Նեսվիժ
Արտաքին տեսք
Նեսվիժ | |
---|---|
Տեսակ | city of raion subordinance? |
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Նիսվիժ |
ԲԾՄ | 182 մետր[1] |
Առաջին հիշատակում | 1446 |
Նեսվիժ[2] (բելառուս․՝ Нясві́ж, լիտ.՝ Nesvyžius, լեհ.՝ Nieśwież, ռուս.՝ Не́свиж, իդիշ՝ ניעסוויז, լատին․՝ Nesvisium), քաղաք Բելառուսում՝ Մինսկի մարզում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.300.[3]: Նեսվիժի միջնադարյան ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Քաղաքի կարգավիճակ ստացել է 1586 թվականին, Ռեչ Պոսպոլիտայի արքա Ստեֆան Բատորիից, Լիտվայի մեծ իշխանության պետական գործիչ Միկոլայ (Նիկոլայ) Քշիշտոֆ Ռաձիվիլի (Սիրոտկայի) խնդրանքով[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1223 – բնակավայրը հիշատակվել է Կալկա գետի մոտ մոնղոլների դեմ մղված ճակատամարտի կապակցությամբ
- 1445 թ. սեպտեմբերի 17 – Կազիմեժ IV Յագելոնչիկ արքան Նեսվիժը հանձնել է լիտվական բոյար Միկոլայ Նեմիրովիչին, որը մեծ ներդրում էր ունեցել գահին նրա բարձրանալու գործում[5][6]։ Ընդունված է այս թվականը համարել Նեսվիժի հիմնադրման տարի, որը վկայված է պատմական աղբյուրներում[7]։
- Միկոլայ Նեմիրովիչը եկեղեցի է հիմնել Նեսվիժում։ 1492 թվականի մի փաստաթղթում արքան հավանության է արժանացրել եկեղեցու համար նրա սահմանած վարձաչափը[8]։
- Միկոլայ Նեմիրովիչի մահվանից հետո բնակավայրը վերստին դարձել է արքայի սեփականությունը[9]։
- 1492 նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Յագելոնչիկը Նեսվիժը հանձնել է Տրակայի վոևոդա Պյոտր Մոնտիգերդովիչին[10]։
- 1533 – բնակավայրի տերը դարձած Միկոլայ Քշիշտոֆ Ռաձիվիլ Սիրոտկան (1549–1616)՝ Լիտվայի մեծ իշխանության մարշալը, պարսպապատել է Նեսվիժը, կառուցել ամրոցը, ճիզվիտական եկեղեցին։
- 1561-1562 - Մացեյ Կավենչինսկին Նեսվիժում հիմնադրել է «Լեհ եղբայրների» հրատարակչական տունը, որոնք հետագայում իրենց եկեղեցին են կառուցել քաղաքում[11]։
- 1906 դեկտեմբերի 21 – լեհական կրթական ընկերությունը գրանցվել է Նեսվիժում և եռանդուն գործունեություն ծավալել լեհերեն ուսուցումն առաջ մղելու ուղղությամբ։ 1909 թվականին ցարական կառավարությունն արգելել է ընկերության գործունեությունը[12]։
- 1909 – տեղական ընտրությունների արդյունքում քաղաքային խորհրդում տեղեր են զբաղեցրել 11 լեհ, 3 ռուս և 1 հրեա[13]։
- 1918 – Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գտնվել է գերմանացիների տիրապետության տակ։
- 1918 թ. դեկտեմբեր – գերմանացիների հեռանալուց հետո բոլշևիկներն առանց կռվի տիրել են քաղաքին[14]։
- 1919 թ. մարտի 14 – ապստամբած քաղաքացիները քշել են բոլշևիկներին, սակայն 5 օր անց ապստամբությունը ճնշվել է, կազմակերպիչները գնդակահարվել են[15]։
- 1945–1991 – քաղաքը գտնվել է Բելոռուսական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Բելառուսի Հանրապետության կազմում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոցը
-
Ամրոցը ներսից
-
Եկեղեցին
-
Տիրոջ մարմնի եկեղեցու զանգակատունը
-
Սլուցկյան դարպասը
-
Քաղաքապետարանը
-
Բենեդիկտյան վանքը
-
Գդանսկյան տունը
-
Սիմոն Բուդնու արձանը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեսվիժը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[16].
- Բիրժայ, Լիտվա
- Բոյարկա, Ուկրաինա
- Կարմել, Իսրայել
- Գատչինսկի շրջան, Ռուսաստան
- Գորիս, Հայաստան
- Իսմայիլլի, Ադրբեջան
- Մարկովկայի շրջան, Ուկրաինա
- Օդոլյանուվ, Լեհաստան
- Պուլավի, Լեհաստան
- Ռադվիլիշկիս, Լիտվա
- Ռեուտով, Ռուսաստան
- Ռոզոլինի, Իտալիա
- Սիլիվրի, Թուրքիա
- Ստարոբելսկի շրջան, Ուկրաինա
- Զեմուն, Սերբիա
- Զլոտով, Լեհաստան
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարոլ Ստանիսլավ Ռաձիվիլ, Լիտվայի և Լեհաստանի ազնվական, քաղաքական գործիչ
- Միխաել Գոլենևսկի, լեհ լրտես
- Պյոտր Յարոշևիչ, լեհ քաղաքական գործիչ
- Միխալ Վիտուշկա, ֆաշիստական էսէսի «Բելառուսական սև կատուներ» խմբավորման պարագլուխ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dariusz Tarasiuk - Między nadzieją a niepokojem. Działalność społeczno-kulturalna i polityczna Polaków na wschodniej Białorusi w latach 1905–1918, Wydawnictwo Uniwersytetu Marii Curie-Skłodowskiej, Լյուբլին, 2007, 211 էջ, isbn = 978-83-227-2629-7}}
- Anny Kaminsky - Miescy pamiaci achwiarau kamunizmu u Biełarusi url = https://web.archive.org/web/20150611084525/http://www.bundesstiftung-aufarbeitung.de/download.php?file=uploads%2Fpdf_publikationen%2Fbelarusgof.pdf, Fundacja Badań nad Dyktaturą SED, Lipsk, 2011, 278 էջ
- Lech Wyszczelski - Wojna polsko-rosyjska 1919–1920, Bellona, Վարշավա, 2010, 696 էջ, հատոր 1, isbn = 978-83-11-11934-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ Zarządzenie Ministra Spraw Wewnętrznych z dnia 28 lutego 1937 r. o ustaleniu urzędowych nazw miast (Կաղապար:Monitor Polski).
- ↑ «Region information on the official website of the Nesvizh Regional Executive Committee (in Russian)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Wanda Rewieńska, Miasta i miasteczka magdeburskie w woj. wileńskim i nowogródzkim, Lida 1938, s. 12.
- ↑ T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 195
- ↑ W. Semkowicz, O litewskich rodach bojarskich zbratanych ze szlachtą polską w Horodle roku 1413, w: Lithuano-Slavica Posnaniensia. Studia Historia, t. III, Poznań 1989, s. 51
- ↑ W gnieździe rodowym Radziwiłłów, Tygodnik Wileńszczyzny http://www.tygodnik.lt/200734/bliska4.html
- ↑ T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 195-196
- ↑ T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 198
- ↑ T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 196
- ↑ Józef Łukaszewicz Dzieje kościołów wyznania helweckiego w Litwie, Poznań 1822, t. 2, s. 180, 181.
- ↑ | tytuł = Między nadzieją…| strony = 37–38| rozdział = Życie społeczno-kulturalne. Oświata}}
- ↑ | tytuł = Między nadzieją…| strony = 169| rozdział = W walce o prymat w kraju. Samorząd lokalny}}
- ↑ | tytuł = Wojna polsko-rosyjska 1919–1920| strony = 44| rozdział = Wstępna faza walk}}
- ↑ | tytuł = Miescy pamiaci achwiarau kamunizmu u Biełarusi| strony = 211–213| rozdział = Centralnaja Biełaruś. Minskaja wobłasć| autor r = Ronny Heidenreich}}
- ↑ «Города-партнёры». nesvizh.gov.by (ռուսերեն). Nyasvizh. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official web page of Parish of «Corpus Christi» in Niasvizh
- Church of the Corpus Christi
- Gates of Sluck
- Nesvizh Regional Executive Committee Արխիվացված 2019-01-11 Wayback Machine
- Jurkau kutoczak — Юркаў куточак — Yury's Corner. Старажытнае дойлідства Нясьвіжа Արխիվացված 2012-05-24 Wayback Machine
- Monuments of Nesvizh Արխիվացված 2021-01-26 Wayback Machine
- Photos on Radzima.org
- History and sightseeing on belarustourism.by
- The murder of the Jews of Nesvizh Արխիվացված 2021-01-23 Wayback Machine during World War II, at Yad Vashem website.
- About the Jewish community of Nesvizh Արխիվացված 2021-02-25 Wayback Machine, at Yad Vashem website.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեսվիժ» հոդվածին։ |
|