Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի ազգային մշակույթի թանգարան, գտնվում է Օսլոյի արևմուտքում գտնվող Բիգդոյ կղզու վրա։ Թանգարանում գտնվում են Նորվեգիայի բոլոր շրջանների, էթնիկ խմբերի պատկանող նշուշների մեծ հավաքածուներ։ Այն նաև ներառում է փոքրիկ քաղաքներից և գյուղական շրջաններից այստեղ վերաշինված ավելի քան 150 շինությունների բացօթյա թանգարան[3]։ Այս թանգարանի հարևանությամբ են գտնվում Վիկինգների նավերի թանգարանը, Ֆրամի թանգարանը, Կոն-Տիկի թանգարանը և Նորվեգիայի ծովային թանգարանը։
Նորվեգիայի ազգային մշակույթի թանգարանը հիմնադրվել է 1894 թվականին գրադարանավար և պատմագետ Հանս Աալի կողմից (1867-1946)։ Ներկայիս սեփականության հիմանական մասը այն ձեռք բերեց 1898 թվականին։ Ժամանակավոր ցուցադրության շինությունները կառուցելուց և որոշ գյուղական շինություններ վերաշինելուց հետո թանգարանը կարող էր իր դռները բացել հանրության առջև 1901 թվականին։ 1907 թվականին Օսկար 2-րդ արքայի հավաքածուն, որ թանգարանի հարևանությամբ էր գտնվում, միացվեց թանգարանին։ Նրա հինգ վերաշինված շինությունների համալիրը, որոնց կենտրոնում է Գուլի ստավկիրկա եկեղեցին, համարվում է աշխարհի առաջին բացօթյա թանգարանը՝ հիմնադրված Հնդեվրոպական լեզուներ 1881 թվականին։ Թանգարանի տնօրենը Հանս Աալն է եղել մինչև իր մահը։ Նրա կառավարման ժամանակ թանգարանը մեծ առաջընթաց ունեցավ թե տարածքի, թե հավաքածունների, թե շինությունների և թե այցելուների թվով։ 1947 թվականին թանգարանի տնօրենը դարձավ Ռեյդար Կյելբերգը և թանգարանի տնօրենը մինչ 1974 թվականը։ 1990 թվականից մինչև 2000 թվականը թանգարանի տնօրենն է եղել Էրիկ Ռուդենգը։ 2001 թվականից թանգարանի տնօրենն է Օլավ Աարասը։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|