Jump to content

Ուիլեմ Դեֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլեմ Դեֆո
անգլ.՝ Willem Dafoe
Ծնվել էհուլիսի 22, 1955(1955-07-22)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԷպլթոն[4]
ԿրթությունՎիսկոնսին-Միլուոկի համալսարան և Appleton East High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ, մոդել, կինոպրոդյուսեր, կատարող, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար և դերասան
Ամուսին(ներ)Ջիադա Կոլագրանդե
Համատեղ ապրող(ներ)Elizabeth A. LeCompte?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունTheatre X? և The Wooster Group?[8]

Ուիլյամ Դեֆո (անգլ.՝ Willem Dafoe, հուլիսի 22, 1955(1955-07-22)[1][2][3][…], Էպլթոն[4]), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան։ Երկու անգամ եղել է «Օսկար»֊ի անվանակիր, նաև «Ոսկե գլոբուս»֊ի անվանակիր «Դասակ» և «Վամպիրի ստվերը» ֆիլմերում կատարած դերերի համար։ Իր դերերով առավել հայտնի է հետևյալ ֆիլմերում՝ «Սրբերը Բունդոկից», «Անգլիացի հիվանդը», «Հոթել «Գրանդ Բուդապեշտ» և «Սարդ մարդը»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյան «Ուիլլեմ» Դեֆոն ծնվել է 1955 թվականի հուլիսի 22֊ին Էպլտոն քաղաքում՝ վիրաբույժ Ուիլյամ Ալֆրեդ Դեֆոյի և բուժքույր Մյուրել Իզաբելի ընտանիքում։ Դերասանն ունի անգլիական, շոտլանդական, իռլանդական, գերմանական, ֆրանսիական արմատներ։ Ընտանիքում ութ երեխաներից յոթերորդը միայն որոշեց ընտրել դերասանական կարիերան, մյուսները դարձան փաստաբան կամ բժիշկ։ Դերասանական կրթություն ստացել է Միլոիկի համալսարանում, իսկ հետո մեկնել շրջագայության «Թատրոն X» ավանգարդ թատրոնի հետ։ Չորս տարի Ամերիկայում և Եվրոպայում ճանապարհորդություններից հետո դառնում է «Կատարման խումբ» թատերական խմբի անդամ։

Առաջին դերը խաղացել է 1980 թվականին Մայքլ Չիմոնոյի «Դրախտի դարպասները» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ կադրերը կտրվել են։ Առաջին անգամ Դեֆոյի՝ մեծ էկրանին հայտնվելը եղել է Կետրին Բիգելոուի «Առանց սիրո» դրամայում նկարվելու շնորհիվ։ Դրան են հաջորդել դերերը Ուոլտեր Հիլի «Կրակե փողոցները» և Ուիլյամ Ֆրիդկինի «Ապրել և մենռել Լոս Անջելեսում» ֆիլմերում նկարահանվելը։

Ամբողջ աշխարհում Դեֆոյին հայտնիություն բերեց Օլիվեր Սթոունի «Դասակ» ֆիլմը։ Զինվորական դրաման ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմը, իսկ Դեֆոն ստացավ իր առաջին «Օսկար»֊ը։ 1988 թվականին Դեֆոն խաղաց իր կարևորագույն դերերից մեկը՝ Հիսուսի դերը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։ 1980֊ական թվականների վերջին և 1990֊ական թվականների սկզբին Դեֆոն կատարեց ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր։ Աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալան Փարքերը, Դեվիդ Լինչը, Վիմ Վենդերսը։

2001 թվականին դերասանը երկրորդ անգամ արժանացել է «Օսկար»֊ի։ Այս անգամ Մաքս Շրեկի «Վամպիրի ստվերը» ֆիլմում կատարած դերի համար։ Տեսնելով Դեֆոյի խաղը նրան հրավիրել են խաղալու «Սարդ֊Մարդը» ֆիլմում, որում նա խաղացել է Կանաչ Գոբլինի դերը։ Այդ դերը դարձել է դերասանի «այցեքարտերից» մեկը։ 2000֊ական թվականներին Դեֆոն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Աբել Ֆերարան, Վերներ Հերցոգը, Ուես Անդերսոնը, Լարս Ֆոն Տրիերը, Սպայկ Լին։

Թատրոնի աշխատանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Հեռուստատսություն, տեսախաղեր Նշումներ Դերը
1986 «ԻՆքնաարգելակողը» «Ghostwriter» Ջեֆի Հանտ
1991 «Ձկնորսություն Ջոն Լուրիի հետ» Հատված։ Ձկնորսություն հյուսիսային մենում Տղա
2002 «Սարդ֊մարդը» Կանաչ Գոբլին
1993 «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» What's Eating Gilbert Grape Էռնի Գրեյփ
2004 «Ջեյմս Բոնդ 007։ Ամեն ինչ կամ ոչինչ» Կերպարի բարձրաձայնում Նիկոլայ Դյավոլո
2013 «Բեյոնդ։ Երկու հոգիները» Անիմացիա, ձայն Բժիշկ Նեյտան Դոկինզ
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1980 «Դրախտի դարպասները» Heaven's Gate Ամուսին
1983 «Սով» The Hunger Հեռախոսային կրպակի երկրորդ տղան
1984 «Նյու֊Յորքի գիշերները» New York Nights Ընկեր
1984 «Կրակե փողոցները» Streets of Fire Ռեյդեն Շեդոկ
1985 Ապրել և մեռնել Լոս Անջելեսում To Live and Die in L.A. Էրիկ Մաստերս
1998 «Քրիստոսի վերջին գայթակղությունը» The Last Temptation of Christ Հիսուս Քրիստոս
1989 «Հուլիսի 4֊ին ծնվածը» Born on the Fourth of July Չարլի
1995 «Սրտով վայրենի» Wild At Heart Բոբի Պերու
1992 «Նրբազգաց երազ» Ջոն Լետուր
1994 «Թոմը և Վիվը» Tom & Viv Թոմ Էլիոտ
1995 «Հաղթանակ» Titanic Էքսլ Հեյս
1998 «Անգլիացի հիվանդը» The English Patient Դեվիդ Կարավաջո
1998 «Ու՞ր ես, Լուլու» Lulu on the Bridge բժիշկ Վեն Հորն
2000 «Վամպիրի ստվերը» Shadow of the Vampire Մաքս Շրեկ
2002 «Սարդ֊մարդը» Spider-Man Կանաչ Գոբլին
2003 «Մի օր Մեքսիկայում» Once Upon a Time in Mexico Արմանդո Բարիլո
2004 «Սարդ֊մարդը 2» Spider-Man 2 Կանաչ Գոբլին
2006 «Ամերիկյան երազանք» American Dreamz Անձնակազմի գլխավորը
2006 «Փարիզ, ես սիրում եմ քեզ» Paris, je t'aime կովբոյ
2007 «Սարդ մարդը 3» Spider-Man 3 Կանաչ Գոբլին
2009 «Պատմություն միայնակ վամպիրի մասին» Cirque du Freak։ The Vampire's Assistant Գեվներ Պյորլ
2010 «Լույսի կռիվը» Daybreakers Էլվիս
2009 «4։44 Վերջին օրը երկրի վրա» 4։44 Last Day on Earth Սիսկո
2013 «Ժպիտ֊մարդը» The Smile Man Գլխավոր դեր
2014 «Ամենավտանգավոր մարդը» A Most Wanted Man Թոմմի Բրյու
2013 «Ջոն Ուիք» John Wick Մարկուս
2014 «Մեղավոր են աստղերը» The Fault in Our Stars Պիտեր Վան Հուտեն

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
1987 «Օսկար» Լավագույն երկրորդական դեր(«Դասակ») Առաջադրում
1994 «Ոսկե ազնվամորի» լավագույն տղամարդկային դեր («Դիակը որպես վկայություն») Առաջադրում
2001 «Օսկար» Լավագույն տղամարդկային դեր («Վամպիրի ստվերը») Առաջադրում
2001 «Ոսկե գլոբուս» Երկրորդական պլանի լավագույն դեր («Վամպիրի ստվերը») Առաջադրում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլեմ Դեֆո» հոդվածին։