Էժեն Դելակրուա
Ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուա (ֆր.՝ Ferdinand Victor Eugène Delacroix, ապրիլի 26, 1798[1][2][3][…], Սեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - օգոստոսի 13, 1863[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ։ Համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։
Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։
1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։
Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն)։
1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։
Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։
Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դելակրուայի որմնանկարներից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Delacroix (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Ferdinand Victor Eugène Delacroix (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 L'Humanité, l'humanité, لومانيتي (ֆր.) — RF: 1998. — ISSN 0242-6870; 2496-8617
- ↑ https://www.nga.gov/collection/artist-info.1221.html
- ↑ https://wepa.unima.org/en/maurice-sand/
- ↑ https://urresearch.rochester.edu/institutionalPublicationPublicView.action?institutionalItemId=3588
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мысли об искусстве, о знаменитых художниках, пер․ с франц․, М․, 1960
- Дневник Делакруа, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1961
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гастев А․ А․, Делакруа, М․, 1966․
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Դելակրուա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 325)։ |
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1798 ծնունդներ
- Օգոստոսի 13 մահեր
- 1863 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ռոմանտիստ նկարիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ