Համավարակ
Արտաքին տեսք
(Վերահղված է Պանդեմիաից)
Համավարակ, աշխարհավարակ, համայնաճարակ կամ պանդեմիա (հունարեն՝ πανδημία- ամբողջ ժողովուրդ), բնորոշվում է վարակիչ հիվանդությունների, և նաեւ ոչ-վարակիչ հիվանդություններ խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հայտնի են ժանտախտի, խոլերայի, բծավոր և ետադարձ տիֆերի բազմաթիվ համավարակներ։ Ընդունված է համավարակ համարել նաև ոչ բարձր ինտենսիվության այն համաճարակները, որոնք տվյալ ժամանակահատվածում հանդիպում են բազմաթիվ երկրներում կամ ամբողջ մայրցամաքներում (օրինակ՝ խոլերայի յոթերորդ համավարակ)։ Համավարակային տարածման հակում ունեցող ամենաբնորոշ հիվանդություններից է գրիպը, որը 20-րդ դարի միջին տասնամյակների ընթացքում տվել է մի քանի խոշոր համավարակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 119)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համավարակ» հոդվածին։ |
|