Շախմատ խաղացող արաբները (նկար)
Շախմատ խաղացող արաբները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էժեն Դելակրուա[1] |
տարի | 1840 |
բարձրություն | 46 սանտիմետր[2] |
լայնություն | 55 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Champrosay? |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Շախմատ խաղացող արաբները» (ֆր.՝ Arabes jouant aux échecs), ֆրանսիացի գեղանկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիր Էժեն Դելակրուայի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1847 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 55,5 սմ[3]։
Այսօր «Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն)։ Գույքագրման համար՝ NG 2190:
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն նկարի հեղինակ Դելակրուայի օրագրի՝ կտավի վրա աշխատել է 1847 թվականի հուլիսին, երբ գտնվում էր Փարիզից[4] ոչ հեռու գտնվող Շամպրոզե բնակավայրի իր տանը[5]։ Այդ թվականին արդեն իսկ Էժեն Դելակրուան համբավավոր նկարիչ էր և կատարում էր պետական պատվերներ[6]։ Այսօր պահպանվել է կտավի ֆիգուրներից մեկի՝ կնոջ շագանակագույն թանաքանկարը[7] թղթի վրա՝ սափորն ուսին[8]։
Նկարի սեփականատերը գեղարվեստական քննադատ Ֆիլիպ Բուրտին էր։ Վերջինս Դելակրուայի արվեստի մեծ սիրահար էր, և նույնիսկ հրապարակել է 1878 թվականին իր և նկարչի նամակագրությունը։
«Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությունը վաճառվել է 1848 թվականին Լեֆեբվր Վելյլ (ֆր.՝ Weill, Lefebvre) գործակալության կողմից 200 ֆրանկով[9]։
Դելակրուան Հյուսիսային Աֆրիկա է այցելել 1832 թվականին. այդ այցելությունը մեծ ազդեցություն թողեց հեղինակի ստեղծագործական ոճի վրա[10]։
Նկարը ստեղծելուց մեկ տարի անց փորագրանկարն է ստեղծվում՝ որոշ փոփոխություններով։ Այս անգամ փորագրանկարի գործողությունները կատարվում են Երուսաղեմում, իսկ սափորով կինը պատկերվել է որպես Ռեբեկա, որը վերադառնում էր ջրհորից[11]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությ��ւնում պատկերված են երկու արաբներ, որոնք նստած շախմատ են խաղում, ինչպես նաև սափորն ուսին մի կին, որը հետևում է խաղի ընթացքին։
Արվեստաբանները նշում են, որ արաբները պատկերված են հնդկական և պարսկական մանրանկարները ուսումնասիրելու ազդեցության ներքո[10]։
Նկարիչը կտավում միտումնավոր ��երպով թույլ է տվել որոշ մարդակազմական «սխալներ»՝ գլխի սխալ դիրք, երկայնացած ու ոսկրազուրկ ձեռքեր, մարմնի որոշ մասերի անճշտություններ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 թվականի հունվարի 8-ին Նիկարագուան այս պատկերով փոստային նամականիշ է թողարկել[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Art UK — Art UK.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://art.nationalgalleries.org/art-and-artists/4818/arabs-playing-chess-1847-1849
- ↑ Arabes jouant aux échecs. AKG-images.
- ↑ Упоминание картины в Дневнике художника за 20 июля 1847 года.
- ↑ «Champrosay. ТopGlobus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Эжен Делакруа. Серия «Великие художники». М. 2010. С. 36—37.
- ↑ «Eugène Delacroix — Femme arabe portant une amphore, 1847. Piasa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Alfred Robaut. L'Œuvre complet de Eugène Delacroix, éd. Charavay Frères, Paris, 1885. P.129, n°483.
- ↑ Дневник Делакруа за 13 марта 1848 года.
- ↑ 10,0 10,1 Гойхман Е. Г. Особенности восприятия и интерпретации классической традиции в восточных сюжетах Эжена Делакруа 1830—1840-х гг. // Актуальные проблемы истории и теории искусства: сб. науч. статей. — СПб., 2012. — Вып. 2. — С. 284—291.
- ↑ Картина на официальном сайте Шотландской национальной галереи, Эдинбург.(չաշխատող հղում)
- ↑ «Эжен Делакруа. Искусство в филателии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շախմատ խաղացող արաբները (նկար) կատեգորիայում։ |