Շրեկ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Շրեկ» (անգլ.՝ Shrek), ռեժիսոր Էնդրյու Ադամսոն, Վիկի Ջենսոնի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիազը, Ջոն Լիտգոուն, Վենսան Կասելը, Փիթեր Դենիսը, Կլայվ Պիրսը, Ջիմ Կամինգսը, Բոբբի Բլոկը, Քրիս Միլերը։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ուիլյամ Սթեյգի «Շրե՛կ» մանկական գրքի։ Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 8-րդ տեղում։
Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ գույնի մի հսկա է լինում։ Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և համարում էր, որ անտառն իրենն է։ Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է Շրեկի ճահիճը։ Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է։ Շրեկը որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն անվերջ խոսացող Ավանակը գիտեր։ Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշապի կողմից հսկվող անառիկ ամրոցից կարողանա ազատել գեղեցկուհի արքայադուստր Ֆեոնային։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրեկը հսկայական կանաչ մարդակեր է (արևմտաեվրոպական հեքիաթներից), որն ապրում է ճահճում՝ միայնության մեջ՝ Դյուլոք քաղաք-պետության մերձակայքում, որը բնակեցված է եվրոպական տարբեր հեքիաթների և լեգենդների մարդկանցով, կենդանիներով, տիկնիկներով և այլն (օրինակ՝ Կարմիր Գլխարկը, Պինոքիոն, անգլիական ֆոլկլորային բանաստեղծության երեք կույր մկները)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի սկզբանե Շրեկի կերպարը պետք է մարմնավորեր Քրիս Ֆարլը։ Դերասանի մահվանից հետո այն անցել է Մայք Մայերսին։
- Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է 1996 թվականի հոկտեմբերի 31-ին և ավարտվել է ավելի քան 4 ու կես տարի հետո։
- Եբրայերեն «Շրեկ» նշանակում է «հրեշ», իսկ գերմաներեն ՝ «սարսափ», «վախ»։
- Շրեկը եղել է Օսկարի առաջին դափնեկիրը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայիում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայք Մայերսը Շրեկի դերում
- Էդի Մերֆին Ավանակի դերում
- Քեմերոն Դիազը Արքայադուստր Ֆիոնայի դերում
- Ջոն Լիտգոուն Լորդ Ֆարքուադի դերում
- Վենսան Կասելը Մոնսիեր Հուդի դերում ( Ռոբին Հուդի Ֆրանսիացի կերպարը)
- Քոնրադ Վերնոնը Գնդիկ Բոքոնիկի դերում
- Քրիս Միլերը Ջեպետտոյի դերում
- Քոդի Քամերոնը Պինոկիոյի դերում
- Սայմոն Սմիթը 3 կույր մկնիկների դերում
- Էռն Ուորները Մեծ Չար գայլի դերում
- Ջիմ Կամինգսը Պահակախմբի ղեկավարի դերում
- Քեֆլին Ֆրիմնը Ծեր կնոջ դերում
- Էնդրյու Էդմսոնը Դուլոկ Մասկոտի դերում (Լորդ Ֆարքուադի հանդերձանքով մարդը )
- Բոբբի Բլոկը Էլիզա Գաբրիելլիի դերում
- Միքայել Գալսոն Փիթր Փենի դերում
- Էլիսա Գաբրիելի- լրացուցիչ ձայներ
Մշակութային հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ դեպքերում ֆիլմը կապվում է մասնավորապես Դիսնեյի կողմից ստեղծված այլ շարժանկարների հետ։ Երբ Tinker Bell-ը ընկնում է Donkey-ի վրա և ասում «Ես կարող եմ թռչել» և նրան շրջապատող մարդիկ՝ այդ թվում նաև 3 փոքրիկ խոզուկները ասում են «Նա կարող է թռչել, նա կարող է թռչել»։ Սա քաղվածք է Դիսնեի Փիթր Փեն մուլտֆիլմից։ Այս տեսարանը նաև քաղվածք է Դիսնեի Դումբո ֆիլմից, որտեղ Donkey-ն թռչելու ընթացքում ասում է «Դու հնարավոր է տեսած լինես«», թե ինչպես է թռչում տունը, երևի անգամ սուպեր ճանճը, բայց դու հաստատ չէիր տեսել Donkey-ի թռիչքը»։ Այն տեսարանը որտեղ Ֆիոնան երգում է կապույտ թռչնակի համար քաղվածք է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմից։ Ֆիլմի վերջում կերպարանափոխման տեսարանը Դիսնեյի «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմից է։ Երբ Շրեկը անցնում է ամրոց տանող կամուրջը և ասում, «Մենք դա կանենք, Donkey, մենք կանենք», սա քաղվածք է Babe ֆիլմից։ Այն տեսարանը, որտեղ արքայադուստր Ֆիոնան կռվում է Merry Men վերցված է Մատրիքսը ֆիլմից, որը ստեղծվել է 1999 թվականին։ Ֆիլմի վերջում Gingerbread Man-ը մեկ ոտքի վրա կանգնած ասում է՝ «Աստված օրհնի մեզ՝ բոլորիս» և սա քաղվածք է Christmas carol ֆիլմի Tiny Tim-ից։ Մեկ էլ այլ տեսարան, որտեղ Magic Mirror-ը Lord Farquaad-ին տալի է հնարավորություն ամուսնանալ 3 արքայադստրերի հետ ծաղերգում է Ամերկյան The Dating Game հաղորդաշարը, նկարագրում է «Մոխրոտը» և «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմերը։
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը մասնակցել է 2001 թվականի Կաննի կիոնփառատոնին և Դիսնեյի «Փիթեր փեն» ֆիլմից հետո առաջին անիմացիոն ֆիլմն է եղել, որն արժանացել է այդ պատվին։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ ֆիլմերը և հեռուստահաղորդումները, օրինակ՝ Կոտրված հեքիաթները և Արքայադուստր հարսնացուն ծաղերգել են ավանդական հեքիաթը։ Սակայն Շրեկը զգալի ազդեցություն է թողել ներկա սերնդի վրա հիմնականում անիմացիոն ֆիլմերի ուղղությամբ։ Մասնավորապես, Շրեկ 2-ից հետո, անիմացիոն ֆիլմերի մեջ ավելացան փոփ մշակույթի տարրերը, իսկ ֆիլմերի վերջում ավելացան երաժշտական համարներ։ Այսպիսի տարրեր կարել է տեսնել «Ռոբոտները» և «Փոքրիկ ճուտիկը» ֆիլմերում։ Շրեկի շնորհիվ բազմաթիվ համակարգչային անիմացիոն ֆիլմեր ևս սկսեցին դրական վերաբերվել հեքիաթներին։ Ինչպես նաև առաջացան այլ պատմական ժանրերի ֆիլմեր, օրինակ՝ Happily N'Ever After, Igor, և Hoodwinked, որոնք հաճախ պարունակում էին հասուն տարիքի մարդկանց բոնորշ հումորներ։ Սակայն վերջիններս այդքան մեծ հաջողությունների չհասան, ինչքան Շրեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shrek — 2001.
- ↑ https://www.adorocinema.com/filmes/filme-27415/
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրեկ» հոդվածին։ |
|
- Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2001 մուլտֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Արկածային մուլտֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ընտանեկան մուլտֆիլմեր
- Կատակերգական մուլտֆիլմեր
- Համացանցային մեմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆենտեզի մուլտֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ
- Ֆիլմեր հարսանիքի մասին