Jump to content

Ջալիլ Մամեդկուլիզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալիլ Մամեդկուլիզադե
ադրբ.՝ Cəlil Məmmədqulu oğlu Məmmədquluzadə
Ծնվել էփետրվարի 10 (22), 1869[1]
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 4, 1932(1932-01-04) (62 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունլրագրող, գրող և բանաստեղծ
Լեզուադրբեջաներեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԱնդրկովկասյան ուսուցչական սեմինարիա
Ժանրերարձակ
ԱմուսինՀամիդա Ջավանշիր
ԶավակներQ16370652?, Q31305159? և Anvar Mammadguluzade?
 Jalil Mammadguluzadeh Վիքիպահեստում

Մամեդկուլիզադե Ջալիլ Հուսեյնկուլի օղլի (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə, կեղծանունը՝ Մոլլա Նասրեդդին, փետրվարի 10 (22), 1869[1], Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 4, 1932(1932-01-04), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մոլլա Նասրէդին» երգիծական թերթի խմբագիր Մամէդ Կուլի-զադէն, ենթարկւած հոգևորականութեան նղովքի և բոյկոտի, հէնց այն պատճառով, որ խօսել է կանանց հարցի և հոգևորականութեան ագիտութեան մասին: «Խաթաբալա» թերթից (1907):

Ուսուցչություն է արել Երևանի նահանգի գյուղերում։ 1898 թվականին տեղափոխվել է Երևան, 1903 թվականին՝ Թիֆլիս, աշխատել «Շարգի-Ռուս» ադրբեջանական թերթի խմբագրությունում, աշխատակցել «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»-ին («Кавказский рабочий листок»)։ 1906-1930 թվականներին, ընդմիջումներով, Թիֆլիսում հրատարակել է «Մոլլա Նասրեդդին» երգիծական ամսագիրը։ «Դանաբաշ գյուղի իրադարձությունները» վիպակում և նախահեղափոխական պատմվածքներում ռեալիստորեն պատկերել է ժողովրդի կյանքը։ Գրել է «Մեռյալները» (1909 թվական), «Իմ մոր գիրքը» (1919 թվական), «Խելագարների հավաքույթը» (հրատարակվել է 1936 թվականին) կատակերգությունները։ Մամեդկուլիզադեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Մտերիմ է եղել Ա. Շիրվանզադեի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 191
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալիլ Մամեդկուլիզադե» հոդվածին։