 |
Երկրորդ փոխնախագահ | Անա Պաստոր Ջուլիան, ԺԿ սկսած դեկտեմբերի 3, 2019 |
Երրորդ փոխնախագահ | Գլորիա Էլիզո, ՈւՊ սկսած դեկտեմբերի 3, 2019 |
Չորրորդ փոխնախագահ | Իգնատիուս Գիլ Լազարո, Vox սկսած դեկտեմբերի 3, 2019 |
Իսպանիայի վարչապետ | Պեդրո Սանչես, ԻՍԲԿ սկսած հունիսի 1, 2018 |
Կազմը | |
Նստատեղեր | 350 |
Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն (153)
Աջակցությամբ (34)
Ընդդիմություն (162) |
Ընտրություններ | |
ընտրակարգ | կուսակցական ցուցակով համամասնական ներկայացուցչություն, Դոնթի մեթոդ |
վերջին ընտրություններ | Նոյեմբերի 10, 2019 |
Next election | 2023 |
Հանդիպումների վայր | |
Կորտեսների պալատ Մադրիդ, Մադրիդի ինքնավարություն Իսպանիայի թագավորություն | |
Պաշտոնական կայք էջ | |
congreso.es |
Պատգամավորների կոնգրես (իսպ.՝ El Congreso de los Diputados), Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը։ Բաղկացած է 350 անդամից, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով Իսպանիայի պրովինցիաներին համապատասխանող շրջաններում՝ Դոնթի մեթոդով։
Պալատը հաստատում է կառավարության կազմը և իրավունք ունի այն արձակելու, առաջինն է քննարկում օրինագծերն ու բյուջեն և կարող է մերժել Սենատի վետոն ընդունված օրինագծերի վրա։
Կոմիտեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սահմանադրական կոմիտե
- Արտաքին հարաբերությունների կոմիտե
- Արդարադատության կոմիտե
- Ներքին գործերի կոմիտե
- Պաշտպանության կոմիտե
- Տնտեսության և ֆինանսների կոմիտե
- Բյուջետային կոմիտե
- Զարգացման կոմիտե
- Կրթության և սպորտի կոմիտե
- Զբաղվածության և ներգաղթի կոմիտե
- Արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի կոմիտե
- Բնապահպանության, գյուղատնտեսության և ձկնաբուծության կոմիտե
- Հողային քաղաքականության կոմիտե
- Մշակութային կոմիտե
- Առողջապահության, սոցիալական քաղաքականության և սպառողների հարցերի կոմիտե
- Բնակարանային կոմիտե
- Գիտության և նորարարության կոմիտե
- Իրավահավասարության կոմիտե
- Հանուն զարգացման միջազգային համագործակցության կոմիտե
Խմբակցությունները խորհրդարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանական խմբակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 15 անդամ։ Հնարավոր է 5 անդամից բաղկացած խմբակցություն ստեղծել, եթե կուսակցությունները հավաքեն ձայների առնվազն 15 տոկոսն այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներ են առաջադրել, կամ 5 տոկոս ձայն ամբողջ երկրում։ Պատգամավորները պարտավորված չեն հրամայական մանդատով և կարող են ազատորեն տեղափոխվել այլ խմբակցություններ։ Խմբակցությունը լուծարվում է, եթե նրա կազմը կրճատվում է մինչև նվազագույնի կեսը։ Խառը խմբում ընդգրկված են ոչ մի խմբակցությունում չընդգրկված անդամները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «El PRC y el PSOE cierran su crisis a cambio del apoyo de Revilla a los Presupuestos de Sánchez». El Español (իսպաներեն). 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Իսպանիայի պատգամավորների կոնգրես թեմայով Վիքիպահեստում:
- Պատգամավորների կոնգրեսի պաշտոնական կայքը
- Իսպանիա -Իսպանիայի պետական կառուցվածքը
|