Շաֆիղա Մամեդովա
Շաֆիղա Մամեդովա ադրբ.՝ Şəfiqə Məmmədova | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Մեհդի Մամեդով |
Երեխա(ներ) | Ulvi Mehdi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն |
Շաֆիղա Հաշիմ ղիզի Մամեդովա (ադրբ.՝ Şəfiqə Haşım qızı Məmmədova, մարտի 30, 1945[1], Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասանուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1982), Ադրբեջանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միության առաջին նախագահ (2012)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաֆիղա Մամեդովան ծնվել է 1945 թվականի մարտի 30-ին Դաղստանի Դերբենտ քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի դերասանական ֆակուլտետը։ 1968 թվականին ընդունվել է Ադրբեջանի ազգային դրամատիկական թատրոնի թատերախումբ։
Շաֆիղա Մամեդովան կերտել է մի շարք դերեր։ Լավագույններից են՝ Գերտրուդա (Համլետ, Ուիլյամ Շեքսպիր), Սոնա (Ալեքսանդր Շիրվանզադե), Մաշա (Լև Տոլստոյ), Ջենշենգյուլի կինը (Չինգիզ Այթմատով), Սեվդա (Հուսեյն Ջավիդ), Թըրթըզ Սոնա (Ջալիլ Մամեդկուլիզադե), Լեդի Միլֆորդ (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր), Սյուզեն (Յուջին Օ'Նիլ), Գյուլջան (Իլյաս Էֆենդիև), Նիհալ (Բախտիար Վահաբզադե), Թեոդորա (Միրզե Իբրահիմ), Ելենա Նիկոլաևնա (Մաքսիմ Գորկի), Նաթաշա (Սամեդ Վուրղուն), Միլքանա (Ռաչո Ստոյանով), Գյուլտեքին (Ջաֆար Ջաբարլի), Իրինա (Նիկոլայ Փոկոդին), Բեյազ (Աքրամ Այլիսլի)։
1980 թվականին դերասանուհին դուրս է եկել թատրոնից և սկսել մանկավարժական գործունեություն՝ Ադրբեջանի Մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ Նա եղել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։
2012 թվականին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միության առաջին նախագահ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)
- Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվավոր հրամանագիր (1979)[3]
- Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1982)[4]
- «Պատվո» օրդեն (2013)
- Ջաֆար Ջաբբարլիի մրցանակ (2018)[5];
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
- ↑ Գերագույն Խորհրդի պատվավոր հրամանագիր
- ↑ ժողովրդական արտիստ
- ↑ Ջաֆար Ջաբբարլիի մրցանակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆիղա Մամեդովա» հոդվածին։ |
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ադրբեջանցի դերասանուհիներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Խորհրդային դերասանուհիներ