Jump to content

Ումագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ումագ
խորվ.՝ Umag
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքԻստրիա
Այլ անվանումներՈւմագո
Մակերես87 կմ²
ԲԾՄ1 մ
Բնակչություն7093 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 052
Փոստային ինդեքս52444
Փոստային դասիչ52470[1]
Պաշտոնական կայքgrad-umag.hr
Ումագ (Խորվաթիա)##
Ումագ (Խորվաթիա)
Ումագի կենտրոնական հրապարակը
Քաղաքային նավահանգիստ

Ումագ (խորվ.՝ Umag, իտալ.՝ Umago[2]), քաղաք Խորվաթիայում, գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, Սլովենիայի սահմանից ոչ հեռու։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 7093 մարդ։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումագը Խորվաթիայի արևմտյան խոշոր քաղաքներից մեկն է, որը գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Դա կապված է խոշոր քաղաքների, ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ երկարամյա տրանսպորտային կանոնավոր ծառայության հետ։ Ումագից Իստրիա գործում է մի ավտոճանապարհ դեպի Պորեչ, Ռովին և Պուլա քաղաքներ։ Քաղաքի բնակչությունը բազմազգ է, ինչպես Իստրիայի շատ քաղաքների բնակչություն։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի բնակչության `59,6% -ը կազմում են խորվաթները, 18.3%-ը՝ իտալացիները, 3.8% -ը՝ սերբերը , 2.2%-ը՝ սլովենացիները, 1.7%-ը՝ բոսնիացիները , 1.3%-ը՝ ալբանացիները։ Ումագի շրջանը պաշտոնապես երկլեզու է՝ իտալերեն և խորվաթերեն։

Քաղաքում պատմական հուշարձանները ավելի քիչ են, քան հարևան Պորչե և Ռովին քաղաքներում։ Քաղաքում զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են հարմարավետ հյուրանոցները և լողափերը։

Ումագը հայտնի է որպես համաշխարհային կարգի թենիսի կենտրոններից մեկը։ Քաղաքի թենիսի մարզադաշտում, որտեղ տեղավորվում են 3.200 հանդիսատես, անցկացվում է ամենամյա ATP 250 World Tour - Open Ումագ մրցաշարերից մեկը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը տուրիզմն է։ Բացի այդ, թաղամասի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հիմնականում խաղողագործությամբ և ձիթապտուղների մշակմամբ, ինչպես նաև սննդի արդյու��աբերությամբ, գինեգործությամբ, ձկնորսությամբ և ձկնաբուծության ոլորտներում։

Ումագը գոյություն ուներ դեռ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, քաղաքի առաջին հիշատակումն է ընկած է VII դարում։ VII-VIII դարերում Ումագը գտնվում էր Բյուզանդիայի իշխանության տակ։ Աճող հզորությունը Վենետիկի հանրապետությունում հանգեցրեց Իստրիայի միացմանը Վենետիկին։ 1269 թվականին Ումագը ավելի քան 500 տարի գտնվում էր Վենետիկի տիրապեըության տակ։ 1370 թվականին Վենետիկի և Ջենովայի միջև պատերազմների ժամանակ քաղաքը խիստ տուժել է։ 1797 թվականին Վենետիկի անկումից հետո Ումագը կցվեց Ավստրիային։ 1805-1813 թվականներին քաղաքը վերահսկվում էր Նապոլեոնյան զորքերի կողմից, իսկ 1813 թվականին քաղաքը բաժանվում է Ավստրիայից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ումագը Իստրիա թերակղզու հետ միասին անցավ Իտալիայի տիրապետության տակ, իսկ Դլմաթիայի կազմի մեջ էին մտնում՝ սերբերի, խորվաթների և սլովենիայի թագավորությունը, հետագայում նաև Հարավսլավիայի թագաորությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ումագը դարձավ Տրիեստի ազատ տարածքի այսպես կոչված «Բ» գոտի, որը վերահսկվում էր Հարավսլավիայի կողմից, որից հետո իտալացի բնակչության զգալի մասը ներգաղթեց Իտալիա։ 1954 թվականին Տրեստի ազատ տարածքը դադարել է գոյություն ունենալ, իսկ Ումագը դարձել է Հարավսլավիայի մասը։ 1991 թվականի վերջին փլուզումից հետո քաղաքը դարձավ անկախ Խորվաթիայի մաս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը ըստ տարիների[3][4]
1857 1869 1880 1890 1900 1910 1921 1931 1948 1953 1961 1971 1981 1991 2001 2011
1844 1970 1515 1440 1629 1837 3430 3746 1909 2839 3326 4520 6205 7718 7769 7093

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հին քաղաք - Քաղաքի բուռն պատմությունը ազդեցություն ունեցավ ճարտարապետության վրա։ Այնուամենայնիվ, քաղաքում գոյություն ունեն միջնադարյան բազմաթիվ վկայություններ `ամրոցների պատերը, վենետիկյան վիլլաները և, ամենից առաջ, գեղատեսիլ նեղ փողոցները։ Լավ պահպանված ամենահին աշտարակներից մեկը `արևմտյան, որտեղ այժմ գտնվում է քաղաքի թանգարանը։
  • Սուրբ Ռոքի եկեղեցի – կառուցվոլ է՝ 1514 թվականին։
  • Քաղաքի թանգարանը - գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Քաղաքի հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են թանկարժեք իրերի հավաքածու։
  • Սուրբ Պերգրինի եկեղեցի - մի փոքրիկ հին տաճար, որը կառուցվել է քաղաքի բնակիչների կողմից։
  • Սավուդրիայի Փարոսը - Ադրիատիկի ամենահին փարոսը կառուցվել է 1818 թվականին։ 36 մետր բարձրության վրա գտնվող աղբյուրից հեռացող լույսը տեսանելի է 32 կմ հեռավորության վրա։ Շենքի կառուցումը կապված է Count Matternich- ի սիրո պատմության հետ, որը, չնայած ամուսնացած տղամարդու դիրքորոշմանը, սիրահարվեց մի տեղական աղջկա, որից հետո կառուցվեց փարոս։
  • Սիփարայի մնացորդները - Ումագի մոտակայքում, ցածր ալիքի ներքո, կարող եք տեսնել 200 մետր երկարությամբ և 50 մետր լայնությամբ մի քար, որը բաղկացած է քարերի կույտերից, դրանք Սիփարա ամրոցի մնացորդներն են։ Սիփարան գոյություն է ունեցել դեռ Հռոմեկան կայսրության ժամանակաշրջանում։ Սիփարան կողոպտվել և ավերվել է 876 րվականին։
  • Վիլլա Թիոլա – կատարյալ դրախտ, որը առատորեն զարդարված է խճանկարներով և որմնանկարներով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. En accord avec la charte municipale d'Umag la ville a deux noms officiels.
  3. - Republika Hrvatska - Državni zavod za statistiku: Naselja i stanovništvo Republike Hrvatske 1857.-2001.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-08-19-ին. Վերցված է 2017-10-17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումագ» հոդվածին։