Չելենջեր 2
Չելենջեր 2 անգլ.՝ Challenger 2 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Պատմություն | |
Արտադրող | Alvis plc?, BAE Systems Platforms & Services?, Alvis Car and Engineering Company Ltd?, Vickers? և BAE Systems? |
Արտադրման թվականներ | 1994-ից ��ինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1998 |
Արտադրվածների քանակ | 447 |
Օգտագործող | Միացյալ Թագավորություն |
Մարտեր | Իրաքյան պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 8330 |
Կորպուսի լայնություն, մմ | 3520 |
Բարձրություն, մմ | 2490 |
Այլ սպառազինություն | Royal Ordnance L30? և L94A1 chain gun? |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 1200 |
Չելենջեր-2 (անգլ.՝ Challenger-2), բրիտանական արտադրության հիմնական մարտական տանկ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չելենջեր-2 հիմնական մարտական տանկը, Չելենջեր-1 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Չելենջեր-2 տանկերը սկսվել են արտադրվել 1994 թվականից։ Չելենջեր-2 տանկերը սկսվել են շահագործվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերում 1995 թվականից։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում գործում է ավելի քան 400 հատ Չելենջեր-2 հիմնական մարտական տանկ։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չելենջեր-2 տանկի երկարությունը կազմում է 8.33 մ (թնդանոթով 11.55 մ), լայնությունը՝ 3.52 մ, իսկ բարձրությունը՝ 2.49 մ։ Չելենջեր-2 տանկը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 62.5 տ։ Չելենջեր-2 տանկը սնուցվում է 1200 ձիաուժ հզորությամբ Perkins CV12 TCA դիզելային շարժիչով՝ զարգացնելով 56 կմ/ժ արագություն։ Չելենջեր-2 տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չելենջեր-2 տանկն ունի 120 մմ-անոց թնդանոթ։ Չելենջեր-2 տանկի ամենավերին հատվածում տեղադրված է երկու հատ 7.62 մմ-անոց գնդացիրներ։ Չելենջեր-2 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Չելենջեր-2 տանկը շահագործվում է անձնակազմի չորս անդամների կողմից։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացյալ Թագավորություն 408 հատ
- Օման 38 հատ
- Ուկրաինա 14 հատ[1]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ukraine: Military hardware donations weaken Army - UK chief» (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հունվարի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
{{cite news}}
: Unknown parameter|pubblicazione=
ignored (օգնություն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Challenger-2 Main battle tank Արխիվացված 2016-08-14 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելենջեր 2» հոդվածին։ |
|
|