Jump to content

Նադյա Կոմանեչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադյա Կոմանեչի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռումիներեն՝ Nadia Comăneci
Բնօրինակ անուն՝ռումիներեն՝ Nadia Comăneci
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռումինիա և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր՝Օնեշտի, Բակեու, Ռումինիա
Հասակ՝163 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Նադյա Ելենա Կոմենեչ[6][7], կամ Նադյա Կոմանեչի[8][9] (ռումիներեն՝ Nadia Elena Comăneci, նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2], Օնեշտի, Բակեու, Ռումինիա), ռումինացի մարմնամարզուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի իննակի չեմպիոն, Ռումինիայի ամենատիտղոսակիր մարզիկն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարզուհին է եղել, որը ստացել է ամենաբարձր «10,0» բալը՝ 1976 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր բարձրությունների բրուսիայի ելույթներից[10][11]։

1978 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն՝ մարզական գերանի վրա կատարած վարժություններում, իսկ աշխարհի թիմային առաջնությունում ոսկե մեդալ նվաճել է 1979 թվականին։

Նադյան միակ մարզիկն է, որը երկու անգամ (1984, 2004) պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով և դարձել այդ մրցանակը կրող ամենաերիտասարդ մարզիկը։

Մարզական կարիերայի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադյա Կոմանեչին 1977 թվականին

Նադյա Կոմանեչին հրաժեշտ է տվել մարմնամարզությանը 1981 թվականին, նույն թվականին իր մարզչի՝ Բելա Կարոյի և նրա կնոջ Մարտայի հետ մեկնել է ԱՄՆ՝ շրջագայության։ Շրջագայության ընթացքում մարզիչը և իր կինը փախել են՝ առաջարկելով Նադյային միանալ իրենց, սակայն Նադյան հրաժարվել էր։ Ռումինիայի կառավարությունը մտավախություն ուներ, որ վաղ թե ուշ Նադյան նույնպես կփախչի ԱՄՆ, այդ պատճառով զրկեցին նրան երկրից դուրս գալու բոլոր հնարավորություններից։

Միակ բացառությունը եղավ մասնակցությունը ԱՄՆ-ում անցկացվող 1984 թվականի օլիմպիական խաղերին. Նադյան ուղևորվեց այնտեղ որպես դիտորդ։ Ռումինիան սոցիալիստական ճամբարի երկրներից միակն էր, որը մասնակցել է ԱՄՆ-ի օլիմպիական խաղերին։ ԽՍՀՄ-ն ու սոցիալիստական 13 պետություն հրաժարվել են մասնակցել օլիմպիական խաղերին՝ հայտարարելով, որ մտավախություն ունեն իրենց մարզիկների կյանքի համար։ Ռումինիան նույնպես միացել է բոյկոտին, բայց թույլատրել է իր մարզիկներին մասնակցելու խաղերին։ Հետագայում Նադյան իր հուշերում գրել է, որ շատերը համարում էին, թե իբր Ռումինիան մասնակցել է 1984 թվականի օլիմպիական խաղերին, քանի որ ԱՄՆ-ն խոստացել էր վերջինիս չընդունել ռումինացի փախստակ հանձնվողներին։

Օլիմպիադայի ընթացքում նա գտնվել է հսկողության տակ, նրան արգելված էր հաղորդակցվել իր նախկին մարզչի հետ։

1989 թվականի նոյեմբերին՝ Ռումինիայի հեղափոխությունից քիչ ժամանակ առաջ, Նադյան մի խումբ երիտասարդների հետ փախել է ԱՄՆ, այնուհետեւ արտագաղթել է Կանադա, որտեղ սկզբնական շրջանում աշխատել է Մոնրեալ քաղաքում, այնուհետև իր ապագա ամուսնու առաջարկով տեղափոխվել է Օկլահոմա։ Դրանից հետո նա Ռումինիա է այցելել Չաուշկսկու ռեժիմի անկումից հետո, որտեղ 1996 թվականին ամուսնացել է մարմնամարզությունից օլիմպիական կրկնակի չեմպիոն ամերիկացի Բերտ Կոների հետ։ Նադյան ԱՄՆ քաղաքացի է դարձել 2001 թվականին՝ պահպանելով Ռումինիայի քաղաքացիությունը։

2003 թվականին հրապարակել է իր ինքնակենսագրությունը, 2006 թվականին որդի է ունեցել՝ Դիլան Պավել Կոներ[12]։

Նադյան իր ամուսնու հետ ապրում է ԱՄՆ-ում, նրանք Նորման քաղաքի «Bart Conner Gymnastics Academy» մարմնամարզական ակադեմիայի սեփականատերերն ու ղեկավարերն են, ունեն նաև մի քանի սպորտային խանութ, ակտիվորն զբաղվում են բարեգործությամբ[13]։

1976 թվականի հոկտեմբերի 31-ին Մոնղոլիայում թողարկել են մի շարք փոստային նամականիշներ, որոնցից մեկի վրա պատկերված է Նադիայի նկարը։

2006 թվականին Ռումինիայում անցկացվել է «100 մեծագույն ռումինացիներ» սոցիոլոգիական հարցում, որի ժամանակ Նադյա Կոմանեչին զբաղեցրել է 10-րդ տեղը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 Bărăgan D. Nadia Comăneci, decorată de președintele Klaus Iohannis chiar de ziua eiRealitatea.NET, 2021.
  5. 5,0 5,1 Oklahoma Sports Hall of Fame
  6. https://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/35/Ro-Nadia_Com%C4%83neci.ogg
  7. Комэнеч // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 718. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.
  8. «Надя Команечи: я не жалею ни о чем». Euronews. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
    «Надя Команечи: маленькая коммунистка, которая никогда не улыбалась». DW. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  9. Редакция газеты Собеседник (2017 թ․ հուլիսի 23). Собеседник 42-11-2012. ЛитРес. էջեր 31–. ISBN 978-5-457-80528-6.
  10. Маленькие цели и большие победы Нади Команечи(չաշխատող հղում) BBC, 24 июля 2008 (ссылка на интернет-архив).
  11. «Надя Команечи: я не жалею ни о чем». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  12. «Nadia Comaneci, Bart Conner Have a Boy». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 2006 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Монголия. Надя Команечи 1976 Mi:MN 1024 спорт румынская гимнастка. Купить в Гомеле — Марки Ay.by. Лот 5015507117». ay.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  14. «100 величайших румын» (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադյա Կոմանեչի» հոդվածին։