Jump to content

Չան Կայշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չան Կայշի
չինարեն՝ 蔣中正, չինարեն՝ 蔣介石, չինարեն՝ 蔣志清, չինարեն՝ 蔣周泰 և 蔣介石
 
Կուսակցություն՝ Գոմինդան և Chinese Revolutionary Party?
Կրթություն՝ Բաոդինի ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք բուդդայականություն և մեթոդիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1887(1887-10-31)[1][2][3][…]
Ծննդավայր Սիկոու, Ցին կայսրություն
Վախճանի օր ապրիլի 5, 1975(1975-04-05)[1][4][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայր Թայբեյ, Թայվան[5]
Թաղված Cihu Mausoleum
Դինաստիա family of Chiang Kai-shek?
Քաղաքացիություն  Թայվան և  Ցին կայսրություն
Ի ծնե անուն չինարեն՝ 蔣瑞元
Հայր Chiang Chao-tsung?
Մայր Wang Caiyu?
Ամուսին Mao Fumei?, Yao Yecheng?, Chen Jieru? և Soong May-ling?
Զավակներ Chiang Ching-kuo?[6] և Chiang Wei-kuo?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Չան Կայշի, չինարեն՝ 蔣介石, Jiǎng Jièshí, Ճյան Ճյեշի, հոկտեմբերի 31, 1887(1887-10-31)[1][2][3][…], Սիկոու, Ցին կայսրություն - ապրիլի 5, 1975(1975-04-05)[1][4][2][…], Թայբեյ, Թայվան[5]), չինացի ռազմաքաղաքական գործիչ, Չինաստանի Հանրապետության (Թայվան) առաջնորդը 1928-1975 թթ։

Ավարտել է Բաոդինի և Տոկիոյի ռազմական, ակադեմիաները։ 1920-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ 1926-1927 թվականներին, որպես ազգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի դեմ ռազմական, գործողություններին։ 1927 թվականին կատարել է հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել է գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել գեներալիսիմուսի կոչում։ 1937 թվականին, Չինաստանի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել Չինաստանի Կոմկուսի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և 1946 թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից (1949) հետո իր զորքերի մնացորդների հետ փախել է Թայվան կղզի և հիմնավորվել այնտեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 667
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չան Կայշի» հոդվածին։