Նիկոլաե Դաբիժա
Նիկոլաե Դաբիժա Nicolae Dabija | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1948[1] |
Ծննդավայր | Codreni, Cimișlia District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 12, 2021[2][1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ և գրականության պատմաբան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Մոլդովա և Ռումինիա |
Կրթություն | Մոլդովայի պետական համալսարան (1972) |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա և Մոլդովայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Մոլդովայի ազգային ճակատ, Ժողովրդավարական ուժերի կուսակցություն և Սոցիալ-ազատական կուսակցություն |
Պարգևներ | |
Կայք | nicolaedabija.com |
Nicolae Dabija Վիքիպահեստում |
Նիկոլաե Դաբիժա (Nicolae Dabija, հուլիսի 15, 1948[1], Codreni, Cimișlia District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2021[2][1], Քիշնև, Մոլդովա, Կո��րու, Չիմիշլիի շրջան), մոլդովացի բանաստեղծ, գրող, գրականության պատմաբան, քաղաքական գործիչ, Ռումինիայի ակադեմիայի պատվավոր անդամ (2003 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաե Դաբիժան ծնվել է 1948 թվականի հուլիսի 15-ին Չիմիշլիի շրջանի Կոդրու գյուղում։ 1976 թվականին ավարտել է Մոլդովայի պետական համալսարան։
Ռումինիայի ակադեմիայիպատվավոր անդամ է, Ազգային ինստիտուտի խորհրդի անդամ։ Մոլդովայում ռումինացիների դեմոկրատական ֆորումի (ոչ պետական կազմակերպություն, ավելի քան 25 000 անդամներ) հիմնադիրն է ու նախագահը։
1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990-1994 և 1998-2001 թվականներին եղել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։
Գորբաչովի կառավարության տարիներից մինչ օրս հանդիասանում է Մոլդովայի Գրողների միության կողմից հրատարակվող «Գրականություն և արվեստ» շաբաթաթերթի խմբագիր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայի Աստղի շքանշան - «նրա հիանալի բանաստեղծական գործերի ու Ռումինիայի հոգևոր կյանքի վերածննդին ունեցած մասնակցության համար»
- Ռումինիայի կառավարության «Էրիկսոն - ծննդյան 15 տարին» մեդալ (2000)
- Մոլդովայի Հանրապետության պետական կրցանակ (1988)
- Սանկտ Ջորջ գրան-պրի, Պոեզիայի միջազգային փառատոն Ուզդինում, Սերբիա (2006)
- Ռումինիայի փաստաբանների միության մրցանակ (2001).
Նիկոլաե Դաբիժան Կրայովայի պատվավոր քաղաքացի է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дабижа Н. Заднестровская Молдова - исконная наша земля = Moldova de peste Nistru - vechi pămînt strămoşesc. — Кишинёв: Hyperion, 1990. — ISBN 5-368-01371-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինական գրականություն միջին դպրոցի համար Արխիվացված 2011-11-22 Wayback Machine
- FDRM նախագահի պաշտոնական կայքը, Նիկոլաե Դաբիժա Արխիվացված 2016-03-01 Wayback Machine
- «Литература и искусство» շաբաթաթերթի կայքը Արխիվացված 2018-08-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Դաբիժա» հոդվածին։ |
|