Շահրուդ (Սեմնան)
Քաղաք | ||
---|---|---|
Շահրուդ | ||
պարս.՝ شاهرود | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Սեմնան | |
Շահրեստան | Շահրուդ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1351 մետր | |
Բնակչություն | 150 129 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 023 | |
Պաշտոնական կայք | shahrood.ir(պարս.) | |
| ||
Շահրուդ (պարս.՝ شاهرود), քաղաք Իրանի հյուսիսում` Սեմնան օսթանում, Շահրուդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 150 129 մարդ (2016)[1][2]։
Քաղաքի մոտ է գտնվում Իրանի տիեզերական գործակալության գլխավոր արձակման վայրը։ Այստեղ «Շահաբ-3» հրթիռների փորձնական արձակումներ են իրականացվում 1998 թվականից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 150 129 մարդ, որոնք կազմում էին 47 606 տնտեսություն[3]։ Շահրուդը Սեմնան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Սեմնան քաղաքից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 17 058[5] | 30 767[6] | 92 195[7] | 104 765[7] | 126 916[8] | 140 474[9] | 150 129[3] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Շահրուդում հայտնաբերվել են նախապատմական՝ 8000 տարվա բնակության հետքեր։ Գտնվել են վառարաններ, արհեստագործական արհեստանոցներ և բնակության այլ հետքեր[10]։
Ժամանակակից Շահրուդի պատմությանը կարելի է հետևել Ղաջարիների դինաստիայի Շահ Ֆաթհ Ալիի ժամանակներից։ Այն ժամանակ դա պարզապես գյուղ է եղել։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահրուդի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.0 (66.2) |
20.0 (68) |
29.0 (84.2) |
31.4 (88.5) |
36.0 (96.8) |
39.0 (102.2) |
42.0 (107.6) |
42.0 (107.6) |
37.0 (98.6) |
32.0 (89.6) |
24.0 (75.2) |
19.2 (66.6) |
42 (107.6) |
Միջին բարձր °C (°F) | 5.8 (42.4) |
8.4 (47.1) |
14.3 (57.7) |
21.1 (70) |
26.5 (79.7) |
31.3 (88.3) |
33.5 (92.3) |
32.4 (90.3) |
29.2 (84.6) |
22.3 (72.1) |
15.1 (59.2) |
8.2 (46.8) |
20.67 (69.21) |
Միջին օրական °C (°F) | 1.0 (33.8) |
3.4 (38.1) |
8.6 (47.5) |
15.1 (59.2) |
20.3 (68.5) |
25.0 (77) |
27.3 (81.1) |
26.0 (78.8) |
22.1 (71.8) |
15.3 (59.5) |
9.0 (48.2) |
3.1 (37.6) |
14.68 (58.43) |
Միջին ցածր °C (°F) | −3.6 (25.5) |
−1.9 (28.6) |
2.5 (36.5) |
7.9 (46.2) |
12.7 (54.9) |
17.1 (62.8) |
20.0 (68) |
18.5 (65.3) |
14.0 (57.2) |
8.0 (46.4) |
2.6 (36.7) |
−1.5 (29.3) |
8.03 (46.45) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −14 (7) |
−14.0 (6.8) |
−8.8 (16.2) |
−7.0 (19.4) |
−1.0 (30.2) |
6.0 (42.8) |
10.0 (50) |
8.0 (46.4) |
2.0 (35.6) |
−3.0 (26.6) |
−10 (14) |
−11 (12) |
−14 (6.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 28.6 (1.126) |
19.3 (0.76) |
28.0 (1.102) |
23.7 (0.933) |
21.5 (0.846) |
3.9 (0.154) |
1.5 (0.059) |
1.8 (0.071) |
2.3 (0.091) |
7.9 (0.311) |
9.4 (0.37) |
19.8 (0.78) |
167.7 (6.603) |
Միջ. անձրևոտ օրեր | 7.1 | 6.8 | 8.3 | 8.2 | 9.1 | 3.6 | 1.8 | 1.5 | 1.9 | 4.8 | 4.5 | 6.0 | 63.6 |
Միջ. ձնառատ օրեր | 4.2 | 3.1 | 1.3 | 0.2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.3 | 2.6 | 11.7 |
% խոնավություն | 65 | 59 | 51 | 45 | 42 | 37 | 36 | 37 | 39 | 48 | 52 | 64 | 47.9 |
Միջին ամսական արևային ժամ | 167.5 | 174.4 | 212.1 | 230.3 | 279.2 | 330.1 | 340.4 | 337.4 | 294.8 | 252.2 | 205.9 | 170.3 | 2994,6 |
աղբյուր: NOAA (1961–1990)[11](date=November 2011) |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլուրները, որոնք կոչվում են «Սանգ-է Չախմաք» (բառացի «կայծքարային ապար») գտնվում են Շահրուդից 8 կմ հյուսիս։ 1971-75 թվականներին ճապոնացի Մասուդան իր խմբի հետ այստեղ հնագիտական պեղումներ է իրականացրել։ Ըստ դրանց արդյո��նքների՝ ակնհայտ է դարձել, որ այդ բլուրների վրա գտնվող հին հուշարձանները վերաբերում են իսլամի ընդունումից հետո ընկած ժամանակին, իսկ նույն երկու բլուրների վրա գտնվող մյուս երկու հուշարձանները՝ նեոլիթյան դարաշրջանին։ Բացի այդ, հայտնաբերվել են հսկայական քանակությամբ քարե և որսորդական գործիքներ, ինչպես նաև կավե արձաններ, որոնք այսօր կարելի է գտնել Իմամշեհրի թանգարանում։ Հին բլուրը, որը կոչվում է «Տապե-յե Հուրիյան», գտնվում է Իմամշեհր քաղաքից 10 կմ հարավ-արևելք։ Մ.թ.ա. 5-րդ հազարամյակում հայտնաբերված մարդու արտեֆակտներն ու վերաբնակեցման հուշարձանները իրենց տեղն են գտել Իմամշեհրի թանգարանում[12]։
Մոջան շրջանը գտնվում է Շահրուդից 35 կմ հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է Չալյույի Շահկուխ լեռների միջև։ Շրջան ունի լեռնային կլիմա։ Այստեղ կան կրաքարի, ածխաքարի և ածուխի հանքեր։ Աճում են բազմաթիվ ծառեր՝ ծորենի, գիհի, մանանա։ Ինչ վերաբերում է կենդանիներին և թռչուններին, ապա այստեղ կարելի է գտնել կաքավ, անտառային աղավնի, արծիվ, գայլ, արջ, բորենի, ոչխար, վայրի այծ, այծքաղ։ Շատ գեղեցիկ են Մոջանի կիրճերը[13]։
Բարավքեի բարձունքը, որը ծովի մակարդակից 3217 մ բարձրություն ունի, գտնվում է Շահրուդից 35 կմ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է լեռան բուսականությանը, կարելի է մատնանշել ծորենին, գազի տարբեր տեսակները, օճառախոտը, ծովային օշինդրը, վայրի քիմիոնը, եղերդակ, իսկ թռչուններից ու կենդանիներից՝ գորշ արջ, ընձառյուծ, գայլ, վայրի կատու, լեռնային այծ, արծիվ և բազե[14]։
Նեգարեման ակունքը գտնվում է նույնանուն գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք և Իմամշեհրից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Ջուրը հոսում է կրաքարից, պիտանի է ոչ միայն խմելու համար, այլև ունի շատ լավ հատկություններ։ Ակունքի շուրջն աճում են բազմազան վայրի խոտեր։ Գյուղի կլիման ձմռանը ցուրտ և չորային է, իսկ ամռանը՝ բարեխառն[15]։
Կարևորագուն հուշանվերները, որոնք կարելի է տանել Իմամշեհրից ծիրանի չիրն է, ալանին և չամիչը, այս մթերքները ոչ միայն ժողվրդայնություն են վայելում զբոսաշրջիկների մոտ, այլև արտահանվում են[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Semnan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Traces of Prehistoric Civilization Discovered in Shahrud». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Shahrood Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Город Шахруд в провинции Семнан
- ↑ دره مجن | جاهای دیدنی ایران
- ↑ قله برفکه | جاهای دیدنی ایران
- ↑ چشمه نگارمن | جاهای دیدنی ایران
- ↑ اداره کل میراث فرهنگی ،صنایع دستی و گردشگری استان سمنان
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Имамшехр на сайте Федерации американских учёных(անգլ.)
- Имамшехр на сайте «Globalsecurity»(անգլ.)
- Имамшехр в энциклопедии «Astronautica»(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրուդ (Սեմնան)» հոդվածին։ |
|