Նեոն
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Նեոն/ Neon (Ne), Ne, 10 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | ? (38)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [He] 2s2 2p6 | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 58 պմ | ||||
Իոնի շառավիղ | 112 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 4,4 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 2079,4(21,55) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 24,55 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 27,1 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 20,79[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 16,8 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Կենտրոնացված խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 4,430 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 63,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (0,0493) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
10 | Նեոն
|
20,179 | |
2s22p6 |
Նեոն (լատին․՝ Neon, քիմիական նշանը՝ Ne), պարբերական համակարգի երկրորդ պարբերության 8-րդ խմբի տարր։ Կարգաթիվը՝ 10, ատոմական զանգվածը՝ 20,179։ Նեոնը իներտ գազ Է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p6, p-տարր է։
Երկրի վրա գտնվում է հիմնականում մթնոլորտում, որտեղ նրա ծավալային պարունակությունը 1,8•10−3 է (մոտ 7,1•1011 տ)։ Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %) և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնը հայտնաբերել են անգլիացի գիտնականներ Ու․ Ռամզայը և Մ․ Թրավերսը[3] (1898)։ Ուսումնասիրելով հեղուկ օդի դյուրաեռ ֆրակցիայի սպեկտրը, նրանք հայտնաբերել են մինչ այդ անհայտ նեոնի բնորոշ կարմիր գծերը։ Տարրին տվեցին «նեոն» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «նոր»։ 1910 թվականի դեկտեմբերին ֆրանսիրացի գյուտարար Ջորջ Կլոդտը ստեղծեց նեոնով լցված գազային լամպ։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ծագել է հունարեն՝ νέος - նոր բառից։
Կա մի լեգենդ, համաձայն որի տարրի անվանումը կապված է Ռամզայի տասներեքերորդ որդու՝ Վիլլի հետ, ով հարցրել է հորը, թե ինչ անվանում է պատրաստվում տալ գազին, նշելով, որ նա ցանկանում է տալ իր անունը լատին․՝ novum -նոր։ Նրա հորը դուր է եկել այդ միտքը, սակայն նա զգացել է, որ neon անունը ավելի լավ կհնչի հունարենով և գազին տրվել է հունարեն անվանումը[4]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում նեոնը տարածված է անհամաչափ։ Տիեզերքում տարածվածությամբ տարերից 5-րդն է։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական պայմաններում նեոնը անգույն, անհոտ գազ է, որի խտությունը 0 °C-ում և 760 մմ սնդիկի սյան և ճնշման տակ 0,900 կգ/մ³ Է։ Հալման ջերմաստիճանը՝ -248,6 °C, եռմանը՝ -245,9 °C։ Պինդ նեոնը առաջացնում է խորանարդային բյուրեղական ցանց։ Հեղուկ նեոնի խտությունը 1207 կգ/մ³ է։
Էլեկտրական պարպումով գրգռելիս նեոնը ունի նարնջակարմիր լուսարձակում։ 1 լ ջրում 20 °C-ում լուծվում է 10,5 սմ³։ Նեոնի մոլեկուլը միատոմանի է։ Քիմիապես խիստ պասիվ է, նույնիսկ չի հաջողվել ստանալ նրա հիդրատը՝ Ne•6H20։ Ատոմում արտաքին լրացված Էլեկտրոնային թաղանթ և իոնացման մեծ պոտենցիալ (21,56 Էվ) ունենալու պատճառով նեոնի միացությունների ստացումը խիստ դժվար է (որոշ գիտնականների կարծիքով՝ անհնար)։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտային նեոնը բաղկացած է 20Ne (90,92 %), 21Ne (0,3 %),22Ne (9,25 %)[5] և 23Ne (8,8 %) կայուն իզոտոպներից։ Արհեստականորեն ստացվել են 17-24 զանգվածային թվերով հինգ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք ունեն կիսաքայքայման փոքր պարբերություն (օրինակ՝ 17Ne-ի T½ = 0,1 վրկ, 24Ne-ի T½ = 3,4 ր)։
Հաստատվել են մի շարք արդյունավետ ընթացող միջուկային ռեակցիաներ[6], որի ժամանակ այլ տարրերի ատոմները վերափոխվում են 21Ne և 22Ne իզոտոպների.
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնը ստանում են ցածր ջերմաստիճաններում անջատելով օդից։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնը հիմնականում օգտագործվում է Էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ։ Նեոնով լցնում են շիկացման, գազալուսային և ազդանշանային լամպերը։ 40 % նեոն պարունակող ազոտի և հելիումի խառնուրդը օգտագործվում է ռեկլամային լամպեր լցնելու համար։
Օդանավակայանների և նավահանգիստների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։ Հեռանկարային է հեղուկ նեոնի օգտագործումը ռադիոէլեկտրոնիկայում և ցածր ջերմաստիճաններ ստանալու նպատակով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Size of neon in several environments» (անգլերեն). www.webelements.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Большая Российская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 209-210. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5—85270—039—8
- ↑ William Ramsay, Morris W. Travers On the Companions of Argon(անգլ.) // Proceedings of the Royal Society of London. — 1898. — Т. 63.878. — С. 437–440.
- ↑ Mary Elvira Weeks. XVIII. The inert gases // Discovery of the elements : collected reprints of a series of articles published in the Journal of Chemical Education. — 3rd ed. rev. — Kila, MT: Kessinger Publishing, 2003. — P. 286-288. — 380 p. — ISBN 0766138720 9780766138728
- ↑ «Isotopes of neon» (անգլերեն). www.webelements.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Финкельштейн Д.Н. Глава IV. Инертные газы на Земле и в космосе // Инертные газы. — Изд. 2-е. — М.: Наука, 1979. — С. 83. — 200 с. — («Наука и технический прогресс»). — 19 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- P. Häussinger, R. Glatthaar, W. Rhode, H. Kick, C. Benkmann, J. Weber, H.-J. Wunschel, V. Stenke, E. Leicht, H. Stenger։ Noble Gases. In։ Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry. Wiley-VCH, Weinheim 2006 (doi։10.1002/14356007.a17_485).
- Neon. In։ Römpp Online. Georg Thieme Verlag, abgerufen am 19. Juni 2014.
- A. F. Holleman, E. Wiberg, N. Wiberg։ Lehrbuch der Anorganischen Chemie. 102. Auflage. de Gruyter, Berlin 2007, ISBN 978-3-11-017770-1, S. 417–429.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեոնը Webelements-ում
- Նեոնը քիմիական տարրերի հայտնի գրադարանում Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Neon at The Periodic Table of Videos (University of Nottingham)
- WebElements.com – Neon.
- It's Elemental – Neon
- USGS Periodic Table – Neon
- Atomic Spectrum of Neon
- Neon Museum, Las Vegas
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 229)։ |